Рубрика: Հայոց պատմություն

Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Հղումը

Ուսմնասիրության փուլերը՝

  • Երվանդունի արքաներ մետաղադրամները, Մ.թ.ա. IIIդ. /Շամ, Արշամ/

Առաջին Հայկական թագավորական մետաղադրամները հատվում են Ք․ա․ IIIդ, Հայկական Երվանդունի Արքայական ներկայացուցիչների կողմից ՝Շամի և Արշամի։ δραχμή- բառից է ծագել դրամ բառը, որը լայնորեն օգտագործվել է Իրանում, Պարթյակական շրջանում ու նաև ավելի ուշ Սասանյան շրջանում մինչև արաբների գալը։

  • Արտաշեսյան արքաների մետաղադրամներ, Մ.թ.ա. II-Iդդ. /Տիգրան II Մեծ, Արտավազդ II, Տիգրան IV և Էրատո/

Հայաստանի դրամաշրջանառության համար դրակազմիկ նշանականություն ունեցավ Մ.թ.ա. II-Iդդ. իշխած Արտաշեսյան թագավորության դարաշրջանը:Աչքի են ընկնում Տիգրան մեծի դրամները իրենց տեսակային բազմազանությամբ, շքեղությամբ, առանձնահատուկ վեհությամբ որը միանշանակ ընդգծում է նրա հզոր լինելու հանգամանքը։ Նրա դրամների շրջանառությունը բավականին մեծ տարածաշրջան է ընդգրկում որն էլ արդեն վկայում է որ տիրակալը մեծ ազդեցություն է ունեցել։

Արվեստի գործեր են համարվել Տիգրանի որդի Արտավազդ II դրամներից շատերը։ Դրանցից մի քանիսի վրա պատկերված է արքան իսկ դրամի դարձերեսին պատկերված է Միհր Արեգ Աստծո պատկերումը և աստվածային տիտղոսը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արտավազդ II ը աստվածացել կենդանության օրօք և համարվել Միհր և Արեգ մարմնավորումը երկրի վրա։

Հայկական դրամաշրջանառության պատմության մեջ առաջին անգամ ենք տեսնում 2 հայ գահակալների մեկ դրամի վրա եղբոր և քրոջ խոսքը՝ Տիգրան IV և Էրատոի մասին է, նրանց դրամների վրա կան բացառիկ հետաքրքիր երևույթ՝ սիս և մասիս լեռների պատկերը դրամի դարձերեսին։

  • Արշակունի արքաների մետաղադրամներ, Iդ.-428թ

66 թ․ Մեծ Հայքի գահին հաստատվեց Արշակունյաց արքայատոհմը որը իշխեց մինչև 428թ․։ ժամանակին գիտության մեջ ընդունվել էր տեսակետ որ հայ արշակունիները չեն թողարկել սեփական դրամներ այլ Հայաստանում շրջանառվել են Պարթև Արշակունիների դրամները քանի որ նրանց էր պատկանում ավագության իրավունքը։ Սակայն վերջին տարիներին հրապարակումներ եղան Տրդատ առաջինին վերագրվող դրամների մասին։ Տրդատ առաջինի դրամների վրա հայոց արքան ներկայանում է թագով, որը հայկական պետականության խորհրդանիշն է և մորուքով ինչը բնորոշ է Պարթևական դրամահատությանը, որը ցույց է տալիս կապը Պարթև Արշակունիների և Պարթևաստանի հետ։

  • Մետաղադրամների թողարկում V-IXդդ

Առաջին թողարկման վրա պատկերված է Հայոց թագը, դա առաջին դեպքն էր երբ որ առաջին թագը հայոց թագը պատկերվում է որպես մի ամբողջ թագավորության խորհրդանիշ։

Երկրորդը թողարկվել է Կլեոպատրայի հետ միասին ՝

Գրությունը նշանակում է՝ Հայաստանը պարտված

.

.

.

.

Օգոստոսի թողարկումների մեջ առանձնանում են՝ Ոսկե դրամները

  • Բագրատունյաց թագավորության դրամաշրջանառությունը

Անիի կենտրոնական թագավորության սեփական դրամ չհատելուց հետո դրամ է հատվում Բագրատունյաց կրտսեր ճյուղերից մեկի Լոռու կամ Տաշիր ձորագետի թագավորությունում հավանաբար 1080- ական թ․ սկսզբին թողարկած Կյուրիկե II Բագրատունու այս դրամները մեզ հասած առաջին Մաշտոցատառ դրամներն են ՝

  • Կիլիկյան Հայաստանի գահակալների հատած մետաղադրամներ, XI-XIVդդ

Հայերը Կիլիկիայում բնակություն են հաստատել դեռևս հնագույն ժամանակներում, հավանաբար Տիգրան մեծի ժամանակվանից, երբ Կիլիկըան մտնում էր նրա տերության մեջ։ X-XIդ․ հայերի թիվը աճեց Կիլիկիայում, որտեղ ստեղծված հայկական իշխանություններից առավել կենսունակը դարձավ Ռուբինյան, որը վերացվեց 300-ամյա պետության։ Տաշիր ձորագետի արքա Կյուիկե 2 բագրատունուց հետո մաշտոցատառ հայերենով դրամներ են թողարկել Կիլիկյան Հայաստանի գահակալները ընդորում դրամներ են հատել և Կիլիկիայի մեծ իշխանները 1080-1198թթ․ և արքաները մինչև 1375թ․։ Կիլիկյան Հայաստանը իշխանությունից վերածեց թագավորության Լևոն մեծագործը 1198թ հռչակվելով թագավոր ամենայն հայոց։ Կիլիկյան դրամների վրա թողարկված են 2 զինանշաններ Ռուբինյան զինանշանները և Կիլիկիան զինանշանները։ ․Ռուբինյան զինանշան

2 առյուծ որոնց միջև հայրապետական խաչը

Կիլիկիան զինանշանը

Քայլող առյուծ, որի ձեռքին խաչ

Հզորանալով Կիլիկիայի Հայկական թագավորությունը, մահմեդական Արևելքի և քրիստոնեական Արևմուտքի միջև կամուրջի վերածվեց: Մասնագետները ասում են, որ մետաղադրամներին հանդիպում են նաև հայկական լատինական խաչի պատկերները, Դարձերեսին հանդիպում են տարբեր պատկերներ, ու նաև ամրոցների պատկերներ, ռազմական խորհրդանիշներ: Կիլիկիայի թագավորության շրջանում դրվագվում էին մեծ քանակությամբ պղնձե ու արծաթե մետաղադրամներ:

  • XIII-XVդդ մետաղադրամներ

XIII-XVդդ բուն Հայաստանում հաստատվեցին մոնղոլների ապա քիմուրյանների թուրքմենական ցեղերի իշխանությունները, որոնք շրջանառեցին իրենց դրամները, այդ դրամները հատվում էին նաև Հայաստանում Անիում, Վանում, Նախիջևանում․․․։

Անիի պղնձե դրամը

Պատկերված է՝ աղոթող մարդ

  • XVIդ. -1918թ

  • Հայկական թղթադրամների շրջանառություն

Հայաստանում Հայոց ցեղասպանությունից հետո ծանր պայմաններում ստեղծված Առաջին Հանրապետությունն ունեցավ նաև փող: Հայկական առաջին հանրապետությունում թողարկվեցին երեք անվանական արժեքի թղթադրամներ՝ 50, 100 և 250 ռուբլի։ Դրա վրա պատկերված էր կին՝ երիտասարդ Հայաստանը, որը ճախարակով թել է մանում Գրառումները հայերեն են, ռուսերեն և ֆրանսերեն: Դրանք տպագրվել են Լոնդոնում, ինչի համար նաև ստացել են «լոնդոնյան ռուբլիներ» անունը: Հայաստանի խորհրդայնացմամբ այս փողը չշրջանառվեց: Այցելուների կենտրոնում ներկայացված են նաև Խորհրդային Հայաստանի թղթադրամները, Անդրֆեդերատիվ միության և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության թղթադրամներն ու մետաղադրամները: Երրորդ Հանրապետության դրամը։ Հայաստանն անկախացել է 1991թ. Անկախությունից երկու տարի երկու ամիս անց՝ 1993թ. նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ է մտել հայկական դրամը: Հայկական թղթադրամի երկու թողարկում է եղել: Առաջինը 1993-98/99 թթ. է շրջանառվել: Տպագրվել է Գերմանիայում Պաշտպանական հատկանիշներով թույլ էր, քանի որ որակյալ թղթադրամ տպելու համար միջոցներ էին հարկավոր, իսկ պատերազմական վիճակում գտնվողՀայաստանը նման շռայլություն թույլ տալ չէր կարող: Առաջին թղթադրամներն ունեցել են 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներ: Այնուհետև տպագրվել են 1000 և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամները: Շրջանառության մեջ է մտել նաև հայկական մանրադրամը՝ լուման (1 դրամը հավասար է 100 լումայի)։ Շրջանառվել են 1,3,5,10 դրամ և 10,20,50-լումայանոց մետաղադրամները: Տնտեսության կայունացումից հետո՝ 1998թ. վերջից, շրջանառության մեջ են դրվել այսօրվա թղթադրամները, որոնց պաշտպանական հատկանիշները պարբերաբար զարգանում են: 50000-դրամանոց թղթադրամը նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և շրջանառության մեջ է մտել 2001-ից: Թղթադրամը հոբելյանական թողարկում է: դիմերեսին պատկերված է Մայր Աթոռը, իսկ դարձերեսին՝ Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ թագավորը, որոնք վեր են խոյացնում Հայ եկեղեցին: Թղթադրամի վրա գրված է «Աստված ընդ մեզ է 100000-դրամանոց թղթադրամը շրջանառվել է 2009թ., դրա վրա պատկերված է 1-ին դարում ապրած հայկական Եդեսիայի Աբգար 5-րդ թագավորը, որը, տառապելով բորոտությամբ, օգնության խնդրանքով նամակ է հղում Տեր Հիսուս Քրիստոսին։ Փրկիչը պատասխան նամակ է ուղարկում թագավորին, որը բժշկվում, մկրտվում և դառնում է աշխարհում առաջին քրիստոնյա թագավորը:

Ուսումնական նյութեր/

Հայ ժողովրդի պատմություն, հ. III, Ե., 1976 /էջ 579-585/

Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը

ՀՀ Կենտրոնական բանկ

Տեսանյութեր՝

Դրամապատում. Հայոց դրամաշրջանառության պատմությունը

Անտիպ պատմություն/Դրամապատում, մաս 1

Անտիպ պատմություն/ Դրամապատում, մաս 2

Հայկական դրամի պատմությունը.ՀՀ դրամը 29 տարեկան է

Արդյունքը՝

  • Ուսումնական նյութերի ստեղծում, թվայնացում
  • Պատմական մետաղադրամների վերաթողարկում
Рубрика: Հայոց լեզու

Ամեն Մարթ իր տեղը քնի

Մի մարդ գնում է տեսնում, որ ուրիշ տղամարդ իր կնոջ հետ քնած է: Դուռը բացում է, շեմին կանգնում:
Կնոջ սիրտը ցավում է, ասում է .
-Ա՛յ մարդ ինչու՞ շեմքին կանգնեցիր, ես քեզ մատաղ:
-Թե բա ինչ անե՞մ, այ կնիկ, դե որ ամեն շան տղա իր տեղում քնի, ես էլ իմ տեղում կքնեմ:

A man goes to see another man sleeping with his wife. He opens the door, stands at the threshold.
The woman’s heart hurts, she says.

Man, why did you stand on the threshold? I am a sacrifice to you.

What should I do, woman, if every dog sleeps in his place, I will sleep in mine too.