Рубрика: Ինֆորմատիկա

Yandex

1989 թվականին Արկադի Վոլոժը, ձեռներեց և ծրագրավորող, հիմնեց CompTek ընկերությունը, որը վաճառում է անհատական ​​համակարգիչներ և ավտոմատացնում աշխատատեղերը: Վոլոժին հետաքրքրում էր նաև տվյալների մշակման ալգորիթմները, և նրան հետաքրքրում էր հավելված գրելու հնարավորությունը, որը կարող էր տեղեկատվություն փնտրել մեծ ծավալների տեքստում՝ հաշվի առնելով լեզվի ձևաբանությունը։ Հաշվողական լեզվաբան Արկադի Բորկովսկու հետ միասին նա 1989 թվականին հիմնել է Arcadia ընկերությունը։ 1990 թվականից հետո Arcadia-ի աշխատակիցները գրել են տեղեկատվության որոնման համակարգերը Գյուտերի միջազգային դասակարգում և ապրանքների և ծառայությունների դասակարգիչ: Հաջորդ երեք տարիներին դրանք վաճառվել են գիտահետազոտական ​​ինստիտուտներին և արտոնագրային կազմակերպություններին։

«Yandex» բառը հորինել են Yandex-ի տեխնոլոգիաների գծով տնօրեն Իլյա Սեգալովիչը և ընկերության գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժը: Իլյան գրել է տեխնոլոգիայի էությունը նկարագրող բառերի տարբեր ածանցյալներ: Արդյունքում հայտնվեց «yandex»-ի մի տարբերակ՝ ևս մեկ ինդեքսատոր («այլ ինդեքսատոր»):

1993 թվականին Arcadia-ն միացվեց CompTek-ին, որին նախկինում միացել էր Վոլոժի դպրոցական ընկերը՝ ծրագրավորող Իլյա Սեգալովիչը։ Նույն թվականին ստեղծվեց համակարգչի կոշտ սկավառակի որոնման ծրագիր։ Ծրագիրը կոչվում էր «Յանդեքս»։ Համագործակցելով Տեղեկատվության փոխանցման խնդիրների ինստիտուտի հետ՝ CompTek-ը ստեղծեց որոնելի բառարան, որը հաշվի էր առնում ռուսաց լեզվի մորֆոլոգիան: 1994 թվականին ստեղծվել է «Աստվածաշնչի համակարգչային տեղեկանք»։

1995 թվականին որոշում կայացվեց օգտագործել ինտերնետի որոնման հավելվածը։ Սկզբում այն ​​աշխատում էր սահմանափակ քանակությամբ ռեսուրսներով, իսկ ավելի ուշ ինտերնետի ողջ ռուսալեզու հատվածով։

Рубрика: Հանրահաշիվ

1․ Բոլոր երկիշ թվերը գրառելու համար քանի՞ երեք թվանշան են օգտագործում։ 

Պատասխան՝
19

2. Մտապահված թիվը մեծացրին 6 անգամ, արտադրյալը  փոքրացրին երկուսով և արդյունքում ստացան 14-ից 5 անգամ մեծ թիվ: Գտեք մտապահած թիվը։

Լուծում՝
Կատարում ենք հակառակ գործողությունները
(14 × 5 + 2) / 6 = 12

Պատասխան՝
12

3. Հավասարակողմ եռանկյան պարագիծը 12 է: Գտեք այդ եռանկյան կողմին հավասար կողմով քառակուսու մակերեսը։

Լուծում՝
Քանի որ եռանկյունը հավասարակողմ է, ապա յուրաքանչյուր կողմի երկարությունը 4 է (12 / 3 = 4): Հետևաբար եռանկյան կողմին հավասար կողմով քառակուսու մակերեսը կլինի 16 (42):

Պատասխան՝
16

4. Եղբոր և քրոջ տարիքների գումարը 2 տարի առաջ15 էր: Այժմ քույրը 13 տարեկան է: Քանի՞ տարի պետք է անցնի, որպեսզի եղբայրը դառնա 9 տարեկան:

Լուծում՝
13 – 2 = 11 (քրոջ տարիքը 2 տարի առաջ)
15 – 11 = 4 (2 տարի առաջ եղբայրը 4 տարեկան էր)
4 + 2 = 6 (այժմ եղբայրը 6 տարեկան է)
9 – 6 = 3 (3 տարի անց եղբայրը կլինի 9 տարեկան)

Պատասխան՝
3

5. Գրախանութ բերեցին 12կգ գիրք, ընդ որում 20 գրքերից յուրաքանչյուրը 300 գրամ էր, իսկ մնացած գրքերից յուրաքանչյուրը՝ 200 գրամ: Որքա՞ն էր 300 գրամանոց և 200 գրամանոց գրքերի քանակների տարբերությունը։

Լուծում՝
12կգ = 12,000գ
20 × 300 = 6,000գ (300 գրամանց գրքերը ընդհանուր քաշը)
12,000 – 6,000 = 6,000գ (200 գրամանոց գրքերը ընդհանուր քաշը)
6,000 / 200 = 30 (200 գրամանոց գրքերը ընդհանուր քանակը)
30 – 20 = 10 (գրքերի քանակների տարբերությունը)

Պատասխան՝
10

6. Ժամը 11:45-ին սկսվեց մուլտֆիլմը, որը տևեց 50 րոպե: Մայրիկը, մուլտֆիլմը սկսելուց հետ, ուղիղ կեսին կանչեց ճաշելու: Ո՞ր ժամն էր ցույց տալիս ժամացույցը այդ պահին:

Լուծում՝
11։45 + 0։50 = 12:10

Պատասխան՝
12:10

7. Տիգրանի ծննդյան տորթը 900 գրամ էր: Մայրիկը այն բաժանեց Տիգրանի և 3 ընկերների միջև: Ամենամեծ կտորի զանգվածը այնքան էր, որքան մնացած երեք կտորների զագվածները միասին: Գտեք ամենամեծ կտորի զանգվածը։

Լուծում՝
Տորթը բաժանում ենք 6 մասի՝ ընկերների կտորների քանակին, այսինքն 3-ին, գումարում ենք Տիգրանի կտոր։ Քանի որ նրա զանգվածը այնքան էր, որքան մնացած երեք կտորների զագվածները միասին, Տիգրանի կտորը հաշվում ենք որպես 3 մաս։
900 / 6 = 150գ (յուրաքանչյուր կտորի զանգվածը)
150 × 3 = 450գ (Տիգրանի կտորի զանգվածը)

Պատասխան՝
450գ

8. 4, 8, 32, 512, ___ թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ։ Գտեք 32-ից հետո գրված հաջորդ երկու թվերի գումարը։

Լուծում՝
Յուրաքանչյուր թիվ նախորդ թվի քառակուսին է բաժանած 2-ի
42 / 2 = 8
82 / 2 = 32
322 / 2 = 512
5122 / 2 = 131,072
131,0722 / 2 = 8,589,934,592
131,072 + 8,589,934,592 = 8,590,065,664

Պատասխան՝
8,590,065,664

9. Հայկը ունի 7 միանման լուցկու հատիկ, Արմենը՝ 6, Աննան՝ 5, Սյունեն՝ 4: Նրանցից ո՞վ իր ունեցած  լուցկու բոլոր հատիկներով չի կարող կառուցել եռանկյուն (լուցկու հատիկները չի կարելի կոտրել):

Պատասխան՝
Սյունեն

10. Տրված երեք ուղղանկյունների պարագծերը նշված են ուղղանկյունների ներսում (տես նկարը)։  Գտեք դատարկ ուղղանկյան պարագիծը:

Լուծում՝
Քանի որ կողմերից ոչ մեկը տրված չէր, խնդիրը լուծվել է ենթադրությունների հիման վրա։

P = 2ab
24 / 2 = 12
ենթադրում ենք, որ a = 8, իսկ b = 4
18 / 2 = 9
b կողմը ընդհանուր է երկու ուղանկյունիների համար => a = 9 – b = 4 => a = 5 | b = 4
41 / 2 = 20.5
a կողմը ընդհանուր է երկու ուղանկյունիների համար => b = 20.5 – a = 12.5 => a = 8 | b = 12.5
գտնելով a և b կողմերի երկարությունը, պետք է P = 2ab բանաձևով գտնենք դատարկ ուղղանկյան պարագիծը:
a = 5 | b = 12.5 => P = 2ab = 35

Պատասխան՝
35

Рубрика: Գրականություն

ՕՐԸ ՄԹՆԵՑ

Համո Սահյան

Օրը մթնեց, ժամն է արդեն 

Իրիկնահացի, 

Տխրությունս կամաց-կամաց 

Փոխվում է լացի: 

Իջնում էին խոհուն, խոնարհ 

Դեզերի ուսին 

Մի կաթնահունց երկնակամար, 

Մի ծերատ լուսին: 

Մեկը մեկից ամաչելով, 

Եվ զուսպ, և հավաք, 

Նստում էին մերոնք կարգով- 

Կրտսեր ու ավագ: 

Նստում էին և սպասում 

Մինչև պապը գար, 

Մինչև բակում Ծաղիկ եզան 

Զանգը ծլնգար: 

Պապը գալիս, սուփրի գլխին 

Նստում էր շուքով, 

Եվ լցվում էր տունը դաշտի 

Բույր ու շշուկով… 

Ու երբ տատս ձեռքն էր առնում 

Շերեփը իր հին, 

Գդալները բնազդաբար 

Աղմկում էին: 

Թանապուրի տաք գոլորշին 

Գերանին առնում 

Եվ սյունն ի վար գլոր-գլոր 

Ուլունք էր դառնում: 

Վայելում էր տաք թանապուր, 

Լավաշ ու սամիթ 

Աշխարավոր մի գերդաստան՝ 

Պարզ ու միամիտ… 

Հիմա այդ մեծ գերդաստանից 

Ոչ մեկը չկա… 

Ես եմ մնում լոկ իբրև հուշ 

Եվ իբրև վկա: 

Օրը մթնեց, ժամն է արդեն 

Իրիկնահացի, 

Տխրությունս կամաց-կամաց 

Փոխվում է լացի:

Рубрика: Կենսաբանություն

Ապրիլ ամսվա կենսաբանության ամփոփում

Ինչ է իրենից ներկայացնում մուտացիանները

Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխություն է, որը իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ: Դրանք տեղի են ունենում ԴՆԹ-ի մեջ, որի արդյունքում կա՛մ գենի, կա՛մ ամբողջ քրոմոսոմի վրա ազդեցություն է լինում: Այսինքն մուտացիանները ինքնաբուխ փոոխություններ են, որոնք ազդում են ԴՆԹ-ի, գեների, կամ էլ երբեմն ամբողջ քրոմոսոմների վրա: Քանի որ փոփոխության տիրույթներն են գեները, քրոմոսոմները և ԴՆԹ-ն, այդ պատճառով էլ առանձնացնում են դրանց հիմքում ընկած տեսակները: Մուտացիաները լինում են գենոմային, քրոմոսոմային և գենային:

Վերցնել մեկ մուտացիայի օրինակ և ներկայացնել։

Կենդանիների մուտացիաների օրինակներ են այն երեխաները, որոնք ծնվել են մարմնի լրացուցիչ մասերով, օրինակ՝ երկգլխանի օձ, չորս ոտանի բադ, կիկլոպս ձագ: Հաճախ նման մուտացիաները հանգեցնում են կենդանու մահվան՝ նրա ծնվելուց շուտով կամ մի քանի օր անց։

Էկոհամակարգ և կենդանի նյութ։

Կենդանի նյութը կենսոլորտում կենդանի օրգանիզմների մարմինների ամբողջությունն է՝ անկախ դրանց սիստեմատիկ պատկանելությունից։
Տերմինը ներմուծել է Վ.Ի.Վերնադսկին, ով, ի լրումն, առանձնացրել է կենսագեն նյութը, իներտ նյութը և բիոներտ նյութը։
Կենսածին նյութ՝ նյութ, որը կենդանի օրգանիզմների մաս չէ, այլ ստեղծված և մշակվում է կենդանի օրգանիզմի կողմից

Ինչ է իրենից ներկայացնում ժառանգական հիվանդությունը։

Հիվանդություններ, որոնց առաջացումը և զարգացումը կապված են բջիջների ժառանգական ապարատի տարբեր արատների և խանգարումների հետ։ Մուտացիաները ժառանգական հիվանդությունների հիմքն են՝ քրոմոսոմային, գենային և միտոքոնդրիալ։ Ժառանգական հիվանդությունները կարող են պայմանավորված լինել մուտացիաներով, որոնք փոխանցվում են ընտանիքներով, կամ մուտացիաներով, որոնք նոր են առաջացել սեռական գծի բջիջներում, զիգոտում կամ զարգացման շատ վաղ փուլերում: Ժառանգական հիվանդությունները բազմաթիվ են և տարբեր դրսևորումներով:

Վերցնել 1 ժառանգական հիվանդության օրինակ և ներկայացնել։

Կլինիկական նշաններ.
երկու տարբերակ կա.
տեսակ A, որը
լրացուցիչ մատը
ֆունկցիոնալ և B տիպ,
երբ լրացուցիչ
մատը թերզարգացած է և
ներկայացնում է
մաշկի աճը.

Բնական և արհեստական էկոհամակարգեր։

Բնական էկոհամակարգը բնության կողմից ստեղծված և ինքնուրույն գոյություն ունեցող օրգանիզմների հանրություն է:
Արհեստական ​​էկոհամակարգը մարդու կողմից ստեղծված բնական համայնք է ​​և անկարող է գոյություն ունենալ առանց մարդկանց աջակցության:
Երբեմն մարդիկ միջամտում են բնական էկոհամակարգերին՝ հատում են անտառները, ցամաքեցնում ճահիճները, փոխում գետերի հուները։ Դրանից հետո էկոհամակարգերը դադարում են նորմալ աշխատել և այլևս չեն կարող իրենց բնակիչներին ապահովել իրենց անհրաժեշտ ամեն ինչով։

Վերցնել 1 էկոհամակարգի օրինակ և ներկաըացնել։

Քաղցրահամ ջրի էկոհամակարգ.
Մարդը սովորել է արհեստական ​​էկոհամակարգեր ստեղծել։ Դրանք ներառում են այգի, լճակ, դաշտ, ակվարիում, տերարիում: Այդ համակարգերն իրենք իրենց չեն կարող ապահովել, նրանց անհրաժեշտ է մարդկային օգնություն։ Օրինակ՝ դաշտը կամ այգին մշտական ​​ջրելու, պարարտացնելու, վնասատուների դեմ պայքարի կարիք ունի, այլապես բույսերը կմահանան, իսկ մարդը բերք չի ստանա։

Ներկայացնել ապրիլ ամսվա սահիկաշարերը և բլոգի աշխատանքները։

Рубрика: Գրականություն

ՆՈՐԻՑ ԿԱՐՄԻՐ ՈՒ ԿԱՆԱՉ

Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:

Մայրս խմոր է արել,
Սպիտակ խեժ է,
Խեժը գնդել է, շարել,
Թոնիրը թեժ է:

Հացը բուրում է՝ հողից
Մինչև եթերը…
Խղճիս ստրուկն եմ նորից
Ու գլխիս տերը:

Աշխարհն այնպես արևոտ,
Այնպես թեթև է,
Եվ մահս՝ յոթ անգամ յոթ
Լեռան ետև է:

Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները: