Рубрика: Без рубрики, Գրականություն

Ումբերտո Էկո. «Նամակ թոռնիկիս» վերլուծություն

Ումբերտո Էկո. «Նամակ թոռնիկիս» նամակում պապիկը իր թոռնիկին խրատներ է տալիս, խոսում է կյանքի տարբեր էտապներից և պատմում համացանցի լավ ու վատ կողմերի մասին։ Ինձ դուր եկավ հատկապես հիշողությունը կորցնելու տողերը, որով որ տառապում են շատ մարդիկ։ Ես ինքս շատ ժամանակ չեմ մտապահում և հույսս դնում եմ համացանցի վրա ու գիտակցում եմ, որ հիշողությունս վատացել է։ <<Հիշողությունը ոտքերի մկանների նման մկան է, եթե այն գործի չդնես, կդառնաս ( մտավոր տեսանկյունից) հաշմանդամ, այսինքն, պարզ խոսենք, կդառնաս հիմարի մեկը>>։
Պապիկը այս նամակը գրելուց խրատներ տվեց ոչ միայն իր թոռնիկին, այլ նաև շատ մարդկանց, այդ թվում՝ ինձ, ովքեր կարդացին և ընդունեցին իր խրատները։
<<Ահա իմ բաղադրատոմսը։ Ամեն առավոտ մի նոր ոտանավոր, մի կարճ բանաստեղծություն սովորի՛ր կամ ինչպես մեզ են սովորեցրել «Չալ Մատակը» կամ «Գյուղի շաբաթը»։ Կարող ես անգամ ընկերներիդ հետ մրցել, թե ով է ավելի լավ հիշում։ Եթե քեզ բանաստեղծությունները դուր չեն գալիս, ֆուտբոլիստների մասին տեղեկությունները մտապահի՛ր, բայց պետք է իմանաս ոչ միայն այսօրվա Ռոմայի թիմի կազմը, այլն նաև մյուս թիմերի մասնակիցների անունները, ինչպես նաև նախկին թիմերի ֆուտբոլիստների անունները (պատկերացրու՛, որ մինչև այսօր անգիր հիշում եմ Թուրինի թիմի կազմը, երբ նրանց ինքնաթիռը՝ խաղացողների ամբողջ կազմով վթարի էր ենթարկվել Սուպերգայում՝ Բաչիգալուպո, Բալլարին, Մարոզո և այլք)>>։Սա հենց այն հատվածն է, որը ինձ շատ դուր եկավ և մտածում եմ, որ ես կհետևեմ նրա բաղադրատոմսին, որպեսզի վարժեցնեմ իմ ուղեղը։

Рубрика: Без рубрики, Ձեռներեցություն

Ֆինանսական հաշվետվություններ

Ֆինանսական հաշվետվությունը դա փաստաթուղթ է, որը արտացոլում է ձեռնարկության ֆինանսական վիճակը տվյալ պահին կամ ինչ-որ ժամանակահատվածի ընթացքում։ Ֆինանսական հաշվետվությունները լինում են մի քանի տեսակի, հիմնական տեսակներից են՝ հաշվեկշիռը, ծախսերի և եկամուտների հաշվետվությունը, Cash flow կամ դրամական հոսքերի հաշվետվությունը։

Հաշվեկշիռ(баланс)

Հաշվեկշիռը դա ֆինանսական հաշվետվություն է, որը արտացոլում է ընկերության վիճակը տվյալ պահին։ Հաշվեկշիռը բաղկացած է երկու մասից՝ ակտիվներ և պասիվներ։ Ակտիվները ցույց են տալիս ընկերության ունեցվածքը, որը հաշվարկվում է ինքնարժեքով և շուկայական գնով։ Պասիվները արտացոլում են այդ ունեցվածքի ծագման աղբյուրը։

ԱկտիվներՊասիվներ
Դրամարկղ 100
Բանկային հաշիվ 200
Դեբիտորական
պարտավորություններ 100
Կարճաժամկետ պարտավորություն
մատակարարի առջև ապրանքի համար(մինչև 12 ամիս) 500
Ապրանք 500
Հումք 200
Երկարաժամկետ պարտավորություններ
(մեկ տարուց ավել) 2000
Տրանսպորտ 1000Սեփական կապիտալ 6600
Սարքավորումներ 2000
Կահույք
Անշարժ գույք 5000
91009100

Ծախսերի և եկամուտների հաշվետվություն

Այս հաշվետվությունը արտացոլում է ընկերության եկամուտները և ծախսերը միջին ամսվա կտրվածքով։

Վաճառքներ/շրջանառություն

Վաճառված ապրանքների ինքնարժեքը

Համախառը եկամուտ

Ծախսեր ՝

աշխատավարձ

կոմունալ վճարումներ

վարձակալություն

ինտերնետ կապ

տրանսպորտային ծախսեր

հարկեր և տուրքեր

այլ ծախսեր(ներկայացուցչական ծախսեր)

բանկային տոկոսներ

գովազդային ծախսեր

Մաքուր շահույթ

Ընտանեկան ծախսեր

Մաքուր եկամուտ

Խնդիր

ՎԱճառքներ 6 500 000 - 130

ինքնարժեք-5000 000 100

Վերադիր- 30%

Համախառն եկամուտ15000000

ծախսեր-700․000

Մաքուր շահույթ 800000

Ընտանեկան ծախս-200 000

Մաքուր եկամուտ 600000

Ակտիվներ՝

Դրամարկղ-20 000

Ապրանք-3․000 000

Անշրժ գույք-10 000 000

13,020,000

Պասիվներ`

Վարկ-2 500 000

Ս․Կ․ 12.520.000

Որքան կմեծանա սեփական կապիտալը 3 ամսվա մեջ, եթե 30․000 ամսեկան փակվում է մայր գումար
10520000+3*600,000-90,000=12.230.000

Խնդիր 02

Վաճառքներ 2000000….140

Ինքնարժեք- 1420000․․․․․․․․․․․․ ․․․․100

Վերադիր 40%

Рубрика: Без рубрики, Հաղորդակցման հմտություններ

Մոտիվացիոն նամակ

Ես Մարինան եմ։ Ուզում եմ միանալ <<Վերկաց և քայլիր>> կազմակերպության աշխատանքային թիմին, որի մասին իմացել եմ համացանցից։ Մոտիվացիան առաջացել է կազնակերպության անվանումից և նրա գործունեությունից։ Սովորել եմ<<Մխիթար Սեբաստացի>> կրթահանալիրի քոլեջում, <<Վեբ դիզայն>> բաժնում։ Բավականին լավ եմ տիրապետում <<Վեբ, գրաֆիկ դիզայն>> մասնագիտությանը նաև ունեմ այդ ոլորտում դասավանդման փորձ։
Ընդունելով ինձ՝ դուք կունենաք իմ պես լավ աշխատող ձեր թիմում։ Ես էլ որպես պարտաճանաչ, պատրաստակամ աշխատող սիրով կկատարեմ ինձ վստահված աշխատանքը և ձեր շնորհիվ կհմնտանամ մասնագիտական և աշխատանքային ոլորտում։
Հարգանքով և սիրով՝ Մարինա։

Рубрика: Без рубрики, Հաղորդակցման հմտություններ

Դիմում

ՀՀ ԿԳՄՍՆ <<Մխիթար Սեբաստացի>>
կրթահամալիրի քոլեջի տնօրեն Տաթև Բլեյանին
նույն հաստատության
ուսանող Մարինա Մարգարյանից

Դիմում

Հարգելի Տաթև Բլեյան,
Խնդրում եմ ինձ տեղափոխել քոլեջի  <<Վեբ դիզայն>> բաժնից <<Հագուստի մոդելավորում>> բաժին, որի համար ես պատրաստ եմ հանձնել քննություններ տվյալ բաժնում ուսումնասիրվող առարկաներից։

Դիմող՝  Մ․ Մարգարյան      msg1390258379-70925

14․03․2024

Рубрика: Без рубрики, Ձեռներեցություն

Ջոն Ադաիրի կենտրոնացված գործողությունների լիդերության մոդել

1sip and dream

1 sip-բառի աշխատողները պարտավոր են իմանալ բոլոր խմիչքների բաղադրությունը անունները և ճիշտ օգտագործման ձևը։

Խնդիրներ՝
1sip -բառի նպատակն է մարդկանց հանելու առօրյա խնդիրներից։
Հայաստանում լինել առաջատար բառը, որը ոչ միայն կծառայի մարդկանց զվարճության միջավայր, այլ նաև հոգսերից ազատվելու և իրականությունից փախչելու։

Խնդիրների պլանավորում՝
Սկզբից ես կուսումնասիրեմ շուկան, որից հետո գնելով տարածքը կհետևեմ մրցակիցներիս քայլերին։
Շուկան ուսումնասիրելուց հետո կգտնեմ իմ խմիչքների աղբյուրը, որտեղից կգնեմ խմիչքները և այլ պարագաներ բառի համար։

Պարտավորությունների բաշխում՝
Տնօրենը գլուխ կգանգնի բոլոր ֆինանսական և գումարային խնդիրներին։ Մենեջեր կզբաղվի բոլոր կազմակերպչական աշխատանքների հարցով իսկ մենեջերի օգնականը կօգնի աշխատողներին բոլոր հարցերով։

Չափանիշների սահմանում՝
Մեր բառում կլինեն և թանկ և բոլորին հարմար գներ որպեսզի բոլորը կարողանան օգտվել մեր բառից։

Խումբ(թիմ)
Թիմի անդամները միմյանց հետ հաղորդակցվելու են ռացիայի միջոցով։

Թիմի ստեղծում
Թիմում պետք է լինեն լավ մասնագետներ ովքեր կկարողանան միմյանց օգնել աշխատանքի ընթացքում։

Մոտիվացիա
Թմի մոտիվացիան լինելու է լավ միջավայրը լավ աշխատավարձը նաև մենեջերը շատ հետևողական է լինելու և լավ աշխատողները հնարավորություններ են ունենալու գնալ տարբեր երկրներ որտեղ կսովորեն և կփորձեն ամենատարբեր և յուրահատուկ խմիչքները և դրանց հետ միասին տրվող ուտեստը, կամ կբարձրանա կոչումը։

Կարգապահություն
Աշխատողներ պետք է ունենան հումոր և լինեն խարիզմատիկ և շփվեն միմյանց հետ ջերմ- լավ ընկերական միջավայր։

Անհատ
Նոր աշխատողների ուղեկցման հարցով զբաղվելու է մենեջերի օգնականը և բոլոր աշխատողները պետք է օգնեն անհատին, ընտելանալու իր նոր աշխատանքին։

Խորհրդատվություն
Խորհրդատվությունը պետք է կայանա աշխատանքի վերջում մենեջերի և նրա օգնականի հետ որի ընթացքում կարա միանա նաև տնօրենը։

Զարգացում
Նոր նախագծի մասին պետք է իմանան բոլոր աշխատակիցները և նրանք նույն պես իրավունք ունեն տարբեր առաջարկներ անել նախագծի համար։

Մոտիվացիա
Անհատի մոտիվացիան լինելու է լավ միջավայրը և լավ աշխատավարձը նաև մենեջերը շատ հետևողական է լինելու և լավ աշխատողները հնարավորություններ են ունենալու գնալ տարբեր երկրներ որտեղ կսովորեն և կփորձեն ամենատարբեր և յուրահատուկ խմիչքները և դրանց հետ միասին տրվող ուտեստը, կամ կբարձրանա կոչումը։



Рубрика: "Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ", Без рубрики

Հայաստանի Հանրապետության հողային ծածկը

ՀՀ հողային ռեսուրսների պահպանումը — Teletype

Դասի հղումը։

1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության հողային ծածկը։

Չնայած Հայաստանի Հանրապետության սահմանափակ տարածքին՝ նրա հողային ծածկույթը աչքի է ընկնում բացառիկ բազմազանությամբ: Դա տարբեր գործոնների ազդեցության հետևանք է: Դրանք են մակերևույթի տարաբնույթ ապարները, կլիմայական պայմանները (ջերմություն, խոնավություն)բուսականությունը և տեղանքի ռելիեֆը: Հայաստանին՝ որպես լեռնային երկրի, բնորոշ է հողածածկույթի փոփոխությունը ոչ միայն հորիզոնական, այլև վերընթաց ուղղությամբ:
Վերընթաց գոտիականությունը, լեռնային երկրների համար լինելով ընդհանուր, ունի իր յուրահատկությունը: Եզրային լեռնաշղթաներում բնական պայմանների և դրա հետ կապված հողերի տիպերի վերընթաց հերթափոխությունը տարբերվում է ներքին շրջաններում դիտվող հերթափոխությունից:
Եթե եզրային լեռնաշղթաներում առկա է անտառային հողերի գոտին, ապա ներքին շրջաններում այն բացակայում է:

2. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ-ն հողային տիպերի բազմազանությունը:

Կիսաանապատային գորշ հողերը զբաղեցնում են հիմնականում Արարատյան գոգավորության ցածրադիր գոտու մինչև 1300 մ բարձրությունները։ Այս հողերը հարուստ են կրով, մեծ մասամբ քարքարոտ են և փոշիացած։

Լեռնային սևահողերը մեզանում ամենատարածվածն են։ Դրանք հանրապետության գյուղատնտեսության գլխավոր հարստությունն են, տարածվում են 1300-1400 մ  բարձրություննեերում։ Դրանց վերին շերտը լավ հումուսացված է։

Լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը հիմնականում տարածված են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան լեռնալանջերի 900-2400մ բարձրություններում։ Այս հողերի զգալի մասը տափաստանացված է։ Այստեղ մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային բույսեր, պտղատու ծառեր։

Մարգագետնատափաստանային հողերը տարածվում են սևահողերից և լեռնանտառային հողերից բարձր՝ 2100-ից մինչև 2400-2500մ բարձրություններում։ Բարձր է հումուսի պարունակությունը 8-13%։ Այս հողերի ստորին մասն օգտագործվում է որպես խոտհարք, իսկ վերինը՝ արոտավայր։

Լեռնաշագանակագույն հողերը տարածվում են հանրապետության հյուսիս-արևելքում՝ մինչև 800մ, և հարավում՝ 1300-1700մ բարձրությոունների վրա։ Այս հողերը պիտանի են հացահատիկների մշակման, ծխախոտագործության և այգեգործության համար։

3.Առանձնացնել Հայաստանում՝ հողային ռեսուրսում առկա հիմնախնդիրները։

Հողերի պահպանման գլխավոր ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է:
Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին՝ առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները:
Հայաստանի Հանրապետությունում մշակովի հողատարածքների
սակավության պատճառով յուրացվում են նաև մեծ թեքության լանջեր, կտրտված ռելիեֆով, սելավավտանգ, ողողվող, ջրածածկման ենթակա հողամասեր, որի հետևանքով ուժեղանում է հողերի դեգրադացիան և ինտենսիվանում են սողանքային երևույթները: Արոտավայրերի ծանրաբեռնվածությունը, ճանապարհների բացակայությունը՝ կապված վաղ գարնանն անասուններին լեռնային արոտները բարձրացնելու հետ, բարելավման միջոցառումների գրեթե բացակայությունը, անսիստեմ արածեցումը բերում է լանջերի խիստ թեքության պայմաններում
բուսածածկույթի նվազմանը և հողերի աստիճանաբար քայքայմանը:

4.Թվարկե՛ք և քարտեզի վրա պատկերեք ՀՀ-ն հողային տիպերի տարածման շրջանները։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.png

Կիսաանապատային գորշ հողեր

Զբաղեցնում են հիմնականում Արարատյան գոգավորության ցածրադիր գոտու մինչև 1300մ բարձրությունները։

Չնայած ցածր որակական ցուցանիշների այս հողերն ինտենսիվ օգտագործվում են, ինչի շնորհիվ փոխել են իրենց բնական հատկանիշները՝հարստացել են հումուսով, ձեռք են բերել կնձիկային կառուցվածք և վերածվել արգավանդ կուլտուր ոռոգելի հողերի։

Լեռնաշագանակագույն հողերը

Տարածվում են հանրապետության հյուսիս-արևելքում` մինչև 800 մ, և հարավում` 1300-1700մ բարձրությունների վրա:

Ձևվորվում են շոգ և համեմատաբար չոր կլիմայական պայմաններում։

Լեռնային սևահողերը

Հայաստանի գյուղատնտեսության գլխավոր հարստությունն է։ Տարածվում է 1300-2400մ բարձրություններում։

Լեռնային գորշ և դարչնագույն հողերը

Տարածված են հանրապետության լեռնալանջերի 900-2400մ բարձրություններում։Գոյացել են խոնավ և չափավոր տաք կլիմայի պայմաններում։

Մարգագետնատափաստանային հողեր

Տարածվում են սևահողերից և լեռնանտառային հողերից բարձր՝2100ից մինչև 2400-2500մետր բարձրություններում։

Լեռնամարգագետային հողերը

Ձևավորվել են ցուրտ լեռնային կլիմայի՝ համեմատաբար բարձր խոնավության և ցար ջերմաստիճանի պայմաններում, մերձալպյան ու ալպյան բուսածածկույթի տակ։

Արտաշատ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Рубрика: Без рубрики, Հայոց պատմություն

ՄԱՐՏ 4-8

ՄԱՐՏ 4-8
Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 19/
Առաջադրանք՝
լրացվում է

  • 1920թ. մայիսյան ապստամբության բնույթը, կազմակերպիչները: Որտե՞ղ են կենտրոնանում ապստամբները:

կազմակերպիչները- բոլշևիկներ և ռուսներ
Ապստամբները կենտրոնանում են հիմականում Գյումրիում և Շամշադինում։

  • Ո՞րն էր բոլշեվիկյան ապստամբության նպատակը և ինչպիսի՞ ավարտ ունեցավ: Անդրկովկաս տարածաշրջանը որպես հենակետ:

1920թ ից սկսվում է մինչև 1921 թ հուլիս ռուս-հայկական պատերազմը որի մասին չեն խոսում պատմագետները։

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

ՓԵՏՐՎԱՐ 26 — ՄԱՐՏ 3

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ /ԳԼՈՒԽ 11/
Առաջադրանք՝

  • Ծնողների իրավունքները և պարտականությունները:
  • 1. Ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):
  • 2. Սույն գլխով նախատեսված ծնողական իրավունքները դադարում են երեխաների տասնութ տարեկանը լրանալով, ինչպես նաև սահմանված կարգով երեխաների ամուսնանալու, օրենքով նախատեսված կարգով մինչև չափահաս դառնալը երեխաների կողմից լրիվ գործունակություն ձեռք բերելու դեպքերում:
  • 1. Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ:
  • Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:
  • Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը: Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը որպես դաստիարակության միջոց կիրառելը, ինչպես նաև նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը:
  • Ծնողական իրավունքներն ի վնաս երեխաների իրավունքների և շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
  • 2. Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը: Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան:i
  • 3. Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով երեխայի կարծիքը: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն):

  • 1. Ծնողները կարող են պահանջել վերադարձնել իրենց երեխային այն անձից, ով նրան իր մոտ է պահում առանց օրինական հիմքի կամ առանց դատարանի որոշման: Վեճի առկայության դեպքում ծնողներն իրենց ծնողական իրավունքները պաշտպանելու համար կարող են դիմել դատարան:
  • Հաշվի առնելով երեխայի կարծիքը` դատարանը կարող է մերժել ծնողների հայցի բավարարումը, եթե հանգի այն եզրակացության, որ ծնողներին վերադարձնելը չի բխում երեխայի շահերից:
  • 2. Եթե դատական կարգով հաստատվում է, որ ո´չ ծնողները, ո´չ էլ այն անձը, որի մոտ գտնվում է երեխան, ի վիճակի չեն ապահովելու նրա դաստիարակությունն ու զարգացումը, ապա դատարանը երեխային հանձնում է խնամակալության և հոգաբարձության մարմնի խնամքին: