Рубрика: Քաղաքագիտություն և Սոցիոլոգիայի հիմունքներ

Հարցման արդյունքների ամփոփում

Հարցման թեմայով պատրաստել ենք օնլայն հարցում, որի ընթացքում մասնակցել են 160 մարդ։

Մեր հարցման մեջ կար «Սիրու՞մ եք Ամանորը» հարցը որտեղ գերակշռում է «Այո» պատասխանը չնայած 12% զբաղեցնում է «Ինձ համար միևնույն է» տարբերակը։

Այստեղ մենք տեսնում ենք, որ այս հարցին մեծամասնությունը պատասխանել են «Այո», քանի որ շատերն են սիրում Ամանորին նվերներ ստանալ։

Այս հարցին հիմնականում պատասխանել են, որ ուզում են նվեր ստանալ հեռախոսներ, գումար, թանկարժեք իրեր ՝ զարդեր, մեքենաներ և այլն։

Այստեղ նույնպես գերակշռում է «Այո» տարբերակը, բայց կան նաև տարբեր պատասխաններ, որոնք կարող եք տեսնել վերևում։

Հարցին մի մասը պատասխանել է, որ չի հետևում թանկացումներին, իսկ մի մասը վատ է տրամադրված։

Հիմնականում գերակշռում են այո և ոչ պատասխանները, իսկ մնացածը պատասխանել են տարբեր ձևերով։

Այս հարցին մեծամասնությունը պատասխանել է այո, քանի որ իմ կարծիքով շատ հեքիաթային է ամեն բան դառնում, երբ զարդարում են փողոցները և շատ քչերն են, որ գուցե չհավանեն։

Շատերը պատասխանել են, որ Ամանորը նշելու են տանը և իմ կարծիքով հենց դա է ճիշտ, քանի որ քո տանը և քո ընտանիքի հետ նշելը ամենաճիշտն է։

Այս հարցին նույնպես մեծամասնությունը պատասխանել է «լավ» տարբերակը, քանի որ շատերն են խաղում Secret Santa, իսկ մյուս մասը գերակշռում է «չեմ խաղում» տարբերակը։

Հարցին հիմնականում պատասխանել են «չեմ հիշում» կամ «չի եղել», իսկ մնացածը պատմել են իրադարձություններ։

Մեծամասնությունը պատասխանել են այո, իսկ մյուս մասը «ինձ համար արդեն միևնույն է» տարբերակը։

Հարցերին ամենաշատը պատասխանել են իգական սեռի ներկայացուցիչները։

Հիմնականում ամենաակտիվը եղել են 12-17 տարեկան երեխաները։

Ամենաշատ գերակշռող պատասխաններն են ՝ «աշակերտ եմ», «ուսանող եմ», «աշխատում եմ» տարբերակները։

Եզրակացություն՝

Մեր կարծիքով մեր պատրաստած հարցումը ստացված է եղել, քանի որ շատերն են մասնակցել և պատասխանել մեր բոլոր տրված հարցերին։ Հարցումը պատրաստել էինք Ամանորին ընդառաջ, որին էլ մարդիկ սիրով մասնակցել են։

Հարցումը պատրաստել և ամփոփել են Էլեն Այվազյանը, Մարինա Մարգարյանը և Լիլյա Սարուխանյանը։

Մեր հարցման հղումը այստեղ։

Рубрика: Քաղաքագիտություն և Սոցիոլոգիայի հիմունքներ

Ամանորյա հարցում

Հարցաթերիկի կառուցվածքը, հարցերի տեսակները, hետազոտման պլան`
https://l.instagram.com/?u=https%3A%2F%2Fdocs.google.com%2Fforms%2Fd%2Fe%2F1FAIpQLScsEV_sK5JnrpFNYyYBKnIoU16oxzWUmHmeArPTEiO2Olhy3Q%2Fviewform&e=AT0WsXo3siUgBkFwttHpaK-0HxZwQuNNJgI57nv9M7k10Y-DSNkGlwOmvGVX8GWFz6JdQzMa7dwZnb—xuhVjQQEMhOHbFlxAnE9EBUJq01gmfvxAqnfOQ6MiG_oQxTnfQRW0qU

Рубрика: Քաղաքագիտություն և Սոցիոլոգիայի հիմունքներ

Հարցաթերթիկ հարցում, տեսակները

Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից է: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա մեջ, որ հետազոտության ժամանակ կարևորն ընդհանրական պատկերն է, այլ ոչ թե կոնկրետ հարցվողի պատասխանը: Սրանով էլ հարցման մեթոդը տարբերվում է հարցազրույցից, որտեղ կարևոր է հենց հարցազրույց տվող մարդու տեսակետը: Հարցման մեթոդը կիրառելիս հետազոտողը մշակում է իրեն հետաքրքրող երևույթի վերաբերյալ հարցեր և ներկայացնում դրանք հետազոտվողին:

Հարցումները լինում են անմիջական և հեռակա, այսինքն` կարող է լինել և վերբալ հարցում, և էլեկտրոնային հարցում: Հարցնան տեսակներ են հացաթերթիկով հարցումը (անկետավորում), հեռախոսային հարցումը, ահատական և խմբային, փոտային և փորձարարական (պիլոտաժային)՝ հարցումը: Այս հարցման ընթացքում փրձարկվում է հարցաթերթիկը, հարցերի մատչելիությունը: Նախնական փորձարկման փուլը կազմում է բուն հետազոտության 5%-ը: Ստացված տեղեկատվությունը կարելի է ամփոփել ընդհանուր հարցման արդյունքների հետ: Հարցման այս փուլից հետո հարցաթերթիկը՝ բուն հրցաշարը հնարավոր է փոփոխություններ կրի:

Հարցազրույցի մեթոդ
Հարցազրույցի մեթոդը դասվում է որակական մեթոդների շարքին: Հարցազրույցի ժամանակ կարևոր է հետազոտողի անմիջական և ազատ շփումը հետազոտվողի հետ, որի շնորհիվ բացահայտվում է հետազոտվողի դիրքորոշումը ուսումնասիրությանը երևույթի նկատմամբ: Հետազոտության ժամանակ կարող է ներկայացված լինել ինչպես մի անձի, այնպես էլ մի քանի անձանց հարցազրույցները: Ընդ որում, երկրորդ դեպքում ավելի մեծ է օբյեկտիվ լինելու և հետազոտվող խնդիրը մի քանի տեսանկյունից ներկայացնելու հնարավորությունը:

Рубрика: Քաղաքագիտություն և Սոցիոլոգիայի հիմունքներ

Հարցման մեթոդ, տեսակները

Հարցման մեթոդը-հոգեբանական վերբալ-հաղորդակցական մեթոդ է, որը իրենից ներկայացնում է հանցազրուցավարի կողմից հարցվողից համապատասխան ձևակերպված հարցերի պատասխանները ստանալու գործընթացը: 

Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից մեկն է: Որպես կանոն հարցման մեթոդով ուսումնասիրվում է հենց “պրոբլեմի” կրողը: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա ընդհանրականության մեջ, այսինքն հետազոտողին չի հետաքրքրում կոնկրետ հետազոտվողի կարծիքը կամ պատասխանը, այլ հետաքրքրում է հետազոտվող խմբի ընդհանրացված պատկերը:  Ինչպես նշել է հայտնի ամերիկացի սոցիոլոգ Ռայտ Միլսը “Մասնավորի մեջ տեսնել ընդհանուրը…”: 

Հարցումները տարբերակվում են  ստանդարտացվածի և ոչ ստանդարտացվածի կամ ազատի: Ստանդարտացված հարցումների դեպքում հարցերը ձևայնացված են և տալիս են հետազոտման խնդրի ընդհանուր պատկերը: Ազատ հարցազրույցի դեպքում հարցերի սահմանները և ձևակերպումները ազատ են և մեծապես կապված են հարցվողի պատասխաններից: Ազատ հարցազրույցի դեպքում մենք ստանում ենք ավերի խորքային ինֆորմացիա, որը որակական տեսակետից ավելի արժեքավոր է, բայց քանակական տեսակետից շատ դժվար է ենթարկվում վերլուծության:

Հարցման հարցերի ձևակերպումը իրենից ներկայացնում է գործընթաց, որը կազմված է մի քանի փուլերից

1.Ծրագրային հարցերի ձևակերպում ― Այս հարցերը հստակ համակարգված են և պատասխանում են հետազոտության խնդիրների լուծմանը, այդ պատճառով հասանելի և հասկանալի են միայն հետազոտողներին և մասնագետներին: 2. Հարցաթերթային հարցեր, որոնք իրենցից ներկայացնում են ծրագրային հարցերը` հարցվողի կամ ոչ մասնագետի համար հասկանալի ձևակերպումներով:  Հարցման տեսակները․

1. Անկետավորում2. Հարցազրույց, որը կարող է լինել ինչպես ստանդարտացված այնպես էլ ազատ: Ներկայումս լայն տարածում է ստացել աստիճանային հարցման մեթոդը, որի դեպքում ամեն հարց բխում է նախորդից: Այսպիսով կարելի է բացահայտել ուսումնասիրվող երևույթի պատճառահետևանքային կապերը: 

Հարցումները լինում են անմիջական և հեռակա:

Անմիջական հարցման դեպքում հարցման ժամանակ հետազոտողը և հարցվող կապը վերբալ, անմիջական կերպով է: Իսկ հեռակա հարցման ժամանակ հարցումը իրականացվում է միջնորդավորված կամ ընդհանրապես առանց հարցնողի: Հեռակա և անմիջական հարցումների միջանկյալ տարբերակ է հեռախոսային հարցումը:

Հարցերի ձևակերպման կանոնները.

1. Ամեն հարց պետք է լինի տրամաբանական և առանձնացված այլ հարցերից:2. Անհրաժեշտ է խուսափել անհասկանալի տերմիններից, բառերից և քիչ օգտագործվող բառերից: Միևնույն ժամանակ հարցերը չպետք է լինեն “գռեհիկ_կենցաղային”3. Հարցերը պետք է լինեն կարճ4. Հարցերը պետք է լինեն կոնկրետ, ոչ թե վերացական: 5. Հարցերի հնարավոր պատասխանների ցուցակը պետք է լինի ամբողջական6. Հարցերը չպետք է հուշում պարունակեն, կամ ստիպեն “ընտրություն” կատարել “ճիշտ” պատասխանների մեջ:7. Հարցերի ձևակերպումները չպետք է նաև ներշնչեն պատասխան:

Խորհուրդ եմ տալիս կարդալ Պ. Բուրդյեի  “հասարակական կարծիք գոյություն չունի” աշխատությունը, որտեղ մանրամասնորեն վերլուծվում են հարցերի ձևակերպման և ընկալման բազմաթիվ հիմնախնդիրներ: Հարցի կանխամտածված “հուշող” ձևակերպումը կարող է հանգեցնել հետազոտողի համար “ձեռնատու” պատասխանների: Հուշող հարցերի զգալի մասն առաջանում է անկանխամտածված` մասնագետների ոչ պրոֆեսիրնալիզմի արդյունքում:

Հարցերը լինում են ԲԱՑ և ՓԱԿ: Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակների ցուցակից: Դիխոտոմիկ հարցերը փակ հարցերի տարբերակ են, երբ հնարավոր են պատասխանների երկու իրարամերժ տարբերակ, օրինակ Այո-Ոչ, Արական-Իգական, և այլն: Բաց հարցերի դեպքում պատասխանների հնարավոր տարբերակները չեն ներկայացվում, այլ հարցվողը ինքն է ազատ կերպով ձևակերպում պատասխանը: Բաց հարցերը ավելի ինֆորմատիվ են, բայց դժվար են ենթարվում կոդավորման և քանակական վերլուծության: Փակ հարցերը, որպես կանոն “փակվում” են բաց հարցերի առավել հաճախ հանդիպող տարբերակների նշման միջոցով:

Տարբերակվում են նաև սուբյեկտիվ և պրոյեկտիվ հարցեր: Սուբյեկտիվ հարցերի միջոցով բացահատվում է կոնկրետ անհատի դիրքորոշումները, կարծիքները, մոտիվները: Պրոեկտիվ հարցերի միջոցով բացահայտվում է հարցվողի դիրքորոծումները միջնորդավորված այլ երրորդ անձի միջոցով: 

Рубрика: Քաղաքագիտություն և Սոցիոլոգիայի հիմունքներ

Դիտում, տեսակները՝ օբյեկտիվ դիտում, ինքնադիտում, ներհայեցողություն

Դիտումը սոցիոլոգիայում հիմնարար հետազոտական մեթոդ է, և այն կարող է ունենալ տարբեր ձևեր, ներառյալ օբյեկտիվ դիտումը, ինքնադիտումը և ներդիտումը: Դիտման յուրաքանչյուր տեսակ ունի իր ուրույն առանձնահատկությունները և նպատակները մարդկային վարքի և հասարակության ուսումնասիրության մեջ.

Օբյեկտիվ դիտում. Օբյեկտիվ դիտումը հետազոտության մեթոդ է, որտեղ դիտորդը մնում է անկողմնակալ և անկողմնակալ՝ ձգտելով արձանագրել վարքագիծն ու իրադարձությունները՝ առանց անձնական մեկնաբանության կամ միջամտության: Նպատակն է հավաքել էմպիրիկ տվյալներ, որոնք հնարավորինս զերծ լինեն դիտորդի տեսանկյունից: Դիտման այս տեսակը հաճախ օգտագործվում է սոցիոլոգիական հետազոտություններում՝ ուսումնասիրելու մարդկանց վարքը բնական կամ վերահսկվող միջավայրում: Հետազոտողները կարող են օգտագործել կառուցվածքային դիտման արձանագրություններ, ստուգաթերթեր կամ կոդավորման սխեմաներ՝ տվյալների հավաքագրման գործընթացը ստանդարտացնելու և հուսալիություն ապահովելու համար: Օբյեկտիվ դիտումը վճռորոշ է սոցիոլոգիական ուսումնասիրություններում օբյեկտիվությունը պահպանելու համար:

Ինքնադիտում. Ինքնադիտումը, ներառում է հետազոտողի ակտիվ մասնակցությունը սոցիալական խմբին կամ միջավայրին, որը նրանք ուսումնասիրում են: Այս մեթոդը թույլ է տալիս հետազոտողին ձեռք բերել անմիջական փորձ և պատկերացումներ խմբի մշակույթի, նորմերի և վարքագծի վերաբերյալ: Հետազոտողը դառնում է հետազոտվող սոցիալական համատեքստի մի մասը և կարող է տվյալներ հավաքել անմիջական մասնակցության, զրույցների և խմբի գործունեության մեջ ընկղմվելու միջոցով: Ինքնադիտումը հատկապես արժեքավոր է սահմանափակ հասանելիությամբ կամ բարդ սոցիալական դինամիկա ունեցող խմբերն ուսումնասիրելիս, քանի որ այն ապահովում է ինսայդերների տեսակետը:

Գիրք

Рубрика: Քաղաքագիտություն և Սոցիոլոգիայի հիմունքներ

Դիտման մեթոդ։ Սոցիոլոգիական դիտում, հոգեբանական դիտում (օբյեկտիվ դիտում, ինքնադիտում, ներկայեցողություն)

Հայտնի են մեթոդների մի քանի անկախ դասակարգումներ: Դրանք կարելի է բաժանել ընդհանուրի և մասնավորի: Երբեմն առանձնանում են հատուկ գիտական առարկաների հատուկ մեթոդներ, օրինակ ՝ լեզվաբանության համեմատական մեթոդը կամ հոգեբանության մեջ համակարգի նկարագրության մեթոդը: Բայց կան նաև առավել ընդհանուր մեթոդներ, որոնք լայնորեն կիրառվում են ցանկացած գիտության, ինչպես նաև կրթության ոլորտում: Դրանք ներառում են ուղղակի դիտում, փորձ և մոդելավորում:

Рубрика: Քաղաքագիտություն և Սոցիոլոգիայի հիմունքներ

Ես այսպիսին եմ,դու այսպիսին ես- գործնական աշխատանք

  • Գրել աշխատանք հետևյալ թեմներով:

Ես այսպիսին եմ (ինքնադիրտում, ներհայեցողություն), յուրաքանչյուր ուսանող մի քանի նախադասություններով, բնութագրիչ բառերով նկարագրում է ինքն իրեն դիտարկելով իր վարքն ու գործողությունները, զգացողությունները տարբեր հանգամանքերում:
Դու այսպիսին ես (դիտում), յուրաքանչյուր ուսանող մի քանի նախադասություններով, բնութագրիչ բառերով նկարագրում է իր ընկերներից որևէ մեկին, նրա վարքնա ու գործողությունները տարբեր հանգամանքներում:

Օրինակ՝

Ես ուրախանում եմ, երբ նվեր եմ ստանում, երբ մտերիմներիս ուրախ եմ տեսնում:
Ես տխրում եմ, երբ վատ լուր եմ իմանում։
Երբ ես անհանգիստ եմ փորձում եմ հանգստացնել ինձ սիրելի զբաղմունքով։
Երբ ես ուշանում եմ ներողություն եմ խնդրում ու և ասում պատճառը։

Դու ուրախանում ես, երբ շատ հարազատ մարդկաց հետ ես լինում։
Դու տխրում ես, երբ ինչ որ բան քո պլանավորվածով չի գնում։
Երբ դու անհանգիստ ես փորձում ես շեղել ինքդ քեզ այլ բաներով։
Երբ դու ուշանում ես ,պատճառաբանություններ ես ման գալիս թե ինչու ես ուշացել։

Рубрика: Քաղաքագիտություն և Սոցիոլոգիայի հիմունքներ

Ինչ է մեթոդը

Հունարենից թարգմանաբար «մեթոդ» տերմինը բառացիորեն նշանակում է «ուղի»: Այն օգտագործվում է նկարագրելու փոխկապակցված և միավորված տեսակետների, տեխնիկայի, մեթոդների և գործողությունների մեկ համակարգի մեջ, որոնք նպատակային կիրառվում են հետազոտական գործունեության ընթացքում կամ ուսումնական գործընթացի գործնական իրականացման ընթացքում: Մեթոդի ընտրությունն ուղղակիորեն կախված է այն անձի աշխարհայացքից, որը այն կկիրառի, գործունեության նպատակներից ու խնդիրներից:

Մարդու գործունեության իրականում յուրաքանչյուր ոլորտ բնութագրվում է իր սեփական մեթոդներով: Նրանք հաճախ խոսում են գրական ստեղծագործության մեթոդների, տեղեկատվության հավաքագրման և մշակման, բիզնես վարելու մեթոդների մասին: Այս պարագայում մենք ամենից հաճախ խոսում ենք ամենաընդհանուր սկզբունքների և մոտեցումների մասին, որոնք ընկած են իրականության կողմերից մեկի գիտելիքների և գործողությունների հիմքում:

Рубрика: Քաղաքագիտություն և Սոցիոլոգիայի հիմունքներ

Արժեքներ- մոտիվացիա

Արժեքները կարող են տարբեր լինել անձից անձ, և դրանք կարող են փոխվել կյանքի ընթացքում: Նրանք առանցքային դեր են խաղում անհատականության ձևավորման գործում և որոշում, թե ինչպես ենք մենք տեսնում աշխարհը և որոշումներ կայացնում: Մարդկային արժեքներն այն սկզբունքներն են, համոզմունքներն ու վերաբերմունքը, որոնք առաջնորդում են մարդկանց կյանքն ու վարքը: Դրանք ձևավորվում են մշակույթի, հասարակության, ընտանիքի և անձնական փորձի հիման վրա: Ահա մարդկային հիմնական արժեքներից մի քանիսը.
Ազնվություն և անկեղծություն. Ճշմարտությունն ասելու և ազնվությամբ գործելու կարողությունը կարևոր արժեքներ են, որոնք խթանում են վստահությունն ու հարգանքը հասարակության մեջ:
Բարություն և կարեկցանք, Ազատություն և անկախություն. Մարդը ձգտում է ազատության ընտրության և որոշումների կայացման մեջ, ինչպես նաև անկախության իր գործողություններում:
Հանդուրժողականություն և հարգանք. տարբերությունների, մշակութային բազմազանության և այլ մարդկանց տեսակետների նկատմամբ հարգանքը մարդկային արժեքների կարևոր կողմերն են:
Ընտանիք և ընկերություն. Ընտանիքի և ընկերների հետ սերտ հարաբերությունների կարևորությունը հաճախ կարևոր է մարդկանց կյանքում: Կրթություն և ինքնազարգացում. ուսման, աճի և ինքնակատարելագործման ձգտումը համարվում է մարդկային արժեքների կարևոր ասպեկտ:
Առողջություն և բարեկեցություն. Առողջությունը և ընդհանուր բարեկեցությունը կարևոր դեր են խաղում յուրաքանչյուրի կյանքում:
Արդարություն և հավասարություն. Արդարության արժեքները ներառում են հարգանք բոլոր մարդկանց իրավունքների և հնարավորությունների նկատմամբ՝ անկախ նրանց կարգավիճակից:
Բնապահպանական պատասխանատվություն. շրջակա միջավայրի պահպանությունը և բնության նկատմամբ հոգատարությունը դառնում են ավելի ու ավելի կարևոր արժեքներ ժամանակակից հասարակության մեջ:
Աշխատանք և ձեռքբերումներ. Կարևոր արժեքներ կարող են լինել նաև նպատակներին հասնելու ցանկությունը, աշխատանքի մեջ հաստատակամությունը և մասնագիտական ​​հմտությունների զարգացումը: Արժեքները կարող են տարբեր լինել անձից անձ, և դրանք կարող են փոխվել կյանքի ընթացքում: Նրանք առանցքային դեր են խաղում անհատականության ձևավորման գործում և որոշում, թե ինչպես ենք մենք տեսնում աշխարհը և որոշումներ կայացնում:

Рубрика: Քաղաքագիտություն և Սոցիոլոգիայի հիմունքներ

Սոցիալականացումը որպես անձի արժեհամակարգի ձևավորման գործընթաց

Սոցիալականացումը անձի կողմից տվյալ հասարակության մեջ , ընդունված սոցիալական նորմերի արժեքների և գիտելիքների : յուրացման գործընթաց է Այն թույլ է տալիս անձին համարվելու տվյալ սոցիալական խմբի անդամ և ներկայանալու որպես այդպիսին այլ : սոցիալական խմբերին Անձը ընդգրկվում է սոցիալականացման , գործընթացի մեջ կյանքի ողջ ընթացքում առանց որի նա չի կարող ստանձնել իր վրա որևէ հասարակայնորեն կարևորվող սոցիալական : դեր Անձի սոցիալական կայացումը պայմանավորված է լինում թե , սոցիալական միջավայրի հետ նրա փոխգործողության բնույթից և թե՝ անհատական հատկանիշներից…

շարունակությունը ՝ հղումը