Рубрика: Հայոց պատմություն

Գտիր տարբերությունը․ Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը տարբեր ժամանակներում

Ներկայացված են Մեսրոպ Մաշտոցի պատկերումները տարբեր ժամանակներում։

Առաջադրանք

  • Ի՞նչն է փոխվում նկարներում։
  • Ինչու՞ են տարբեր ժամանակներում Մեսրոպ Մաշտոցին պատկերել տարբեր ձեւերով։
  • Ժամանակի ընթացքում ինչպե՞ս է փոխվել մարդկանց ընկալումը Մեսրոպ Մաշտոցի եւ հայոց գրերի գյուտի թեմայի հանդեպ։
  • Ինչու՞ են նկարիչները դիմում հենց այդպիսի մեկնաբանությանը։ Ինչու՞ է նկարիչների ապրած ժամանակներում կարեւոր եղել Մեսրոպ Մաշտոցին եւ հայոց գրերի գյուտի թեման պատկերել հենց այդ ձեւով։
  • Ինչպե՞ս են այդ ժամանակների ընկալումներն արտահայտվել նկարներում։

Կտավների թվային տարբերները կարելի է տեսնել հետեւյալ հղումներով՝

Աբեղյան Մհեր Մանուկի 1909-1994 — Մեսրոպ Մաշտոց

Խաչատրյան Ռուդոլֆ Լորիսի 1937-2007 — Մեսրոպ Մաշտոց 1962

Թոքմաջյան Տգրան Արմենակի 1923-2004 — Մեսրոպ Մաշտոց 1959

Ֆրանչեսկո Մաջիոտտո — Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է Հայոց այբուբենը 18-19-րդ դդ․

Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

1․Տրված դարձվածքների իմաստը մեկ բառով բացատրիր։

փակագծերը բացել — Բացահայտել

մի անկյուն քաշվել — մեկուսանալ

ծտի թևով — արագ

իրար հետ շուն ու կատու դառնալ — թշնամանալ

մեկին բերան ծռել — խնդրել

զենքերը ցած դնել — հանձնվել

2 Հետևյալ բառերի սեռականի զույգ ձևերը կազմիր

Գառնի- Գառնիի, Գառնու, Գառնո
ժամ- ժամվա, ժամի
անկյուն- անկյունի, անկյան
ձյուն- ձյունի, ձյան
շարժում- շարժման, շարժումի
ծոռ- ծոռի, ծոռան
Րաֆֆի- Րաֆֆու,Րաֆֆիի
կայսր- կայսրի, կայսեր
սյուն- սյան, սյունի
անուն- անվան, անունի
հանգիստ- հանգստի, հանգստյան
լույս- լույսի, լուսո
հույս- հույսի, հուսո
բույս- բույսի
պատիվ- պատվո, պատվի
կորուստ- կորստի, կորստյան
գալուստ- գալուստի, գալստյան
մամուլ- մամլո, մամուլի

3 Նոր բառեր կազմիր՝ որտեղ հնարավոր է ավելացնելով ություն ածանցը

ազատ- ազատություն, ծանոթ- ծանոթություն, հարուստ- հարստություն, դժգոհ- դժգոհություն, շեղ- շեղություն, նոր- նորություն, բարի- բարություն, թշնամի- թշնամություն, մշակ- մշակություն,գյուղացի- գյուղացիություն, ժողովրդական- ժողովրդականություն, բարեկամ- բարեկամություն։

4 Բառերը գրիր միասին, առանձին, գծիկով

մուգ կարմիր, իննսունինը, ամեն ինչ, ամենաերկար, ինը հարյուր, ոչ ոքի չի հոտաքրքրում,խաղը ավարտվեց ոչ-ոքի, իզուր, ի լուր, շիփ- շիտակ, պղնձաշականակագույն, հազիվհազ, կիսատ-պռատ

Рубрика: Русский язык

Масленица -Барекендан

Фев22

Барекендан

Масленица 

Масленица – веселый и жизнеутверждающий праздник проводов зимы и встречи весны, который с удовольствием отмечают как дети, так и взрослые. Но нужно помнить, что Масленица – это древний, еще языческий праздник, который сохранился после крещения Руси. Вы знаете, почему масленица – такой громкий и шумный праздник? Потому что землю нужно разбудить, и тогда начнется весна, можно будет пахать землю и сеять хлеб.

Почему у масленицы нет постоянной даты?

Масленица – праздник переходящий и не имеет постоянного числа, он отмечается за 7 недель до Пасхи, в последнюю неделю перед Великим постом. Масленица празднуется целую неделю, которая так и называется — масленичная неделя.  В последний день масленичной недели устраиваются народные гуляния.

Почему праздник проводов зимы называется масленицей?

Во время масленичной недели мясо уже не ели, так начиналась подготовка организма к Великому посту (7 недель). А называется праздник масленицей потому, что масло еще можно было есть наряду с другими молочными продуктами (масленица от слова «масло»).

Почему на масленицу пекут блины?

Потому что круглый, румяный  и золотистый блин так похож на солнышко. А весны без солнышка не бывает.

      Как отмечали масленицу на Руси?

На Руси масленица всегда отмечалась широко.

С понедельника по среду масленица называлась «узкой», с четверга начиналась «широкая» масленица – все ходили друг к другу в гости, отдыхали, работать было запрещено.

На Масленичную неделю у каждого дня имелось свое название и были свои развлечения и обряды.

Понедельник — встреча Масленицы. Делали куклу, украшали ее, садили в сани и везли на горку. Встречали куклу ее песнями. Первой всегда была ребятня. Начиная с этого дня, детвора ежедневно каталась с горок.

Вторник — заигрыш. Взрослые и дети ходили по домам, поздравляли с Масленицей и просили блины. Все ходили в гости, пели песни, веселились. На заигрыш начинались потехи, игрища, катания на лошадях.

Среда — лакомка. Начинали кататься с горок и взрослые. По деревне ездила тройка с бубенцами. В этот день было принято ходить в гости по родственникам всей семьей. На лакомку народ кушал в изобилии разные масленичные вкусности.

Четверг — разгуляй-четверток. В разгуляй было больше всего игрищ. Конские бега, кулачные потехи, борьба – все это развлечения разгуляя. Устраивались катания с гор на санях. Ряженые как могли веселили народ. Гуляли с утра до ночи, водили хороводы, плясали, пели частушки.

Пятница — тещины вечерки. В этот день недели зятья угощали блинами своих тещ. Девушки в полдень выносили в миске блины и шли к горке. Парень, которому нравилась девушка, торопился попробовать ее блины, чтобы узнать: хорошая ли хозяйка из нее получится.

Суббота — золовкины посиделки. На посиделки молодые семьи приглашали к себе родных. Вели разговоры о жизни, если кто был в ссоре – обязательно было принято мириться. Вспоминали умерших родных и близких.

Воскресенье — прощенный день. В этот день устраивали проводы Масленицы. Из соломы раскладывали большой костер и сжигали на нем куклу Масленицы. Пепел от того костра разбрасывали по полям, чтобы по осени был богатый урожай. В прощенное воскресенье люди мирились, просили прощения друг у друга. Было принято говорить: «Прости меня, пожалуйста». На что отвечали: «Бог тебя простит». Потом целовались и забывали обиды навсегда.

_______________________________________________________

Пословицы и поговорки о Масленице

Существует множество пословиц и поговорок про масленицу, попробуйте вместе с детьми объяснить их значение:

«Не жизнь, а Масленица»,

«Масленица – объедуха, деньгам приберуха»,

«Хоть с себя все заложить, а масленицу проводить»,

«Чтоб вам извозиться по локти, а наесться по горло».

Рубрика: Գրականություն

Մարոն

Մարոն
I   Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չըգիտեմ․․․
   Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր․
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս։
   Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի։

II   Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալի մըշակին։
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին։
Էն առվակում կեսօրին,
Երբոր շոգից նեղանում,
Գընում էինք լողանում։
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում։
Կամ հետևում հևիհև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի․․․

   Մարո՜, անբա՜խտ, վաղամե՜ռ,
Դու մանկության իմ ընկեր,
Ո՜րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՜լ․․․

III   Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տունը երբ մի օր
Եկան երկու եկավոր։
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,
― Շնորհակալ ենք մենք, ասին․
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի․
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից․․․
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց․
― Կամքըդ լինի, տեր աստված․․․
Նըշանեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին։

IV   Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի․
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս․
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան։
Շատ էր սիրում և Մարոն․
― Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր
Կանփետ, չամիչ ու խընձոր․․․

V   Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը․․․
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց․
― Տե՞ր ես, որդյա՛կ, հարցըրեց։
― Տեր եմ, ասավ մեր Կարոն,
Լուռ կանգնած էր միշտ Մարոն…
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին․
― Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի․․․
Իսկ երբ հնչեց «տարան-հա՜»-ն,
Նըրան փեսի տուն տարան։
Պսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին։

VI   Թե գըրբացի չար ջանքով,
Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին,
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն…
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն․
Փախավ, եկավ ետ հոր տուն։
Եկավ լացեց նա վըշտոտ․
― Ես չեմ գընալ նրա մոտ․
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին․․․

VII   Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ․
― Դու՛րս իմ տանից, սևերե՛ս,
Ետ չընայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս․․․
Լալով, ծածկած իր դեմքը,
Թողեց Մարոն հոր շեմքը։

VIII   Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով։
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ։

IX   Շատ ամիսներ անց կացան․․․
Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՛ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան․․․
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,
Մայրը ճըչում սըգավոր։
Շատ լաց եղավ և Կարոն․․․
Մեռա՜վ, գնաց մեր Մարոն։

X   Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին։
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր։
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին։

XI   Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
― Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՜ն,
Տուն արի՛, տո՜ւն, Մարո ջա՜ն,
Խո՛ր ես քընել, Մարո ջա՜ն,
Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա՜ն․․․
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին․
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ։
Рубрика: Աշխարհագիտություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄԸ ԵՎԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Ժողովրդագրական բնութագիրը Մարդկության պատմության բոլոր պատերազմները գործնականում իրականացվել են բնակեցված և աշխարհագրական տեսակետից մոլորակի հասանելի վայրերում, իսկ բնակավայրերը հանդիսացել են որպես ակտիվ ռազմական գործողությունների մարտաբեմեր: Բավականին հաճախ օպերացիաների հաջող արդյունքների վրա իրենց մեծ ազդեցությունն են ունեցել տնտեսաաշխարհագրական գործոնի ռազմավարական և օպերատիվռազմավարական մակարդակներում ոչ բավարար ուսումնասիրությունները: Ցանկացած պետության տնտեսության հիմքը կազմում են քաղաքային և գյուղական բնակավայրերը և դրանք իրար միացնող հաղորդակցության ուղիները: Բազմաթիվ անվանի զորավարներ են կարևորել մարդկային գործոնի դերը ռազմական հաջողությունների հասնելու համար: Հիշատակենք դրանցից մեկինՉինական Ժողովրդական Հանրապետության հիմնադիր Մաո Ցզե Դունին: Նա մասնավորապես նշել է «Գոյություն ունի «զենքի ամենազորության» տեսություն… Այո զենքը ներկայումս էլ է համարվում կարևոր գործոն պատերազմում, սակայն այս գործոնը վճռորոշ չէ, քանի որ առաջին տեղում միշտ եղել է մարդը և ոչ թե առարկան: Տարբեր կողմերի միջև հակամարտությունը իր մեջ ներառում է ոչ միայն ռազմական և քաղաքական ուժերի պայքար, այլ նաև մարդկային ներուժի և նրա բարոյական վիճակի պայքար»202: 202 Selected Works of Mao Tse-Tunga, (London: Lawrence and Wishart, 1954-1956); Ralph L. Powell, “Maoist military Doctrine”, Asian Survey (April 1968), p. 240-243 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ 195 Չինացի մեկ ուրիշ ռազմական տեսաբան Սուն Ցզին, որն ապրել է Ք.ա. V դարում, նույնպես հատուկ կարևորություն է տալիս մարդկային գործոնին«Եթե գիտես հակառակորդիդ, ուրեմն գիտես ինքդ քեզ, և հարյուրավոր մարտերում վտանգի մեջ չես լինի: Եթե դու չգիտես ոչ հակառակորդին և ոչ էլ քեզ, ապա հիշիր, որ յուրաքանչյուր անգամ դու ենթարկվելու ես վտանգների»203: Բնակչությունը ռազմական աշխարհագրության ուսումնասիրման հիմնական օբյեկտներից մեկն է, հետևաբար՝ նրա ռասայական-էթնիկ կառուցվածքը, լեզուները, կրոնը, սովորույթները, թվաքանակի, վերարտադրության, տեղաբաշխման, ազգային ու սեռատարիքային կազմի, աշխատանքային ռեսուրսների տարբեր կողմերին վերաբերող հարցերի ուսումնասիրությունը, քննարկումը, ձեռք է բերում մեծ կարևորություն: Մոբիլիզացիոն ռեսուրսների պլանավորման ժամանակ հատկապես կարևորվում են ժողովրդագրական այնպիսի տվյալներ, ինչպիսիք են սեռատարիքային կազմը, ծնելիության մակարդակը, կյանքի միջին տևողությունը, ամուսնացածների քանակը և այլն: Պետությունների գերբնակեցվածությունը, անվտանգության ապահովման և կենսապահովման տեսակետից կարող է ունենալ նաև բացասական կողմեր: Ինչպես օրինակ նոր կենսական տարածքների գրավման համար Երկրորդ hամաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա: Համանման խնդիրների լուծման պատրվակով Ճապոնիան 1930-ականներին զավթել էր Մանջուրիան, Չինաստանի արևելքը և հարավարևելյան Ասիայի կղզիների մեծ մասը: Հայերը պատկանում են եվրոպոիդ ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին և որպես էթնիկական կազմավորում 203 Лю Чжинчунь, Трактат Сунь-Цзы о военном исскустве. –Пекин, 2009, с. 254 ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ 196 առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվաընտանիքի տրոհման հետևանքով: Ինչպես ցույց են տալիս պատմական աղբյուրները, հույն և օտարազգի այլ հեղինակներ իրենց աշխատություններում, Հայաստանը հնագույն ժամանակներից սկսած ներկայացնում են որպես միալեզու՝ հայ ժողովրդի երկիր: Հնագույն ժամանակներից սկսած՝ Հայկական լեռնաշխարհի բնակչության բացարձակ գերակշռող մասը միշտ եղել են հայերը: Նրանց թիվն առավել մեծ է եղել Արարատյան դաշտում, Վասպուրականում, Տուրուբերանում, Սյունիքում, Արցախում: Քանի որ բնակչության թվաքանակի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ ստացվում են միայն մարդահամարներով, իսկ այդպիսիք բնականաբար չէին անցկացվում հնում, Արևելյան Հայաստանում աշխատանքային նպատակների համար բնակիչների ցուցակագրությունները կատարվել են 1829–1832 թթ., հետևաբար Հայաստանի հնագույն ժամանակաշրջանի բնակչության վերաբերյալ ստույգ տվյալներ չկան: «Հիմք ընդունելով զորքի քանակը, հարկերի տվյալները (գլխաքանակը և զանազան այլ անուղղակի հիշատակություններ)՝ կարելի է եզրակացնել, որ հին Հայաստանում հայ բնակչության թիվը չի անցել 5–6 միլիոնից: Հավանական պետք է համարել, որ բուն Հայաստանի բնակչության թիվը 5– 6 մլն–ի է հասել XII դարում, մոնղոլների ավերիչ արշավանքների նախօրյակին»204: Գտնվելով Եվրոպան Ասիայի հետ կապող հին ճանապարհների խաչմերուկում և հանդիսանալով իսլամ դավանող և քրիստոնյա աշխարհների սահմանային պետություն, Հայաստանը բազմիցս ենթարկվել է արևելքից դեպի արևմուտք, հարավից դեպի հյուսիս արշավող 204 Հակոբյան Թ.Խ, Հայաստանի պատմական աշխարհագրություն, -Եր.: 1968. էջ 79: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ 197 բարբարոս ցեղերի հարձակումներին, եղել է Պարսկաստանի ու Հռոմի, Պարսկաստանի ու Բյուզանդիայի, այնուհետև Պարսկաստանի ու Թուրքիայի միջև մղած երկարատև պայքարի կռվախնձոր, ապա իր գոյության ամբողջ ժամանակաշրջանում հայ ժողովրդի կյանքում տեղի են ունեցել քանակական խիստ փոփոխություններ: Հայաստանի բնակչության թվաքանակի, ազգային կազմի, տեղաբաշխման մեջ խոշոր տեղաշարժեր են կատարվել Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորվելուց (1828 թ.) հետո: Դա տեղի էր ունենում Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև Պարսկաստանից մեծ թվով հայեր Արևելյան Հայաստան տեղափոխվելու հետևանքով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելուց հետո, Ռուսաստանից այստեղ են տեղափոխվել մեծ թվով ռուս զինվորականներ, սպայական կազմ, իրենց ընտանիքներով, ինչպես նաև զգալի թվով ռուսազգի վարչական աշխատողներ: Բացի դրանից, Հայաստանի տարբեր վայրերում բնակեցվում են Ռուսաստանից աքսորված աղանդավորներ: Ըստ որում, ցարական կառավարությունը հատուկ նպատակներով նրանց բնակեցնում է տրանսպորտային ու ռազմական մեծ կարևորություն ունեցող լեռնանցքներում (Քարտեզ 9): Այդպես են ձևավորվել Սեմյոնովկան և Ելենովկան (այժմ Սևան) Սևանի լեռնանցքում, Միխայլովկան (այժմյան Ճամբարակ), Ֆիոլետովոն, Գոլովինոն, Պապանինոն (այժմ Դիլիջանի կազմում), Վորոնցովկան (այժմ Տաշիր): Այսպիսով՝ պարսիկների հեռանալուց հետո Արևելյան Հայաստանի բնակչության ազգային կազմը փոխվել է ի հաշիվ այստեղ տեղափոխված ռուս աղանդավորների: ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ 198 Քարտեզ 9. Մոլականների տարաբնակեցումը Արևելյան Հայաստանում XIX դարի կեսերին 1831 թ. Արևելյան Հայաստանի բնակչությունը եղել է 161,7 հազ. մարդ, 1897 թ. համառուսական առաջին մարդահամարով այն կազմել է արդեն 797.9 հազ, իսկ 1913 թ. ավելի քան 1 մլն 31 հազար մարդ205: Այսպիսով, 1831–1913 թթ. Արևելյան Հայաստանի բնակչությունն աճել է ավելի քան վեց անգամ: Բնակչության աճը պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանի տիրապետության տակ Արևելյան Հայաստանն ավելի երկար ժամանակ ապրեց: Իսկ 1914–1920 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ թուրքական բարբարոս 205 Ավագյան Գ.Ե. Հայկական ՍՍՀ բնակչությունը, -Եր.: ԵՊՀ հրատ.,1975. -156 էջ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ 199 իշխանությունները կազմակերպեցին հայերի Մեծ եղեռնը: Այս իրադարձությունները, մեծ բացասական ազդեցություն թողեցին Արևելյան Հայաստանի բնակչության վրա: Արևելյան Հայաստանի բնակչության մի զգալի մաս էլ զոհ դարձավ Առաջին համաշխարհային և Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սկսված քաղաքացիական պատերազմներին: 1920 թ. նոյեմբերին Խորհրդային Հայաստանի բնակչությունը կազմել է ընդամենը 720 հազ. մարդ: Հայաստանի բնակչության թվաքանակը նորից համեմատաբար արագ աճել է 1920–ական թվականներին: Սակայն խորհրդային իշխանության տարիներին էլ հանրապետության բնակչության աճի վրա զգալի բացասական ազդեցություն են թողել ստալինյան բռնապետության վարած հակահայկական քաղաքականությունը, որի հետևանքով մեծ թվով հայեր աքսորվել են Սիբիր, զգալի թվով կալանավորվել, հալածվել ու գնդակահարվել են բանտերում, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ժամանակ ընդհանուր առմամբ զոհվել են ԽՍՀՄ-ի ավելի քան 300 հազ. հայեր: Հայ ժողովուրդը միշտ բնութագրվել է բարձր աճով: Հանրապետության բնակչության աճը զգալիորեն բարձրացել է խորհրդային իշխանության տարիներին, երբ առողջապահության զարգացման շնորհիվ մահացությունը խիստ կրճատվել է: Արդեն 1960–ական թվականներին հանրապետության բնակչության բնական աճը յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով հասել էր 30–33 մարդու: Ցավոք, հետագայում բնական աճը անկում է ապրել՝ 1990 թ. կազմելով 16,3, իսկ 2002 թ.՝ 2,1 մարդ, հազար մարդու հաշվով (Աղյուսակ 7): 1990– ական թվականներից աճի այդպիսի կտրուկ անկումը ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ 200 բացատրվում է հանրապետությունում ստեղծված տնտեսական, սոցիալական ծանրագույն պայմաններով206: Միևնույն ժամանակ խորհրդային իշխանության տարիներին հանրապետությունում բնակչության թվաքանակի վրա բնական բարձր աճից բացի, զգալի դեր է խաղացել մեխանիկական աճը: Այդ տարիներին Ադրբեջանի, Վրաստանի, միջինասիական հանրապետությունների, Ռուսաստանի հայաբնակ վայրերից, ինչպես նաև արտասահմանյան երկրներից Հայաստան են ներգաղթել մեծ թվով հայեր: Միայն արտասահմանյան երկրներից մինչև 1980– ական թվականները Հայաստան են վերադարձել 240–250 հազ. հայեր207: 2014թ-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում քաղաքացիական պատերազմի պատճառով տեղի հայ համայնքից մոտ քսան հազար բնակիչներ ներգաղթեցին Հայաստանի Հանրապետություն, որոնց մի մասն այնուհետև արտագաղթեցին հիմնականում եվրոպական երկրներ և ԱՄՆ: 206 Մելքումյան Ս.Ա. Հայաստանի հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և սոցալական աշխարհագրություն, Եր.: Զանգակ-97, 2014. -250 էջ: 207 Պոտոսյան Ա.Հ. ՀՀ գյուղական տարաբնակեցում (ձևավորումը, շարժընթացը, վիճակը) // -Եր.: 2001. -233 էջ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ 201 Աղյուսակ 7. Հայաստանի բնակչության թվաքանակի շարժը ՀՀ ներկայիս տարածքում (Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2018) Տարին Բնակչության 1831 161,7 1897 797,9 մարդահամար 1913 1031,0 մարդահամար 1926 881,3 մարդահամար 1939 1282,3 մարդահամար 1959 1763,0 մարդահամար 1970 2491,9 մարդահամար 1979 3030,7 մարդահամար 1989 3448,6 մարդահամար 2001 3213,0 մարդահամար 2011 3018,9 մարդահամար 2018 2972,7 Այստեղ հարկ է նշել նաև, որ տարբեր ժամանակներում ՀՀ բնակչության ներգաղթը նպաստել է երկրում գիտության, կրթության մշակույթի կտրուկ զարգացմանը և որպես դրան նպաստող գործոն էր հանդիսանում տարբեր երկրներից ներգաղթողների կողմից իրենց հետ, նոր գիտելիքների և մշակույթի ներմուծումը: Պատմական աղբյուրները ցույց են տալիս, որ տարբեր պատճառներով, հայերը Հայաստանից դուրս բնակություն են հաստատել, հայկական համայնքներ են ստեղծել դեռևս Ք.ա. I դարից սկսած: Տարբեր երկրներում ազգային համայնքների գոյությունը բացի զուտ ժողովրդագրական տեսակետից ներկա պայմաններում ձեռք է բերում նաև քաղաքական, ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական նշանակություն: ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ 202 Սկսած XX դարի 90-ական թվականների սկզբից նորանկախ Հայաստանի Հանրապետությունը մշտապես զգացել է սփյուռքահայության և՛ ֆինանսական, և՛ բարոյական, և՛ քաղաքական աջակցությունը: Հայկական սփյուռքի ռազմաքաղաքական նշանակությունն արժևորվել է դեռ Խորհրդային Միության ժամանակներում: Այստեղ կարծում եմ բավական է հիշել իրանահայության դերը հակահիտլերյան կոալիցիայի երեք երկրների ղեկավարների մասնակցությամբ Թեհրանի կոնֆերանսի կազմակերպման և անվտանգության ապահովման գործում, որն արժանացել է Խորհրդային իշխանությունների ամենաբարձր գնահատականին: Ներկայումս միջազգային վերլուծական կենտրոնների կողմից ԱՄՆ-ում հայկական լոբին իր հզորությամբ համարվում է երկրորդըհրեական լոբբիստական կազմակերպություններից հետո: Սփյուռքի հետ տարվող աշխատանքների ճիշտ մշակված ռազմավարությունն այն կարող է դարձնել Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի կարևոր հիմնաքարերից մեկը: Արտասահմանյան հայկական առավել հնագույն համայնքները ձևավորվել են Պարսկաստանի, Բյուզանդիայի տիրապետություններում, Հյուսիսային Աֆրիկայում: Ռուսաստանում ապրող հայերի թիվը գնահատվում է ավելի քան 2,5 մլն: Միայն Մոսկվա քաղաքում հայ համայնքի թիվը կազմում է ավելի քան 500 հազ., իսկ Կրասնոդարի երկրամասում այն հասնում է 1 մլն–ի: 1979 թ. մարդահամարի տվյալներով՝ Վրաստանում ապրող հայերի թվաքանակը կազմել է 448 հազ., իսկ 1989 թ. մարդահամարի տվյալներով՝ 437,2 հազ: Այսօր Վրաստանում բնակվում է 250.000 (ոչ պաշտոնական տվյալներով 400.000) հայ, որոնք բնակվում են հիմնականում Սամցխե-Ջավախ- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ 203 քում, Թբիլիսիում, Քվեմո Քարթլիում, Բաթումում, Քոբուլեթում, Սուրամում, Գորիում և այլ վայրերում։ Հայկական համայնքը ԱՄՆ–ում սկսել է ձևավորվել 1870– ական թվականներից, այժմ այն գնահատվում է ավելի քան 1,5 մլն մարդ: Ֆրանսիայում ապրող հայերի թիվը գնահատվում է ավելի քան 500 հազ. մարդ: Առավել մեծաթիվ է նաև Իրանի հայկական համայնքը: Մինչև իրանական հեղափոխությունը, այս երկրում ապրում էր ավելի քան 208 հազ. հայ, 1986 թ. տվյալներով այն իջել և կազմել է 180 հազ. մարդ: Այժմ այն գնահատվում է 200 հազ. (2012 թ.): Հայեր Իրանի հյուսիսարևմուտքում որպես բնիկ տար ապրում են անհիշելի ժամանակներից, իսկ երկրի մյուս շրջաններումՔ.ծ. II դարից: Լիբանանում և Սիրիայում հայկական հոծ համայնքի առկայությունն էր հիմնական պատճառն այդ երկրներում ՀՀ ԶՈւ խաղաղապահ և մարդասիրական գործունեություն իրականացնող զորախմբեր տեղակայելու որոշումների կայացման համար (2018 թ.): Չնայած XIX դարի վերջին և XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հրեշավոր ցեղասպանությանը, ներկայումս մեծ թվով հայեր շարունակում են ապրել Թուրքիայում, այդ թվում նաև Արևմտյան Հայաստանում: Պաշտոնական տվյալներով՝ այժմ Թուրքիայում ապրող հայերի թվաքանակը հասնում է շուրջ 70 հազարի, ոչ պաշտոնական տվյալներով ավելի քան 1 մլն, որոնց գերակշիռ մեծամասնությունը մահմեդականացված է: Վերջին տվյալներով՝ աշխարհում հայերի թիվը գնահատվում է ավելի քան 10,0 մլն, որից մոտ 3 մլն ապրում է Հայաստանի Հանրապետությունում, մյուս մեծ մասը՝ աշխարհի ավելի քան 60 երկրներում: Սփյուռքում հայապահպանության խնդիրը կարևորվում է ՀՀ կողմից: Կազմակերպված և բնակության երկրում արդյունավետ կերպով ներգրավված սփյուռքի առկայությունը ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ 204 հատկապես կարևորվում է ՀՀ միջազգային ներգրավվածության մակարդակի բարձրացման տեսակետից: Պետության անվտանգության գնահատման տեսակետից կարևոր նշանակություն է տրվում բնակչության տարածքային տեղաբաշխմանը: Ինչքան բնակչությունը հավասարաչափ է տեղաբաշխված ամբողջ պետության տարածքում, ինչքան խոշոր և միջին բնակավայրերը տեղակայված են սահմանից հեռու և իրարից որոշակի հեռավորությանվրա, այնքան ավելի հեշտ է կազմակերպել դրանց պաշտպանությունը: Բնակչության խոցելի տարածքային տեղաբաշխման օրինակներ կարելի է նշել Եգիպտոսը, Ավստրալիան, Մերձավոր Արևելքի շատ երկրներ, իսկ առավել անվտանգ տարաբնակեցման օրինակներԳերմանիան, Ֆրանսիան և շատ այլ եվրոպական երկրներ: Հայաստանի Հանրապետության լեռնային երկիր հանդիսանալն իր ազդեցությունն է թողել հայ ժողովրդի պատմական–քաղաքական, սոցիալ–տնտեսական առանձնահատկությունների ձևավորման վրա: ՀՀ տարածքի ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության համեմատաբար նպաստավոր պայմաններ ունեցող վայրերում տեղաբաշխված են ՀՀ ամբողջ բնակչության կեսից ավելին (մոտ 55 %–ը): Առավել խիտ է բնակեցված Արարատյան դաշտը: ՀՀ բնակչության միջին խտությունը մեկ քառակուսի կիլոմետրի վրա 2018 թ. տվյալներով կազմում է շուրջ 100 մարդ (1989 թ. մարդահամարի տվյալներով եղել է 127 մարդ): Արարատյան դաշտում, որն արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի զարգացման տեսակետից Հայաստանի Հանրապետության առավել նպաստավոր պայմաններ ունեցող տարածքն է, բնակչության խտությունն ավելի քան 3,5 անգամ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը: Այստեղ բնակչության խտությունը 1 կմ2 վրա անցնում է 450 մարդուց (Աղյուսակ 8): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ 205 Հայաստանի Հանրապետության 1995թ–ին իրականացված վարչական նոր բաժանմամբ հանրապետության տարածքը բաժանվել է 10 մարզի, իսկ Երևան քաղաքը առանձին վարչական միավոր է համայնքի կարգավիճակով: Այսպիսով՝ ինչպես ամբողջ աշխարհի երկրներում, այնպես էլ Հայաստանում բնական, պատմաքաղաքական, սոցիալ–տնտեսական պայմանների հետևանքով բնակչությունն անհավասարաչափ է տեղաբաշխված: Աղյուսակ 8. ՀՀ մարզերի տարածքները, բնակչության թիվն ու խտությունը 01.01. 2018թ. տվյալներով (Հայաստանի վիճակագրական տարեգիրք, 2018 էջ 11) Մարզերը Տարածքը քկմ Բնակչության թիվը (հազ. մարդ) Բնակչության խտությունը (մարդ/քկմ) Արագածոտն 2756 127,1 46 Արարատ 2090 257,8 123 Արմավիր 1242 264,6 213 Գեղարքունիք 5349* 229,7 43 Լոռի 3799 217,4 57 Կոտայք 2086 251,6 121 Շիրակ 2680 235,4 88 Սյունիք 4506 138,4 31 Վայոց Ձոր 2308 49,6 21 Տավուշ 2704 123,5 46 ք.Երևան 223 1077,6 4832 Ընդամենը 29743 2972,7 100 *) Ներառյալ Սևանա լիճը: Մինչ խորհրդայնացումը 1920 թ. Հայաստանի տարածքում եղել է 4 քաղաք՝ Երևան, Գյումրի (Ալեքսանդրապոլ), Նոր Բայազետ և Գորիս (Կյորես) և շուրջ 15 գյուղաքաղաքներ: ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ 206 1920–ական թվականներից հետո Հայաստանում արդյունաբերության մի շարք ճյուղերի արագ աճի, սպասարկման ոլորտի, տրանսպորտային ցանցի ընդլայնման, գիտության, մշակույթի, առողջապահության զարգացման շնորհիվ մեծ զարգացում են ապրել հին քաղաքները, ձևավորվել են և ստեղծվել բազմաթիվ նոր քաղաքներ: Այս բոլորի հետևանքով հատկապես 1950–ական թվականներից հետո հանրապետության քաղաքային բնակչությունը զգալիորեն աճել է նաև գյուղական բնակչության հաշվին: Իսկ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ արտադրողական ուժերի տեղաբաշխման բնագավառում թույլ են տրվել խոշոր սխալներ: Արտադրությունը հիմնականում տեղաբաշխվել է քաղաքային բնակավայրերում, իսկ գյուղական բնակչությունը, կոլտնտեսային պայմաններում չունենալով մշտական աշխատանք և բազմաթիվ այլ պատճառներով ստիպված է եղել տեղափոխվել քաղաքներ: Դրա հետևանքը եղել է այն, որ հանրապետության հատկապես լեռնային շատ գյուղեր դատարկվել են, մեխանիկորեն ավելացել է քաղաքային բնակչությունը: Արդեն 1959 թ. հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակում քաղաքային բնակչությունը կազմել է 50, իսկ 1989 թ.՝ 68,7 %, որը հանրապետության բոլոր ժամանակների քաղաքային բնակչության ամենաբարձր ցուցանիշն էր: Վարչատարածքային նոր բաժանման հետ միասին, վերանայվել է նաև քաղաքային բնակավայերի կարգավիճակը: Ըստ նոր կարգավիճակի՝ հանրապետությունում կա 49 քաղաք: Հանրապետության խոշորագույն քաղաքը Երևանն է, որի բնակչության թիվը 2018 թ. տվյալներով կազմել է 1077,6 հազ.: Հիմնականում կապված խորհրդային Հայաստանի արդյունաբերության տեսակարար կշռի մեծացման հետ, արագ են աճել նաև Գյումրիի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Ալավերդու, Արարատի, Արմա- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ 207 վիրի բնակչությունը: Գյումրիի բնակչությունն արդեն 1988 թ. հասել էր ավելի քան 238 հազ., իսկ Վանաձորինը՝ ավելի քան՝ 171 հազ–ի: Քանի որ այդ երկու քաղաքներն էլ խիստ տուժել են 1988 թ-ի դեկտեմբրի 7–ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից, ապա 1989 թ-ի մարդահամարի տվյալներով՝ դրանց բնակչության թվաքանակը զգալիորեն կրճատված է: Հատկապես XX դարի երկրորդ կեսին Հայաստանում կտրուկ բարձրացավ ուրբանացման մակարդակը: Այս գործընթացը շարունակվեց նաև ՀՀ անկախացումից հետո: Դրա հիմնական պատճառը գյուղական շրջանների և քաղաքների հատկապես մայրաքաղաքի միջև աշխատանքի շուկայի, կրթական հաստատությունների, կյանքի որակի անհամաչափությունն է: Հայաստանի հետագա ուրբանացումը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար: Դա կապված է սեյսմիկ գոտիներում բնակչության խիտ բնակեցման, գյուղական շրջաններում ժողովրդագրական իրավիճակի վատթարացման, սահմանամերձ գյուղերի ամայացման վտանգների հետ: Բնակավայրում, հատկապեսքաղաքում, մարտական գործողություններին մասնակցող ստորաբաժանումների տեղագրաերկրաբաշխական ապահովման վրա էապես ազդում են բնակավայրերի տարածքի ուրվանկարը և մակերեսը, շինությունների խտությունը, ստորգետնյա կառույցների առկայությունը, տեղանքի առանձնահատկությունները208: 2019 թ. տվյալներով՝ հանրապետությունում կար 957 գյուղ: Մինչև 1980-ական թվականների վերջերը զգալիորեն աճել է մինչև 5000 բնակիչ ունեցող գյուղերի թիվը: 1989թ. 208 Սուջյան Ս.Ա. Ռազմական աշխարհագրության դերն ու նշանակությունը զորքերի տեղագրաերկրաբաշխական ապահովման գործում, ՀԲ, թիվ 4, 2010, էջ 83-88: ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ 208 մարդահամարի տվյալներով կար 2001–5000 բնակիչ ունեցող 159 գյուղ: 2019 թ. տվյալներով ՀՀ-ում արդեն 40 բնակավայր ունեին 5000–ից ավելի բնակիչ: Գյուղական բնակավայրերի մեծ խտությամբ աչքի է ընկնում Արարատյան դաշտը: Այստեղ դրանք այնքան խիտ են տեղաբաշխված, որ փաստորեն մի գյուղը մյուսի շարունակությունն է կազմում: Դա պետք է բացատրել Արարատյան դաշտի հողատարածությունների օգտագործման բարձր աստիճանով, տրանսպորտային հարմար ուղիներով, խոշոր քաղաքների առկայությամբ: Մոտավորապես նույն նախապայմանների շնորհիվ գյուղական բնակավայրերը խիտ են Շիրակի, Լոռու, Ապարանի հարթավայրային մասերում: Գյուղական տարաբնակեցումը գծային բնույթ ունի, Սևանի ավազանի մերձլճային գոտում, Աղստև, Որոտան, Ողջի, Արփա ու մյուս գետերի ցածրադիր հովտային վայրերում: Ինչպես ղարաբաղյան, այնպես էլ վերջին երեք տասնամյակների այլ տեղային ռազմական հակամարտությունների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս հատկապես սահմանամերձ շրջաններում տեղակայված գյուղական բնակավայրերի դերը բնագծերի պաշտպանության արդյունավետության համար: Շատ հաճախ բնագծերը նկարագրելիս տրվում է մոտակա գյուղերի անուններով Կոռնիձորի, Ոսկեպարի, Պառավաքարի, Մատաղիսի, Գետաշենի և այլն: Այս առումով հատկապես կարևոր է ՀՀ կառավարության որոշումները սահմանամերձ գյուղական բնակավայրերին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ և դա հարկավոր է դիտարկել որպես ճիշտ քայլ՝ ճիշտ ուղղությամբ: Ընդհակառակը, գյուղական համայնքների խոշորացման կառավարության ծրագիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոքր գյուղական բնակավայրերի մեծ մասը սահմանամերձ են, կարող է էականորեն բացասական ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ 209 ազդեցություն թողնել սահմանային անվտանգության ձևավորված համակարգի վրա: Շատ ավելի հեշտ է պաշտպանական հենակետեր ստեղծել գյուղական բնակավայրերի մոտօգտագործելով արդեն գոյություն ունեցող հաղորդակցման համակարգը, քան այն ստեղծել դատարկ տեղում: Ժամանակակից աշխարհում հազվադեպ են համարյա միատարր ազգային կազմ ունեցող երկրները, հիմնականում ազգային մեծամասնության հետ (տիտղոսավոր ազգ), ապրում են ազգային փոքրամասնությունները, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր լեզվով, կրոնով, սովորույթներով, կենսակերպով և այլն: Պետություններում ազգային փոքրամասնությունների առկայությունը հաճախ պատճառ է դառնում ներքին ազգամիջյան և միջազգային կոնֆլիկտների: Այս հարցը հատկապես բարդանում է այն դեպքում երբ մի պետության մեջ ազգային փոքրամասնություն հանդիսացող ազգը հարևան պետությունում համարվում է տիտղոսավոր ազգ: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունը համարվում է աշխարհի ամենամիատարր բնակչություն ունեցող երկրներից մեկը: 1979 թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 89,7 տոկոսը կազմել են հայերը, 1989 թ. մարդահամարի տվյալներով հայերի տեսակարար կշիռը դարձել է 93,3 տոկոս, իսկ 2011 թ. մարդահամարի տվյալներով ավելի քան 98,1 %: ՀՀ–ում ընդհանուր առմամբ ապրում են 25 այլ ազգությունների ներկայացուցիչներ: Դրանցից առավել թվաքանակ ունեցողներն են եզդիներն ու քրդերը, ռուսները, ասորիները, ուկրաինացիները, գերմանացիները, հրեաները, վրացիները, բելոռուսները և այլն: 1989 թ. մարդահամարի տվյալներով հանրապետությունում կար 56,1 հազ. եզդի և քուրդ (1979 թ. եղել է 50,8 ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ 210 հազար): Եզդիները և քրդերը ապրում են Արագածի, Աշտարակի, Թալինի, Էջմիածնի, Արմավիրի ու Մասիսի տարածաշրջաններում: Նրանց թիվը նույնպես կրճատվել է: Թվաքանակով երկրորդ տեղում ռուսներն են1989թ. մարդահամարի տվյալներով ՀՀ-ում բնակվում ռուսների թվաքանակը կազմել է 51,6 հազ. մարդ: ԽՍՀՄ փլուզումից հետո 2001թ. մարդահամարի տվյալներով ՀՀ-ում ռուս բնակչությունը կազմում էր 14,7 հազար, իսկ 2011թ-ին 11,9 հազար: Ռուսների ու եզդիների (քրդերի հետ) թվաքանակը փոքր տարբերությամբ այժմ էլ պահպանվում է: Ասորիների թիվը կազմում է 7.0 հազ., ուկրաինացիները՝ 2,0 հազ., գերմանացիները՝ 1,5 հազ., հրեաները՝ 1.0 հազ. մարդ, այլ ազգեր 8,5 հազ. և այլն: Հանրապետությունում ապրող փոքրամասնություններն ունեն իրենց համայնքները, դրանք մշտապես գտնվում են հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում ունենք ազգային փոքրամասնությունների չորս պատգամավոր: Այս համայնքների հետ գրագետ աշխատելու դեպքում, նրանք կարող են նաև հուսալի կամուրջ հանդիսանալ ՀՀ և նրանց հայրենի երկրների միջև: Երկրի կարևորագույն ժողովրդագրական ցուցանիշներից մեկն էլ համարվում է բնակչության սեռային կազմը, որը ժամանակի ընթացքում կարող է ենթարկվել փոփոխման: Այդ ցուցանիշի վրա զգալի ազդեցություն են թողնում պատերազմները: ՀՀ վիճակագրական տարեգրքի 2018 թ. տվյալներով հանրապետության բնակչության ընդհանուր քանակում տղամարդկանց տեսակարար կշիռը կազմել է 47,4 %, իսկ կանանցը 52,6 % (Աղյուսակ 9): Ռազմական տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում բնակչության սեռային կազմի ցուցանիշները ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ 211 տարիքային կտրվածքովհատկապես զինապարտ տարիքային կազմի սահմաններում: Ինչպես ցույց են տալիս փաստերը, հանրապետության մինչև 20 տարեկան հասակի բնակչության ընդհանուր թվաքանակում գերակշռում են տղամարդիկ: Ավելի բարձր տարիք ունեցող բնակչության թվաքանակում նկատելիորեն բարձրանում է կանանց տեսակարար կշիռը: 2010 թ. ՀՀ բնակչության բնական աճը հազար մարդու հաշվով կազմել է 5,2, իսկ 2017 թ. 3,5 մարդ: Եթե աշխարհի խոշոր ազգերի համար բնակչության բնական աճի անկումը ճակատագրական խոշոր նշանակություն չունի, ապա մեզ համար դա խիստ բացասական ժողովրդագրական երևույթ է: Եթե մեր ժողովուրդը դարեր շարունակ այդպիսի ցածր աճ ունենար, ապա հայությունը վերացման վտանգի տակ կլիներ: Հետևաբար՝ բնակչության բնական աճն ամենուրեք մեր պետության և ժողովրդի կողմից պետք է խրախուսվի: Բնակչության աճի տեմպերի վերաբերյալ կանխատեսումները, զորակոչային տարիքի առողջ տղամարդկանց քանակի հաշվարկման գործնական աշխատանքների մեթոդների մշակումը, կարող է մեծ ծառայություն մատուցել երկրի զինուժի պահեստազորի թվաքանակի գնահատման տեսակետից: Աշխատանքային ռեսուրսների, դրանց նպատակային օգտագործման հարցերի համակարգում կարևոր նշանակություն ունեն բնակչության կրթական մակարդակին վերաբերող ցուցանիշները: Այս առումով, Հայաստանի Հանրապետությունն աշխարհի երկրների շարքում առաջնակարգ տեղերից մեկն է զբաղեցրել: ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ 212 Աղյուսակ 9. ՀՀ մշտական բնակչության բաշխումն ըստ սեռատարիքային խմբերի 2018 հունվարի 1-ի դրությամբ (հազ. մարդ) 209 Տարիքը, տարեկան 2018 Ընդամենը Տղամարդիկ Կանայք Ամբողջ բնակչությունը 2972.7 1408.2 1564.5 Մինչև 1 37.5 19.6 17.9 1–4 165.9 87.9 78.0 5–9 209.9 111.8 98.1 10–14 186.3 99,7 86.6 15–19 165.2 87.6 77,6 20–24 195.9 97.8 98.1 25–29 264.6 126.1 138.5 30–34 262.7 124.7 138,0 35–39 222.4 105.6 116.8 40–44 181.3 84,1 97.2 45–49 165.3 74.9 90.4 50–54 182.0 80.9 101.1 55–59 217.3 96.7 120.6 60–64 171.7 74.8 96.9 65-69 122.1 51.1 71.0 70-74 61.8 24.6 37.2 75-79 77.5 29.6 47.9 80 և բարձր 83.3 30.7 52.6 209 Հայաստանի Հանրապետության վիճակագրական տարեգիրք, ՀՀ ազգային վիճակագրական տարեգիրք, Եր.: 2018. Էջ 25 : ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ 213 1989 թ. մարդահամարի տվյալներով նախկին ԽՍՀՄ–ում 15 և ավելի տարիք ունեցող 1000 մարդուց միջնակարգ և բարձրագույն կրթություն ունեին 812–ը, իսկ Հայաստանում՝ 901–ը, և այդ ցուցանիշն Խորհրդային Միության կազմում եղած 15 հանրապետություններից ամենաբարձրն էր: Հայաստանում ռազմաարդյունաբերության զարգացման hիմնասյունը բարձրորակ աշխատուժն է, ասել է, թե այն երկրները, որոնք չեն կարող ապահովել կադրային համապատասխան ներուժ (ինժեներատեխնիկական մասնագիտացմամբ բարձրորակ կադրեր, գիտաշխատողներ), չեն էլ կարող հավակնել տեղական ռազմարդյունաբերություն ունենալու որևէ հնարավորության։ Հայաստանի բարձրորակ մարդկային կապիտալի մասին բազմիցս է խոսվել։ Այն մշտապես հատկանշվել է գիտատեխնիկական առաջընթացի նվաճումներն արագ յուրացնելու և բարձր տեխնոլոգիական արտադրություններ նախաձեռնելու իր ունակությամբ։ Սակայն նկատենք, որ Հայաստանում մարդկային բարձրորակ կապիտալի առկայությունը չի նպաստել նորարարական այնպիսի տնտեսության ձևավորմանը, որտեղ գերակշռում են գիտատար ու տեխնոլոգիատար արտադրական ոլորտները։ Ինչը կասկածանք է հարուցում առ այն, թե արդյո՞ք բարձրորակ մարդկային կապիտալը, որը Խորհրդային Հայաստանի կարևորագույն համեմատական առավելությունն էր, շարունակվում է պահպանվել նաև այսօր։210 Ըստ երկրների մարդկային ներուժի գնահատման ամենահեղինակավոր վարկանիշային գնահատականի՝ ՄԱԿի Զարգացման ծրագրի կողմից մշակված Մարդկային զարգացման ինդեքսի, 1990 թվականից մինչ օրս Հայաստանում այդ ցուցանիշի էական աճ է արձանագրվել՝ 210 Հարությունյան Գ.Է. Ռազմաարդյունաբերություն. գերակայություններ, հնարավորություններ, հեռանկարներ: -Եր.: Լիմուշ հրատ., 2018, էջ 131-133: ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ 214 0,634-ից 0,734, ինչը հնարավորություն է տվել դուրս գալ մարդկային զարգացման միջին ցուցանիշ ունեցող երկրների խմբից և հայտնվել մարդկային զարգացման բարձր ցուցանիշ ունեցողների խմբում։ Ներկայում (2016 թվականի զեկույցի տվյալներով) Հայաստանը 188 երկրների շարքում զբաղեցնում է 84-րդ տեղը, մինչդեռ անմիջական հարևաններն այդ ցուցանիշով ավելի շահեկան վիճակում են (Իրան՝ 69-րդ, Վրաստան՝ 70-րդ, Թուրքիա՝ 71-րդ, Ադրբեջան՝ 78-րդ) 211 ։ Համաթվի (ինդեքսի) մեջ ներառվող կրթության մակարդակի ցուցանիշով (0.730՝ 60-րդ տեղում) Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին (64-րդ տեղում), Իրանին (77-րդ) և Թուրքիային (92-րդ), բայց զգալիորեն զիջում է Վրաստանին (43-րդ) 212 , իսկ համաթվի (ինդեքսի) մեկ այլ բաղադրիչի՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտի գծով Հայաստանը նշված երկրների շարքում ամենավերջին տեղում է։ Համեմատության համար ներկայացվում է նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հաշվարկված Մարդկային կապիտալի ինդեքսի տվյալները։ Այն իր մեջ ներառում է հայտանիշների չորս խումբ՝ կարողություններ (որոնք ձեռք են բերվել նախկինում կրթության վրա կատարված ներդրումների արդյունքում՝ capacity), որակավորում (չափահաս բնակչության հմտությունների կիրառումը և կուտակումը աշխատանքային գործունեության ընթացքում՝ deployment), զարգացում (ապագա սերնդի աշխատուժի կրթության մակարդակը, ինչպես նաև՝ ընթացիկ աշխատուժի վերաորակավորման և որակավորման բարձրացման հնարավորությունները՝ development), նոու-հաու (աշխատանքային գործընթացում օգտագործվող հատուկ ունակությունների և հմտությունների կիրառման ընդգրկումները)։ Ինչպես տեսնում ենք, այս 211 http://hdr.undp.org/en/composite/trends 212 Նույն տեղում ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ 215 ինդեքսում ներառված չէ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ կամ ազգային եկամուտի ցուցանիշը, ինչով էլ պայմանավորված Հայաստանը մարդկային կապիտալի զարգացման ինդեքսով 130 երկրների շարքում զբաղեցնում է 49-րդ տեղը 213 ։ Նշված հայտանիշների գծով Հայաստանի տվյալները բերված են 10-րդ աղյուսակում։ Դրանց վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ մարդկային կապիտալի զարգացման Հայաստանի բարձր ցուցանիշը պայմանավորված է հիմնականում նախկինում (խորհրդային տարիներին) կրթության վրա կատարված ներդրումներով ու ունեցած ձեռքբերումներով (3-րդ տեղում), այն դեպքում, երբ բարձրորակ աշխատուժի պահպանման համար ներկայում ձեռնարկվող քայլերի տեսանկյունից Հայաստանի դիրքերը հուսադրող չեն (114-րդ տեղում) ։ Միաժամանակ, հարկ է նկատել, որ ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը կարող է Հայաստանում բարձրորակ աշխատուժի վերարտադրության լրացուցիչ խթան դառնալ, պայմանավորված նման աշխատուժի նկատմամբ պահանջարկ ձևավորելու մեծ ներուժով, ուստի, այդ ուղղությամբ արմատական քայլերի հապաղումը անշրջելի բացասական հետևանքներ կունենա ոչ միայն ոլորտի զարգացման հնարավորությունների կորուստի, այլ նաև մարդկային կապիտալի դեգրադացման տեսանկյունից214։ 213 The Global Human Capital Report 2017, World Economic Forum, ISBN 978-1-944835-10-1, p.61. 214 Հարությունյան Գ.Է., Ռազմաարդյունաբերություն. գերակայություններ, հնարավորություններ, հեռանկարներ, -Եր.: Լիմուշ հրատ., 2018, էջ 131-133: ՀԱՄԻԿ ՍԱՅԱԴՅԱՆ 216 Աղյուսակ 10. Հայաստանի ցուցանիշները Մարդկային կապիտալի զարգացման ինդեքսում 215 Հայտանիշը Ցուցանիշը Դիրքը 130 երկրների շարքում Կարողություններ (capacity) 83.3 3 Որակավորում (deployment) 54.1 114 Զարգացում (development) 65.4 61 Նոու-հաու (know-how) 55.0 47 Մարդկային կապիտալի ինդեքս Human Capital Index 64.46 49 Կրթական այսպիսի բարձր մակարդակը հայ ժողովրդի ազգային հարստության գլխավոր աղբյուրներից մեկն է, որի նպատակային օգտագործումը Հայաստանի Հանրապետության անկախ տնտեսության հետագա զարգացման կարևորագույն նախապայմանն է: Արդի ռազմական գործում ժամանակակից սպառազինության համակարգերի յուրացման տեսակետից կարևորվում են բարձր կրթական մակարդակ ունեցող զինապարտները: Զորքերի ըստ զորատեսակների համալրման ժամանակ հատկապես կարևորվում են ռադիոտեխնիկական, քիմիական, մաթեմատիկական, 215http://www3.weforum.org/docs/WEF_Global_Human_Capital_Report_201 7.pdf, p.8, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ 217 տնտեսագիտական, աշխարհագրական և այլ մասնագետների առկայությունը: Ժամանակակից ռազմավարության մեջ առավելություն են ունենում հատկապես այն բանակները որոնք կարողանում են արագ գործել բանակային պահեստազորի ներգրավելու ու զորահավաք իրականացնելու գործընթացներում: Սահմանակից պետություններում էթնիկ հակամարտությունները, ներքին բախումները և ընդհանրապես ցանկացած ռազմական գործողություններ, ՀՀ համար կարող են ստեղծել տարաբնույթ սպառնալիքներ տարանցիկ ենթակառուցվածքների դեմ դիվերսիոն գործողություններից մինչև հարևան պետություններում ռազմական գործողությունների անդրսահմանային ներազդեցությունները: 2008 թ. վրաց-ռուսական հնգօրյա պատերազմում ռազմական փորձագետների կողմից վրացական զինված ուժերի թույլ տված թերությունների մեջ նշվում էր նաև զորահավաքի իրականացման ժամանակ տեղ գտած թերությունները, հատկապես երբ ամբողջ պահեստազորը հավաքվել էր մեկ վայրում` Վազիանիի ռազմահենակայանում և հայտնվել ՌԴ ավիացիայի հնարավոր հարվածի տակ: Ընդհակառակը, հայկական զինված ուժերի կողմից հմուտ զորահավաքի իրականացումը 2016թ. ապրիլին հնարավորություն տվեց ստեղծել մեծ խորության և խտության օպերատիվ շարվածք, կանգնեցնել հակառակորդի հարձակումը և անցնել հակահարձակման216: 216 Հովհաննիսյան Ա.Կ., Ապրիլյան պատերազմի ռազմավարական վերլուծություն, Որոշ նկատառումներ «Ազգ-Բանակ» համակարգում ՀՀ պաշտպանության կատարելագործման լույսով, ՀԲ, Եր.: 2017, թիվ 1-2, էջ 34-47
Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

Լրացրու նախադասությունների սկիզբը։

Տերյանի գրած բանաստեղծությունը կարդալիս սրտի թրթիռ եմ զգում։

Նրանք ամեն տարի բանաստեղծի շիրիմին թարմ ծաղիկներ էին դնում։

Քույրիկս, ուշադիր լսելով իմ խոսքը, ոչմի անգամ չի փորձում ինձ ընդհատել։

Երբ հասնենք լեռան գագաթը առջևում կերևա լուսերով ողողված քաղաքը։

Եղանակները տաքացել են, բաըց գարունը դեռ չի բացվել։

2 ական հոմանիշ գրիր տրված բառերի դիմաց

Խրախուսել — ոգեշնչել, դրվատել

դաժան -դժնյա, դժնդակ

գոռոզ-հպարտ, մեծամիտ

ագահ -անհագ, անկշտում

քանդել-Ավերել. փլեցնել