Рубрика: Հասարակագիտություն

ՆՈՅԵՄԲԵՐ 28 — ԴԵԿՏԵՄԲԵՐ 2

Կողք կողքի. ազգային փոքրամասնություններ՝

ԱՍՈՐԻՆԵՐ

Առաջադրանք՝

  • Ասորի և հայ ժողովուրդների պատմությունը
  • Ասորի համայնքը Հայաստանում

Հայաստանի Հանրապետության իր մեծությամբ երրորդ էթնիկական փոքրամասնությունը ասորիներն են, եզդիներից և ռուսներից հետո: Համաձայն 2001 թ. մարդահամարի Հայաստանում ապրում են 3409 ասորիներ, իսկ համաձայն ասորիների համայնքի ղեկավար Արսեն Միքայելովի Հայաստանում ապրում են 2011թ. հունիսի դրությամբ շուրջ 7000 ասորիներ[18]: Մինչև ԽՍՀՄ փլուզումը ասորիների թիվը Հայաստանում կազմում էր շուրջ 6000, սակայն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ կիրառած շրջափակման արդյունքում, որը Հայաստանում սուր տնտեսական խնդիրներ առաջ բերեց, ասորիների շուրջ կեսը լքեց երկիրը՝ հիմնականում գնալով Ռուսաստանի Դաշնություն:

Ասորիները և հայերը հարաբերություներ են ունեցել դեռ անտիկ ժամանակներից, երբ դեռ Ուրարտուն պարբերաբար հակամարտությունների մեջ էր մտնում Ասորեստանի դեմ (Քա 9-7-րդ  դարեր): Ժամանակակից Հայաստանի տարածքւմ ասորիները հայտնվել է առաջին անգամ 1826-28թթ. ռուս-պարսական պատերազմից հետո, երբ իշխանությունները թուլատրեցին Ռուսաստանի համակրներին (Ուրմիա լճի շրջակայքի հայերին և ասորիներին) տեղափոխվել Ռուսական կայսրություն: 20-րդ դարի սկզբներին բազում ասորիներ եկան Հայաստան Թուրքիայի հարավ-արևելյան վիլայեթներից: Ասորիները, ինչպես և իրենց հայ հարևանները Առաջին աշխարհամարտի ժամանակ ենթարկվեցին երիտթուրքերի կողմից ցեղասպանության, շուրջ 275 000 նահատակներ տվեցին:

Ասորիների ու հայերի կապվածությունը հիմնականում պայմանավորված էր կրոնիի գործոնով, քանի որ երկու ժողովուրդներն էլ դավանում են քրիստոնեություն, միևնույն ժամանակ գտնվում են մի այնպիսի տարածաշրջանում, երն ամբողջությամբ շրջապատված է մահմեդական տարրով:

Հայաստանում հիմնվեցին երեք գյուղեր ասորի բնակչությամբ՝ Արզնի, Կոյլասար (Դիմիտրով), Վերին Դվին, որտեղ և ս այսօր հիմնականում ներկայացված են ասորիները՝ ներառելով նաև Նոր Արտագերսը Արմավիրի մարզում: Ավանդաբար ասորիները Հայաստանում զբաղվել են հողագործությամբ. ասորիներից 2 885-ը (84.6%) ապրում է գյուղերում, և միայն  524-ն (15.4%) է քաղաքաբնակ:

Արարատի մարզում բնակվող ազգային փոքրամասնություններից են ոչ միայն ասորիները, այլև ռուսներըեզդիներըհույներըքրդերըԱսորիները մեծ թիվ են կազմում Վերին Դվին և Դիմիտրով համայնքներում: Նրանք ներգրավված են մարզի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև կրթության և մշակութային զարգացման գործընթացներում,իսկ հուզող բոլոր տեսակի խնդիրները ստանում են իրենց հնարավոր լուծումները:

Վերին Դվին համայնքի բնակչության 80 տոկոսն ասորիներ են: Համայնքն ունի գործող եկեղեցի, որը կառուցվել է 1828 թվականին և կոչվում է «Մար-Թումա»: Համայնքում կա նաև «Մարեզ» անվամբ մատուռ, որը կառուցվել է 1830 թվականին: Համայնքում գործում է «Արևելքի ասորական կաթողիկոսության սուրբ առաքելական եկեղեցի» Հայաստանի ասորական կրոնական կազմակերպություն, որի ղեկավարն է Իսահակ Թըմրըզը:

Ասորիների մեծամասնությունը տիրապետում են հայերենին ու ռուսերենին: Ասորիների մեծամասնությունը պատկանում է Արևելքի ասորական եկեղեցուն, դրանից բացի կա փոքր համայնք, որը պատկանում Խալդիական կաթոլիկ եկեղեցուն: Երևանում գործում է խոշոր ասորական Երիտասարդական կենտրոն: Բավականին բարձր տոկոս է կազմում խառը՝ հայ-ասորական ամուսնությունները: Ի դեպ այս երևույթը նկատելի է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում, ուր կենտրոնացած են հայկական և ասորական համայնքներ:

Օգտակար հղումներ՝

Կողք կողքի. ասորիներ

Ասորիներ

Рубрика: Без рубрики, Հայոց պատմություն

ՆՈՅԵՄԲԵՐ 28- ԴԵԿՏԵՄԲԵՐ 2

ՆՈՅԵՄԲԵՐ 28- ԴԵԿՏԵՄԲԵՐ 2

ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ. ՏՐԴԱՏ ԱՌԱՋԻՆ

Լուսանկարում՝ Մեծ Հայքի արքա Տրդատ Ա-ի մարմարակերտ արձանը՝ կանգնեցված Հռոմում 66թ., կայսր Ներոնի կողմից (Լուվր, Փարիզ)
  • Ժամանակ անիշխանության/պայքար Հռոմի և օտար դրածոների դեմ, ինչի՞ էին ձգտում օտար գահակալները/
  • Պարթևահռոմեական մրցակցությունը Հայաստանի համար

Երկրում հաստատված խաղաղությունը խախտվում է հռոմեացիների կողմից, երբ Զենոն-Արտաշեսից հետո կրկին հայոց ավագանու համաձայնությամբ գահն անցնում է Պարթևաց Ար- շակունի թագավորի որդի Արշակ I-ին, որի անունը, ըստ հայկական ավանդությունների՝ Սանատրուկ (34–35 թթ.) էր։ Կայսրը, վախենալով, որ դրանով կարող է Հռոմի դեմ հայ-պարթևական դաշինք ստեղծվել, Հայաստանի հարևան Իբերիայի (Վիրք) և Ալբանիայի (Աղվանք) գահակալներին մղում է հակահայկական գործողությունների: Հռոմի դրդումով Իբերիայի Փարսման թագավորը դավադրության միջոցով թունավորել է տալիս Արշակին և ներխուժելով Մեծ Հայք, տիրում է գահին։ Այդուհետ հայ Ժողովրդի պայքարն ուղղվում է մեկը մյուսին փոխարինած Իբե- րիայի թագավորական տնից սերած դրածոների դեմ, որոնցից յուրաքանչյուրն իր ազգականի դեմ արյունալի պայքար է ծավալում հայոց գահին տիրելու համար 52 թ. պարթևական Վաղարշ Արշակունի թագավորը վճռական պայքար է սկսում հռոմեացիների և նրանց դրածո վրաց ար- քայատան ներկայացուցիչների դեմ: Նա հայոց գահի համար առաջադրում է իր եղբոր՝ Տրդատի թեկնածությունը։ Հայ ավագանին դարձյալ կողմնորոշվում է դեպի Պարթևստանը, որն ի տարբերություն Հայաստանը պրովինցիայի վերածելու ձգտող հռոմեացիների, պաշտպանում էր Մեծ Հայքի թագավորության ինքնուրույնության գաղափարը։ Վաղարշն ու Տրդատը 52 թ. մտնում են Հայաստան և ապստամբած հայերի օգնությամբ երկ

րից վտարում հռոմացիներին ու նրանց դաշնակից վրացիներին: Մերձավոր ազգականներին բնաջնջելու ճանապարհով հայոց գահը զավթած վրաց արքայորդի Հռադամիզդն իր հղի կնոջ՝ Զե- նոբիայի հետ դիմում է փախուստի: ճանապարհին՝ հակառակորդի կողմից գերվելուց «փրկելու» համար նա դանակահարում է կնոջը և նետում Արաքս գետը։ Կիսամեռ Զենոբիային փրկում են հայ հովիվները, բուժում և ապա ուղարկում Տրդատի մոտ:

Տրդատի նշանակումով ոչ միայն սկսվում է Արշակունիների փաստական գահակալությունը Մեծ Հայքում, այլև ձախողվում է Հայաստանը հռոմեական նահանգի վերածելու կայսերական քաղաքականությունը։ Իր գերիշխանությունը Հայաստանում վերականգնելու նպատակով Հռոմն Արևելքում պատերազմ է սկսում, որը տևում է մեկ տասնամյակ (54–64 թթ.)։ 58 թ. Ներոն կայսրը պարթևների ու նրանց դաշնակից հայերի դեմ է ուղար- կում Կորբուլոն զորավարին: Վերջինս, կոտրելով հայերի համառ դիմադրությունը, ավերում է շատ գավառներ, հասնում Արտա- շատ Քաղաքի մերձակայքում հռոմեացիներից կրած անհաջո- ղությունից հետո Տրդատը հեռանում է Ատրպատական։ Կորբուլոնը գրավում է մայրաքաղաքը և այնտեղ անցկացնում 58–59 թթ. ձմեռը: 59 թ. գարնանը հռոմեացի զորավարը հրկիզել է տալիս Արտաշատը, քանդում պարիսպները՝ այն պաշտպանական հնարավորությունից զրկելու նպատակով և շարժվում դեպի Տիգրանակերտ: Ուժեղ թալան է սկսվում նաև օտարերկրացիների դավաճանության պատճառով թշնամու ձեռքն անցած Տիգրանակերտում: Հռոմեացիների բարբարոսությունները՝ համաժողովրդական զայրույթի ալիք են առաջացնում, ամբողջ երկրում սկսվում է պարտիզանական պայքար։ Վաղարշն ու Տրդատը վերսկսում են ռազմական գործողությունները, պաշարում Տիգրանակերտը։ Կորբուլոնը հարկադրված Վաղարշի հետ զինադադար է կնքում: Ըստ ձեռք բերված համաձայնության կողմերը պարտավորվում են Հայաստանից դուրս բերել թե՛ հռոմեական և թե՛ պարթևական զորքերը։ Կորբուլոնը ճանաչում է Տրդատի գահակալությունը Մեծ Հայքում և հեռանում երկրից։ Դրանով ընդունվում է Հայաս- տանի ինքնիշխանությունը:

  • Արշակունիների Արքայատոհմի հաստատում/ Տրդատի գահակալումը/

Տրդատ I-ը զբաղվում է շինարարական աշխատանքով. Նե- րոնի հատկացրած գումարով վերաշինվում է “Արտաշատը, որը Ներոն կայսեր անունով պիտի կոչվեր Ներոնիա։ Սակայն նախ- կինի նման Արտաշես Մեծի հիմնադրած քաղաքը շարունակում է կրել Արտաշատ անունը, իսկ նրա օտար անվանումը, շուտով մոռացվում է։ Տրդատն իր գահակալության 11-րդ տարում կա- ռուցում է հայ հելլենիստական մշակույթի գլուխգործոցներից մեկը՝ Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարի կողքին կա- ռուցվում են բերդը, սյունազարդ դահլիճը, խճանկարով բաղնիքը և այլն։ 72 և 75 թթ. Հայաստանը ենթարկվում է հյուսիսկովկաս- յան ցեղերի՝ ալանների ներխուժմանը։ Հայոց բանակը կարողա- նում է հետ մղել այդ հարձակումները և վերականգնել երկրի ան- դորրը: Տրդատի գահակության վերջին տարիներին պահպան- վում է խաղաղությունը, շարունակվում են շինարարական աշ- խատանքները։

  • Նկարագրե՛լ Տրդատ Առաջինի կերպարը /օգտվել տեսանյութից/

Գրականություն՝

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը) /էջ 58-63/

Հայաստանը հռոմեացիների ու պարթևների նվաճողական ծրագրերի
կիզակետում, ռազմաքաղաքական իրավիճակն ու իրադարձությունները
 /էջ 22-ից/

Տեսանյութ՝

Հայորդիներ/ Տրդատ 1-ին/

Рубрика: Հասարակագիտություն

Անհատական աշխատանք՝ նոյեմբեր26-28

Ես վերլուծելեմ նամակի սկիզբը < 3

Երբ սկսումենք կարդալ միանգամից հասկանում ենք Չարլի Չապլինի սերը և կարոտը իր դուստրին։ <<Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր>> այս տողում մենք նկատում ենք թե ինչպես է Չարլին գովաբանում իր դուստրին, նա իր կարոտը հաղթահարելու համար շատ գիշերներ է անց կացրել Ջերալդինյի սենյակում և հիշում այն օրերը որ նա հեքիաթներ էր պատմում քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին…Իսկ երբ քունը իջնում էր նրա ծերացող աչքերին, նա ծիծաղում էր իր վրա ու ասում. «Հեռացի՛ր, իմ քունը իմ աղջկա երազանքներն են»:

Այն գիշերները, այն կախարդական գիշերները, երբ դու քնում էիր` օրորվելով իմ հեքիաթներից, ես չէի քնում. Ես նայում էի քո դեմքին, լսում էի քո սրտի զարկերը և ինձ հարց էի տալիս. «Չարլի, միթե՞ այս փիսիկը կճանաչի քեզ երբևէ»: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա…ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա…ողորմածություն հայցում…

Рубрика: Հայոց պատմություն

ՆՈՅԵՄԲԵՐ 21-25

ԱՐՏԱՎԱԶԴ 2-ՐԴ. ՊԱՏԻՎԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ՎԵՐ

Առաջադրանք՝

  • Արտավազդ Բ. Մեծ Հայքի պայքարը Հռոմի դեմ

Արտավազդը գահ է բարձրանում պատմական դժվարին ժամանակահատվածում:

Արտավազդը, հոր օրինակով սկզբնապես փորձում է պահպանել դիվանագիտական հավասարակշռությունը, սակայն աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ ստիպված է լինում ապավինել Արտաշատի դաշնագրով ստանձնած պայմանագրային պարտավորություններին: Մ.թ.ա. 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում Հռոմի եռապետ Մարկոս Կրասսոսի հետ: Արդյունքում կնքվում է հայ-պարթևական դաշինքը, որից հետո երկու երկրների միացյալ ուժերն ունենում են առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամբ։ Մ.թ.ա. 53 թվականին հայ-պարթևական բանակը՝ Սուրեն զորավարի գլխավորությամբ հաղթում է Հայոց Միջագետք ներխուժած հռոմեական լեգեոններին: Սպանվում է նաև Կրասոսը, որի գլուխը բերվում է Արտաշատ։Արտավազդ Բ ի արտաքին ճկուն քաղաքականության շնորհիվ Մեծ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանում իր ազդեցիկ դիրքը: Մ.թ.ա. 37 թվականին՝ Արտավազդի դաշնակից Որոդես Բ-ի սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու պարթևաց նոր արքա Հրահատ Դ ի հակահայկական դաշինքի կնքումից հետո, հայ պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական: Արդյունքում, Արտավազդ Բ-ն հաշտության եզրեր է փնտրում Հռոմի հետ՝ օժանդակելով Ատրպատական ներխուժած Հռոմի նոր եռապետ Մարկոս Անտոնիոսի լեգեոններին, իսկ Արտաշես Բ ն Հոր և եղբայրների՝ գերեվարությունից հետո Արտաշեսը ռազմական դաշինք է կնքել Պարթևաց Հրահատ IV թագավորի հետ և օկուպացված Հայաստանից արքունի զորագնդով քաշվել Պարթևաստան։ Օգտվելով հռոմեական զորավարներ Օկտավիանոսի և Անտոնիոսի միջև մթ.ա. 31-ին ծագած պատերազմական իրադրությունից՝ Արտաշեսը հայկական ուժերով նախ հարձակվել է Անտոնիոսի դաշնակցի՝ Ատրպատականի թագավոր Արտավազդ Մեդացու վրա։ Վերջինս պարտվել է և փախել Օկտավիանոսի մոտ:

  • Արտաշեսյանների անկումը

Արտավազդ Բ-ն (մ. թ. ա. 55-34)

Մ. թ. ա. 54-ին Արտավազդ Բ այցելել է Հռոմի եռապետ ու զորավար Մարկոս Կրասոսին և առաջարկել Պարթևաստան արշավել Հայաստանի վրայով, և հայկական բանակը կմիանար հռոմեականին: Սակայն Կրասոսը մերժել է Արտավազդ Բ-ի առաջարկը:

Վերադառնալով Հայաստան նա ենթարկվել է պարթևական զորքերի հարձակմանը: Հռոմեական բանակի պարտությունից հետո, Արտավազդ Բ հաշտություն է կնքել Պարթևաց Որոդես արքայի հետ: Արտավազդ Բ–ի քույրն և Որոդես II-ի գահաժառանգ որդի Բակուրն ամուսնացել են։ Արտավազդ Բ պահպանել է հայկական պետության հզորությունն ու անկախությունը: Մ. թ. ա. 37-ին Որոդես II թագավորի սպանությունից հետո հայ – պարթևական հարաբերությունները դարձել են թշնամական: Երբ մ. թ. ա. 36-ին հռոմեացի զորավար Անտոնիոսի բանակը Հայաստանի վրայով հարձակվել է Ատրպատականի վրա, Արտավազդ Բ խոստացել է օգնել հռոմեացիներին: Սակայն հռոմեական բանակի պարտությունից հետո Արտավազդ Բ գրավել է չեզոք դիրք։ Իսկ Անտոնիոսն հայտարարել է, որ ձախողվել է Արտավազդ Բ-ի պատճառով: Նա փորձել է խաբեությամբ ձեռբակալել Արտավազդին։ Մ. թ. ա. 34-ին Արտավազդը հանձնվել է Անտոնիոսին,և փորձել է երկիրը փրկել: Սակայն Անտոնիոսը շղթայել է Արտավազդին և ուղարկել Ալեքսանդրիա:

  • Հին Հայաստանի պետական կարգը, մշակույթը

Գրականություն՝

Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը) /էջ 47-57/

Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե., 1981 //

Հայ արքաների և իրենց ընտանիքների արժանապատիվ
կեցվածքը հզորների հետ շփումներում

Տեսանյութ՝

ԱՐՏԱՎԱԶԴ 2-ՐԴ. ՊԱՏԻՎԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ՎԵՐ

Рубрика: Без рубрики, Կենսաբանություն

Նոյեմբեր ամսվա ամփոփում

1. Ներկայացնել կյանքի ոչ բջջային ձևերը՝ վիրուսներ:

Վիռուսները ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչներ են, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։

2. Ներկայացնել վիրուսների կառուցվածքը և կենսագործունեությունը:

Վիրուսներն ունեն տարբեր ձևեր և չափեր ։ Որպես կանոն, վիրուսներն ավելի փոքր են, քան բակտերիաները։ Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից)։

բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են։ Բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները։ Որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ։

3. Ընտրել որևէ վիրուսային հիվանդություն և նկարագրել ախտանշանները, վարակման աղբյուրները, բուժման մեթոդները:

Գրիպը սուր շնչական վարակ է, գրիպին բնորոշ է փոխանցման օդա-կաթիլային մեխանիզմը։

գրիպն ու մրսածությունը Լավագույն բնական միջոցներից մեկը որ ես գիտեմ Մեղրն է, իսկ գոլ հեղուկն օգնում է ազատվել քթի խոռոչում կուտակված լորձից: Հարկավոր է 2 թ.գ. մեղրը լուծել գոլ ջրում և դանդաղ խմել: Այս ըմպելիքը ոչ միայն կբուժի մրսածությունը, այլև կհանգստացնի նյարդերը: Կարելի է կիրառել նաեվ ինտրանազալ օքսոլինի և տեբրոֆենի քսուկներ։ Ծանր դեպքերում կիրառում են հակագրիպային իմունոգլոբուլին։

4 էներգետիկ փոխանակություն- գլիկոլիզմ

Այս փոխանակությունը նյութափոխանակության մի մասն է։ Այն ուղեկցվում է բջջում օրգանական նյութերի ճեղքավորման ռեակցիաներով, որոնց արդյունքում անջատվում է էներգիա, և այն փոխակերպվում է էներգիայի այլ ձևերի և կուտակվում։Էներգիական փոխանակության արդյունքում անջատվող էներգիան կու- տակվում է օրգանական միացությունների ատոմների և մոլեկուլների միջև ձևավորված կովալենտ կապերում։ Օրինակ, գլյուկոզում C-ի, H-ի և O-ի ատոմների միջև կապերում կուտակված էներգիայի քանակը կազմում է 2800 կՋ/մոլ, որն անջատվում է թթվածնի մասնակցությամբ գլյուկոզի ճեղքման արդյունքում: Անջատվող էներգիայի մի մասը կուտակվում է ԱԵՖ-ում, իսկ մյուս մասը ցրվում է ջերմության ձևով։

5 Ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմներ

Ավտոտրոֆներն ընդունակ են անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզել։ Դրանցից են որոշ բակտերիաներ և բոլոր կանաչ բույսերը։ Կախված այն բանից, թե էներգիայի ինչ աղբյուր են օգտագործում այդ գործընթացում, ավտոտրոֆները բաժանվում են երկու խմբի՝ ֆոտոտրոֆներ և քեմոտրոֆներ։ Ֆոտոտրոֆների համար էներգիայի աղբյուր է ծառայում լույսը, քեմոտրոֆների համար՝ քիմիական ռեակցիաները։

հետերոտրոֆները ընդունակ չեն անօրգանական նյութերից օրգանական միացություններ սինթեզելու։ Նրանք իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանական նյութերը ստիպված են դրսից ստանալու։ Մանրէների զգալի մասը, սնկերը, որոշ մակաբույծ բույսեր, գրեթե բոլոր կենդանիները, ինչպես նաև մարդը հետերոտրոֆներ են։ Կան կենդանի օրգանիզմներ, օրինակ՝ գիշատիչ բույսերը, որոնք ավտոտրոֆ նյութափոխանակության հետ միասին օժտված են նաև հետերոտրոֆով։

6 քեմոսինթեզ

Քեմոսինթեզ, անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակությունը, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ։ Այն եղանակը, որի շնորհիվ դրանք էներգիա են կուտակում սինթեզի ռեակցիաների համար, սկզբունքորեն այլ է բուսական բջիջների համեմատությամբ։

7 ֆոտոսինթեզ

Ֆոտոսինթեզ, ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջացումն է։ Ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։ Բույսերի ժամանակակից ֆիզիոլոգիայում ֆոտոսինթեզի տակ հասկանում են նրանց ֆոտոավտոտրոֆ գործառույթը՝ ֆոտոնի կլանման, էներգիայի փոխակերպման և օգտագործման գործառույթների համախմբությունը տարբեր էնդերգոնիկական ռեակցիաներում, այդ թվում ածխաթթու գազի փոխակերպումը օրգանական նյութերի։

Բույսերի բջիջներում, որոնցում քլորոֆիլ է պարունակվում, տեղի են ունենում կենդանի աշխարհի համար վիթխարի նշանակություն ունեցող ուրույն գործընթացներ։ Արեգակնային (լուսային) ճառագայթման հաշվին կատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ։

Рубрика: Русский язык

21.11-25.11

Ноя19

Фразеологизмы.
Фразеологизм (лексическая единица, устойчивое выражение) — свойственное определённому языку устойчивое словосочетание, смысл которого не определяется значением отдельно взятых слов.

Роль фразеологизмов в нашей жизни.

Фразеологизмами мы называем устойчивые сочетания слов, которые равны по значению слову или даже предложению.

Мы уже сказали о том, что фразеологизмы – это устойчивые выражения. Это значит, что они употребляются в готовом виде и почти не изменяются.

Кот наплакал, надуть губы, бить баклуши, навострить уши, перегнуть палку. Мы привыкли видеть все эти фразеологизмы именно в таком виде.

А всё потому, что фразеологизмы передаются из уст в уста в том же виде, в каком были созданы – они изменяются крайне редко

КОТ НАПЛАКАЛ.

2

Кот наплакал – мало .

Надуть губы – обидеться.

Бить баклуши – бездельничать.

Навострить уши – прислушаться.

Перегнуть палку – перестараться.

Получается, что во фразеологизме два слова или более становятся каким-то неделимым единством и приобретают новый смысл. Можно даже сказать, что это почти одно слово, просто выглядит как словосочетание.

Во фразеологизмах слова выступают в переносном значении.

Обычно говорится, что значение фразеологизма не равняется значениям слов, которые в него входят.

Например,  ГУБЫ НАДУТЬ

3

При этом о значении некоторых фразеологизмов легко догадаться.

4

Однако значение некоторых фразеологизмов может поставить нас в тупик. Например, бить баклушипопасть впросак, почивать на лаврах

Может быть, разгадать эти выражения было бы и несложно… но что обозначают все эти странные слова в них?

А ведь фразеологизмы достаточно часто содержат устаревшие слова и формы слов. Ведь сами фразеологизмы стареют очень медленно: не зря их называют устойчивыми выражениями!

Баклуша – это деревянная чурка, заготовка для ложки. Отбивать эти заготовки – самая лёгкая работа для того, кто делает ложки. Поэтому выражение бить баклуши до сих пор употребляется в значении бездельничать.

А что такое попасть впросак и откуда к нам пришло это выражение? Просак – это прядильный станок. Если человек при работе с ним проявлял невнимательность, в станок могло затянуть его волосы или одежду – очень неудобное положение! Вот и закрепилось за этим фразеологизмом значение «попасть в неприятное положение».

Почивать на лаврах.Это выражение пришло к нам из Греции, где лавровым венком венчали победителя в соревнованиях или сражениях. После победы можно было успокоиться и наслаждаться достижениями – отдыхать. Это и стало значением фразеологизма.

Если значение фразеологизма непонятно, то его можно уточнить в специальных словарях. Они так и называются − фразеологические.

Вообще, происхождение некоторых фразеологизмов очень интересно.

Вот, например, почему мы называем белой вороной того, кто чем-то выделяется из общей массы?

Если поразмыслить, то белые вороны действительно встречаются в природе очень и очень редко. И остальные вороны их не слишком-то жалуют.

5

И вот около двух тысяч лет назад римский поэт и сатирик Ювенал заметил это. И написал такие строки:

Рок даёт царства рабам,

доставляет пленным триумфы.

Впрочем, счастливец такой

реже белой вороны бывает…

Отсюда и пошло выражение.

Нам нужно запомнить следующее…

Фразеологизмы – это устойчивые сочетания слов, которые равны по значению слову или целому предложению.

Фразеологизмы – цельные по значению сочетания. Они всегда используются в переносном значении.

Происхождение фразеологизмов

Как же появляются такие устойчивые сочетания? Очень часто появлением фразеологизмов мы обязаны нашим предкам и их наблюдательности.

Вот, например, наши предки давным-давно заметили, что есть такое растение – белена. И что оно очень ядовито: если животное съест белену, оно может взбеситься.

6

И вот появляется выражение – «белены объелся или объелась» — о животном, которое внезапно взбесилось.

Но потом это меткое выражение стало устойчивым и добавилось в речь. Как только кто-то начинал вести себя странно – его спрашивали: «Да ты что, белены объелся, что ли?»

Довольно много фразеологизмов пришло к нам из различных профессий.

Например, выражение шито белыми нитками нам подарили портные. Топорная работа, то есть грубая – это выражение плотников. Небо с овчинку – так говорили о сильном страхе скорняки, которые выделывали кожи. Стричь под одну гребёнку – из речи парикмахеров. Вызвать огонь на себя – от военных. Номер не пройдёт – от артистов, закручивать гайки – из речи механиков.

И вряд ли нам придётся долго гадать – откуда пришло выражение «в час по чайной ложке». Конечно же, нам его подарили медики, хотя теперь оно обозначает просто «медленно».

держать в ежовых рукавицах

7

А некоторые фразеологизмы пришли к нам из истории и отражают какие-то традиции, обычаи или действия.

Вот, например, показать где раки зимуют.

Оказывается, раньше на Руси помещики любили полакомиться раками даже зимой. И посылали на ловлю раков провинившихся крестьян. Почему провинившихся? Потому что зимой раки скрываются под корягами. А ловить их приходилось в ледяной воде. Крестьяне простужались, заболевали и даже могли умереть.

Поэтому показать, где раки зимуют – это выражение угрозы.

Жить на широкую ногу – жить так, будто ты знатный и богатый, ни в чем себе не отказывать.

8

шиворот-навыворот пришёл к нам из времен Ивана Грозного.

9

Одним из источников устойчивых сочетаний является античность.

Древняя Греция подарила нам такие выражения, как авгиевы конюшни, кануть в Лету, дамоклов меч, пиррова победа и так далее.

При этом фразеологизмы могут приходить как из античных мифов и легенд, так и из преданий о реальных исторических личностях.

Из мифов к нам пришёл такой фразеологизм, как авгиевы конюшни.

Он появился из мифа о царе Авгии, у которого были огромные конюшни. Эти конюшни не чистились годами. И очистить их смог только самый известный герой Эллады – Геракл. Авгиевы конюшни считаются шестым подвигом Геракла.

Мы используем это выражение, когда говорим о каком-то месте, которое сильно загрязнено или находится в беспорядке, в запущенном состоянии.


Примеры
седьмая вода на киселе — очень дальнее, сомнительное родство;
выходить сухим из воды — ловко избежать заслуженного наказания;
носить воду решетом — делать что-то без видимого результата, напрасный труд;
заварить кашу — начать хлопотное, иногда неприятное дело;
козёл отпущения (библ.) — человек, на которого сваливают чужую вину;
закидывать удочку — пытаться что-либо выяснить, разузнать.

Работа с интерактивным ресурсом

Дополнительное задание:
1. Подбери к картинке фразеологизм и уточни значение каждого из них.


2. Фразеологизмы и подбор к ним синонимов

3. Составьте предложение с каждым из данных фразеологизмов

———————————————————————————

Рубрика: Գրականություն

Մխիթար Սեբաստացի (լրացված)

ph145310733694

Փետրվարի 7-ին ծնվել է Մխիթարյան միաբանության հիմնադիր, հայագետ Մխիթար Սեբաստացին:

Մխիթար Սեբաստացին իր անձնական օրինակով և հոգու պայծառությամբ եղել և մնում է քրիստոնեկան կյանքի չափանիշ, խոնարհության և իմաստության խորհրդանիշ։ «Խոնարհ սիրտով քեզի կը նուիրեմ, ո՜վ Հայ Ժողովուրդ, իմ երկար տարիներու աշխատանքիս պտուղը, իբր սիրոյ ձօն: Սրտանց կը տենչամ իմ վաստակս քեզի պարգևել և բոլոր անոնց՝ որ պայմաններուդ մէջ կը գտնուին. որովհետև ինչ որ իմս է՝ անիկա քեզի կը պատկանի, և ինչ որ քուկդ է՝ անիկա իմս ալ է: Անոր համար՝ ինծի պարծանք է քեզի ծառայել, մանաւանդ թէ ասիկա լրումն է իմ և իմիններուս պաշտօնին»:

Հոգևոր տարածքներ կան, որոնք հարկ է, որ անձեռնմխելի լինեն ցանկացած ոտնձգությունից, ցանկացած միջամտությունից, ցանկացած նպատակադրումներից: Այս ամենը քաջ գիտակցում էր Մխիթար Սեբաստացին: Աբբահոր համար, անկախ ամեն բանից, անկախ իր նկատմամբ ունեցած կղերական հետադիմության վերաբերմունքից, այդպիսի հոգևոր տարածք էր Հայաստանն ու հայ առաքելական եկեղեցին: Դա էր պատճառը, որ Մխիթար Սեբաստացին՝ կաթոլիկ եկեղեցու աբբահայրը, արգելել էր իր հետնորդներին Հայոց աշխարհում կաթոլիկություն քարոզելը, քաջ գիտակցելով, որ Հայաստանը հայ առաքելական եկեղեցու հոգևոր տարածքն է:

Քարոզներում նա շարունակ եղբայրության ու խաղաղության կոչ է արել, մերժել կրոնական երկպառակությունը հայոց մեջ, իր հրատարակած գրքերի տիտղոսաթերթերի վրա միշտ նշել տվյալ ժամանակի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, կտրականապես դեմ եղել կաթոլիկ հայերի առանձին կաթողիկոսություն ունենալուն:

Մխիթար Սեբաստացին նպատակադրվել էր կրթել, լուսավորություն տարածել հայ ժողավրդի լայն խավերի մեջ և իր համախոհների հետ հաջողությամբ կատարել է այդ վեհ առաքելությունը: Մխիթար Սեբաստացուց հետո նրա արժանի հետևորդները` Գ. Ավետիքյանը,  Մ. Ավգերյանը, Մ. Ջախջախյանը, Ղ. Ալիշանը, Մ. Չամչյանը և էլի շատ ուրիշներ հավատարիմ են մնացել նախանշված սկզբունքին: Պատահական չէ, որ դեռ կենդանության օրոք նրան կնքել են «Երկրորդ Լուսավորիչ ազգիս», «Երկրորդ Մեսրոպ» և նմանօրինակ այլ անուններով: Մահվանից հետո միաբանությունը կոչել են նրա անունով, սկսած գործը շարունակել աշակերտները: Նրանք ընդարձակել ու խորացրել են իրենց ուսուցչապետի ազգօգուտ ծրագիրը՝ երեք դար շարունակ հաստատ պահելով «Մխիթարի տան» ավանդույթները:

Խորհրդանշական է, որ Մխիթար Սեբաստացին դասասենյակ էր մտնում մի ձեռքին Աստվածաշունչ, մյուսում Հայկազյան բառարան, աշակերտներին ասելով՝ «դուք այս երկու թևերով պիտի թևածեք»: «Նա, որ չափազանց ներողամիտ էր անձին դէմ եղած հակառակութեանց և թշնամանաց, չէր կրնար հանդուրժէր Աստուծոյ կամ կրօնքին դէմ եղած անարգանաց, ինչպէս նաեւ միաբանութեան հասուցած բարոյական կամ նիւթական վնասուց»:

Մխիթար Սեբաստացու կենսագիրը` Ստեփանոս Ագոնցը վկայում է. «Խոհեմութիւնը, որ մարդկային գործերուն աչքը կը համարուի, միշտ և ամէն տեղ փայլեցավ Մխիթարայ վրայ: Խորագէտ էր՝  այլ ոչ խորամանկ, պարզ և անկեղծ, այլ ոչ անզգոյշ ու անգաղտանապահ. կիրթ և ազնիւ՝  բայց ոչ մարդահաճոյ կամ կեղծաւոր, բարեսէր և բարեմիտ, այլ որ բնաւ նուաստախոհ և ծառայամիտ: Անդուլ և անխոնջ բարի գործերու մէջ, անընկճելի՝  ծանր դեպքերուն, արի և հնարագէտ՝ դժուարութեանց առջևւ, յաջողութեանց և ձախողութեանց մէջ՝ միակերպ, աննկուն, անայլայլակ, համբերող ցավու և տառապանաց մէջ: Տրտմական բաներու մէջ՝ անվրդով, հակառակութեանց մէջ՝ անդրդուելի, կարեւոր և մեծամեծ իրաց ձեռնամուխ, ոչ անձին փառաց կամ շահուն համար, այլ առ հարկի և հասարակաց օգտին համար միայն»:

Ինձ միշտ ապշեցրել է Մխիթար Սեբաստացու գիտական անգերազանցելի միտքը, նրա մարդկային բարձրագույն որակները, իմացական կարողությունները, առաջնորդին հատուկ կազմակերպչական ջիղըհավատարմությունը Աստուծո խոսքին: 

Մխիթար Սեբաստացին, ըստ էության, իր հավատով վերակենդանացրեց  հայ մշակույթի քրիստոնեական ինքնությունը՝ դառնալով հայ դպրության և լուսավորության նվիրյալ երախտավոր. «Սկիզբէն ի վեր, ինչպէս ես, այս Միաբանութիւնն ալ սահմանուած է Հայ ժողովրդի մշակութային ծառայութեան եւ Աստծոյ Փառքին»:

Խորին խոնարհումս և մեծագույն պատկառանքս, Մխիթար Սեբաստացի:

Նունե Մովսիսյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

1․Տրված բառերում ընդգծել ան հոլովման ենթարկվող բառերը։

Զմրուխտ, գարուն, ջանք, ձի, գիշեր, նուռ, անուն, աղբյուր, դուռ, սահման, արյուն, թագավոր, ձուկ, զեկուցում, փիլիսոփա, մանուկ, պատմիչ, բեռ, քրիստոնեություն, թոռ, ծոռ, տարի, աշուն, ձմեռ, տարածում, մահ, մուկ, լուծում։

2․Տրված բառերում ընդգծել ու հոլովման ենթարկվող բառերը։

Հայրենիք, հոգեհանգիստ, լեռ, հայորդի, ձի, Անի, սեր, մատանի, դաշնակահար, մարդ, սյուն, կղզի, խնձորենի, աչք, խոտաբույս, քամի, պապ, ուխտատեղի, բարդի, ամուսին, թատերափորձ, գարի, թունանյութ, անկողին, տատ, գինի, Նաիրի։

3․Տրված բառերում ընդգծել վա հոլովման ենթարկվող բառերը։

Մուկ, մարդիկ, հարս, րոպե, Շուշի, տետր, կադր, բեռ, հայր, ամիս, սկեսուր, օր, կեսօր, տեգր, շաբաթ, անկողին, շուն, տարի, ձյուն, քավոր, Լոռի, բարդի, եղբայր, Գյումրի։

4․Տրված բառերում ընդգծել ոջ հոլովման ենթարկվող բառերը։

Աշուն, քույր, ամուսին, կացին, թիմ,  լուսին, ծառա, ամիս, շաբաթ, տեգր, կատու, ամպրոպ, գաթա, կին, մարդ, սկեսուր, ընկեր, ծոռ, տիկին, գործընկեր, տեր,  տանտեր, տանուտեր։

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

ՆՈՅՄԵԲԵՐ 21-25

Կողք կողքի. ազգային փոքրամասնություններ՝

Մոլոկաններ

Առաջադրանք՝

  • Ովքե՞ր են մոլոկանները

Կրոնական խումբ, Ռուսական Էթնոսական կազմ

Նրանք աքսորված ազգ են ու աքսորվելեն Եկատիրինայի կողմից, նրանք Քրիստոնյա ազգ են բայց չեն ընդունում խաչը։ նրանք ասում են որ խաչին նայելուց իրենց վատ են զգում իմանալով որ Հիսուս քրիստոսին խաչել են խաչի վրա [Հա բայց չկա ինչվոր մեկը որ նրանց ասի որ նա խաչվել է մեր մեղքերը ներելու ու որ դա իր հոր կամքն է եղել, ու այնքանէ Աստված մեզ սիրում որ ուղարկել է իր որդուն մեր համար խաչվելու ու մեր մեղքերը ներելու}

  • Ի՞նչ ազգային առանձնահատկություններ ունեն

Օգտակար հղումներ՝

Կողք կողքի. Մոլոկաններ

Մոլոկաններ. հինգերորդ սերունդ

Մոլոկաններ․ Քաղաքային սերունդը

Ֆիոլետովո. մի քանի փաստ Հայաստանի քիչ հայտնի վայրերի մասին

Մեդովկա. գյուղ, որ հիմնել են մոլոկանները