Рубрика: ճամփորդություն

Ճամփորդություն դեպի՝ Գյումրի

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն՝ քաղաք Գյումրի
Մեկնումը՝ 23 հունիսի ժամը 8։ 30 -ին Ս․Երրորդություն եկեղեցու մոտից դեպի Արուճի վանք-Թալինի Սբ․ Կաթողիկե եկեղեցի-գյուղ Սառնաղբյուր, Հոգէվանք-գյուղ Մարմաշեն, Մարմաշենի վանական համալիր, Ախուրյան գետի մոտ-ք․ Գյումրի

Երկար ճանապարհից վերադարձանք տուն, որից հետո բարձրացանք 3 հարկ ուրսումնասիրելու համար։

Երեկոյան խաղացինք տարբեր խաղեր, որից հետո գնացինք քնելու։ Առառավոտյան նախաճաշից հետո գնացինք քաղաքը ավելի լավ ճանաչելու։

Գնացինք «Վառեմ-մարեմի բալկոնը»

Եկեղեցում մենք ներկա եղանք հարսանեկան արարողության։ Որից հետո հոգնած եկանք տուն և պատրաստվեցինք, որ հաջորդ օրը գանք հետ Երևան։ Առավոտյան նախաճաշելուց հետո հավաքեցինք մեր իրիեիը և եկանք երևան․․․

Рубрика: Մարդու և քաղաքացու իրավունքներ

Հոդված 36. Ծնողների իրավունքները եւ պարտականությունները

1. Ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին:

2. Ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ` երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով:

3. Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ եւ կարիքավոր ծնողներին։ Մանրամասները սահմանվում են օրենքով:

Հայաստանի Հանրապետությունում ծնողական իրավունքներն իրականացնելիս  ճանաչվում է ծնողների իրավահավասարությունը:
Երեխաների դաստիարակությունն ու կրթությունը կազմակերպելու, նրանց ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացմանը մասնակցելու, նրանց իրավունքներն և շահերը ներկայացնելու, նրանց հետ անարգել շփվելու իրավունքներն այն հիմնական իրավունքներն են, որոնցից ածանցվում են ծնողների համար օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ իրավունքներ:

Ծնողներն ազատ են իրենց վերապահված իրավունքների իրացման միջոցների ընտրության հարցում: Ազատությունն, այնուամենայնիվ, բացարձակ չէ, քանի որ ընտրված միջոցները պետք է ապահովեն երեխայի լավագույն շահերը, այդ թվում՝ չվտանգեն վերջինիս ֆիզիկական, հոգեկան կամ մտավոր զարգացմանը:
Գործող օրենսդրությունը ծնողներին ուղղակիորեն պարտավորեցնում է ընտրել  դաստիարակության այնպիսի եղանակները, որոնք կբացառեն երեխաների նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։
Երբ ծնողն իր գործողություններով կամ վարքագծով վտանգում է երեխայի հոգեկան, մտավոր կամ բարոյական զարգացմանը, դատարանը, օրենքով սահմանված կարգով, կարող է սահմանափակել նման ծնողի ծնողական իրավունքները, իսկ օրենքով սահմանված դեպքերում անգամ զրկել դրանցից:
Ինչպես արդեն նշվեց, ծնողներն իրենց երեխաների նկատմամբ ունեն հավասար իրավունքներ, հետևաբար երեխային առնչվող ցանկացած հարցում վերջիններս պետք է գործեն փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխաների լավագույն շահերից: Ծնողների իրավահավասարությունը պահպանվում է նաև ծնողներից մեկի՝ երեխայից առանձին ապրելու դեպքում:
Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխայի բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով: Հարցը լուծելիս դատարանը ելնում է երեխայի լավագույն շահերից՝ հաշվի առնելով երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։ Դատարանը լսում է նաև երեխայի կարծիքը, որը թեև ընդհանուր առմամբ դատարանի համար պարտադիր չէ, այնուամենայնիվ, կապված գործի հանգամանքներից և տվյալ քաղաքացիական վեճով ուշադրության համար արժանի հանգամանքներից, կարող է որոշիչ լինել:
Կարևոր է նկատի ունենալ, որ երեխայի բնակության վայրը մյուս ծնողի բնակության վայրը սահմանող դատական ակտի առկայության դեպքում ևս ծնողը պահպանում է տվյալ ծնողի հետ ծնողական իրավունքների իրացման հարցում ունեցած իրավահավասարությունը: Ըստ այդմ՝ առանձին ապրող ծնողն իրավունք ունի անարգել շփվել երեխայի հետ, շարունակել ակտիվորեն մասնակցություն ունենալ  նրա դաստիարակության և կրթություն ստանալու հարցերին, իսկ երեխայի հետ ապրող ծնողը պարտավոր է չխոչընդոտել առանձին ապրող ծնողի իրավունքների իրականացմանը:
Այն դեպքում, երբ ծնողներին չի հաջողվում ձեռք բերել փոխադարձ համաձայնություն երեխային առնչվող հարցերում, դրանց լուծումը կարող են վերապահել խնամակալության և հոգաբարձության մարմնին կամ դատարանին: Պետք է նկատի ունենալ, որ երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող ցանկացած հարց լուծելիս կրկին հաշվի է առնվում  երեխայի կարծիքը։
Վերջում հավելենք, որ օրենքի ուժով ծնողական իրավունքներհը ծնողի մոտ դադարում են երեխայի տասնութ տարեկանը լրանալիս, ինչպես նաև սահմանված կարգով ամուսնանալիս կամ երբ օրենքով սահմանված կարգով մինչև չափահաս դառնալը երեխան ձեռք է բերում լրիվ գործունակություն (էմանսիպացիա):

Рубрика: Հանրահաշիվ

Երկրորդ մակարդակ

Երկրորդ մակարդակ

1. Քառակուսաձև  հողամասի երեք կողմը պատված է 36մ երկարությամբ լարով։ Գտե՛ք այդ հողամասի մակերեսը։

36 x 36 = 1296 սմ2
Պատ․ ՝ 1296 սմ2

2. Երկու զամբյուղում  միասին կար 12կգ դեղձ։ Երբ Հայկը  առաջին զամբյուղից  2կգ լցրեց երկրորդ զամբյուղի  մեջ, զամբյուղներում  դեղձերի զանգվածները հավասարվեց։  Քանի՞  կիլոգրամ  դեղձ   կար առաջին  զամբյուղում։

Պատ․ ՝ 14 կգ դեղձ

3. Կռահելով օրինաչափությունը՝ տրված թվերից հետո գրիր հաջորդ թիվը.

32, 45, 60, 77,__

32, 45, 60, 77, 96․․․
Պատ․ ՝ 96

4. Միևնույն կետից հակադիր ուղղություններով միաժամանակ  շարժվեցին  երկու ավտոմեքենա։ Քանի՞ ժամ  հետո նրանց միջև եղած հեռավորությունը կլինի 600կմ, եթե առաջին ավտոմեքենան ժամում անցնում է 55կմ, իսկ  երկրորդը ժամում՝ 65կմ:  

Պատ․ ՝ 9 ժամում

5. Մեղվապահը 120կգ մեղրը փորձում էր տեղավորել 10 երեքլիտրանոց  և 15   երկուլիտրանոց  տարաներում: Հետո նկատեց,  որ  ավելացած մեղրը տեղավորելու համար մնացել  են միայն մեկլիտրանոց տարաներ: Ավելացած  մեղրի համար քանի՞  մեկլիտրանոց տարա է անհրաժեշտ, եթե  հայտնի է, որ մեկլիտրանոց  տարայում տեղավորվում է 1կգ 500գ մեղր։

Պատ․ ՝ 25 մեկլիտրանոց տարա

6. Երեք  թվերի  գումարը  140 է, ընդ որում երկրորդ  և երրորդ  թվերի գումարը 90 է, իսկ առաջին և երկրորդ  թվերի գումաը՝ 87: Գտեք երկրորդ թիվը:

Պատ․ ՝ 37

7.  Գտիր  այն  երկնիշ  թվերի  քանակը, որոնք  և՛ 4-ի,  և՛  5-ի  բաժանելիս ստացվում է նույն մնացորդը։

8. «Որդիդ քանի՞ տարկան է»  հարցին,  հայրը պատասխանեց. «Եթե որդուս տարիքին նույնքան և տարիքի կեսի չափ  ավելացնեք, կստացվի տաս»:  Գտեք որդու տարիքը։

Պատ․ ՝ 25 տարեկան

9. Ճանապարհի 5/6 մասն անցնելուց հետո, մնաց ևս 2 կմ:  Որքա՞ն է  ամբողջ  ճանապարհի երկարությունը:

Պատ․ ՝ 7006 կմ

10. Գտիր  տրված պատկերի մակերեսը, եթե նկարում բոլոր անկյունները ուղիղ են։

Подпись отсутствует