Рубрика: Без рубрики, Русский язык

,,Ящик Пандоры,,

,,Ящик Пандоры,,

Текст

После того, как Прометей принес людям огонь из кузницы Гефеста и научил их разному ремеслу, люди трудились, и жизнь их стала счастливее. Да и сами люди стали лучше, добрее и внимательнее друг к другу. Ведь у них теперь всего было много, а если чего не хватало, то все они могли сделать сами. Не нравилось это великому громовержцу, и он решил опять испытать людей и послал им на землю Зло. А чтобы люди не поняли, что это Зло, оно должно было прийти к ним в образе прекрасной девушки.

Позвал Зевс своего сына, бога Гефеста, и повелел ему смешать землю с водой и сделать девушку необыкновенной красоты. Афина Паллада соткала для нее чудесную одежду из серебряных нитей и надела на голову золотой венец. Афродита подарила девушке неотразимую прелесть, а Гермес вложил в ее грудь лживую и хитрую душу.
Назвали девушку Пандорой, что означало – «наделенная всеми богами». И это действительно было так, ведь она получила дары от всех богов.
Когда девушка была готова, Зевс велел Гермесу отвести ее в дом Эпиметия – брата Прометея. Прометей всегда предупреждал своего неразумного брата, чтобы он не принимал никаких даров от хитроумного Зевса. Он знал, что дары эти могут принести людям одни только бедствия и невзгоды. Но Эпиметий не послушался мудрых советов своего брата, а кроме всего, девушка была так прекрасна собою, что он с радостью принял ее и взял Пандору себе в жены.
Вскоре Эпиметий убедился, что и на этот раз прав был его мудрый брат. Вместе с Пандорой в доме Эпиметия появился большой сосуд. Он долго стоял в темном углу, и его никто никогда не открывал. Все знали откуда-то, что, если сосуд открыть большая беда обрушится на землю. Так сосуд и стоял себе в укромном месте, и никто даже и думать не смел близко к нему подойти. Но однажды любопытная и хитрая Пандора, изнывая от любопытства, потихоньку пробралась к сосуду.
– Я не буду его открывать, – подумала она, – а лишь чуть-чуть приоткрою крышечку и загляну внутрь, что же там лежит.
И она чуть приоткрыла сосуд. Но этой щелочки оказалось достаточно, чтобы сразу все зло, все людские пороки и несчастья, болезни и невзгоды, которые были заключены в сосуде вылетели из него.
Перепуганная Пандора захлопнула крышку, но было уже поздно. Все людские пороки и несчастья успели разлететься по земле, а на самом донышке сосуда осталась одна только надежда. Так что теперь люди были лишены даже маленькой надежды на лучшую жизнь.
Опять зло поселилось на земле, люди страдали от разных бедствий, которые обрушивались на них одно за другим. Появились новые болезни, их уже не могли исцелить те лекарства, которые дал людям Прометей.

Рубрика: "Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ"

25-29 сентября

,,Ящик Пандоры,,

Текст

После того, как Прометей принес людям огонь из кузницы Гефеста и научил их разному ремеслу, люди трудились, и жизнь их стала счастливее. Да и сами люди стали лучше, добрее и внимательнее друг к другу. Ведь у них теперь всего было много, а если чего не хватало, то все они могли сделать сами. Не нравилось это великому громовержцу, и он решил опять испытать людей и послал им на землю Зло. А чтобы люди не поняли, что это Зло, оно должно было прийти к ним в образе прекрасной девушки.

Позвал Зевс своего сына, бога Гефеста, и повелел ему смешать землю с водой и сделать девушку необыкновенной красоты. Афина Паллада соткала для нее чудесную одежду из серебряных нитей и надела на голову золотой венец. Афродита подарила девушке неотразимую прелесть, а Гермес вложил в ее грудь лживую и хитрую душу.
Назвали девушку Пандорой, что означало – «наделенная всеми богами». И это действительно было так, ведь она получила дары от всех богов.
Когда девушка была готова, Зевс велел Гермесу отвести ее в дом Эпиметия – брата Прометея. Прометей всегда предупреждал своего неразумного брата, чтобы он не принимал никаких даров от хитроумного Зевса. Он знал, что дары эти могут принести людям одни только бедствия и невзгоды. Но Эпиметий не послушался мудрых советов своего брата, а кроме всего, девушка была так прекрасна собою, что он с радостью принял ее и взял Пандору себе в жены.
Вскоре Эпиметий убедился, что и на этот раз прав был его мудрый брат. Вместе с Пандорой в доме Эпиметия появился большой сосуд. Он долго стоял в темном углу, и его никто никогда не открывал. Все знали откуда-то, что, если сосуд открыть большая беда обрушится на землю. Так сосуд и стоял себе в укромном месте, и никто даже и думать не смел близко к нему подойти. Но однажды любопытная и хитрая Пандора, изнывая от любопытства, потихоньку пробралась к сосуду.
– Я не буду его открывать, – подумала она, – а лишь чуть-чуть приоткрою крышечку и загляну внутрь, что же там лежит.
И она чуть приоткрыла сосуд. Но этой щелочки оказалось достаточно, чтобы сразу все зло, все людские пороки и несчастья, болезни и невзгоды, которые были заключены в сосуде вылетели из него.
Перепуганная Пандора захлопнула крышку, но было уже поздно. Все людские пороки и несчастья успели разлететься по земле, а на самом донышке сосуда осталась одна только надежда. Так что теперь люди были лишены даже маленькой надежды на лучшую жизнь.
Опять зло поселилось на земле, люди страдали от разных бедствий, которые обрушивались на них одно за другим. Появились новые болезни, их уже не могли исцелить те лекарства, которые дал людям Прометей.

Рубрика: Գրականություն

Ջեյմս Ջոյս«Էվելին»պատմվածքի վերլուծություն

Պատմվածքում Էվելինը վախենում էր նոր բաներից, ապագայից , մարդկանց վստահելուց։ Էվելինը մի աղջիկա մասին է, ով այդքանել լավ կյանք չի ունենում։ Մայրը և սիրելի եղբայրը մահացած, մյուս եղբայրը ըտանիքից հեռու, իսկ հայրը հարբեցող, ով ըտանիքի մասին չի մտածում։
Պատմվածքի ընթացքում մեր հերոսուհի՝ Էվելինը սիրահարվում է մի տղայի, ով առաջարկում է փախչել այս և սկսել ամեն ինչ նոր էջից։ Երբ գալիս է փախչելու ժամանականը, էվելինը միանգամից մտափոխվում է և թողնում սիրելին։
Իմ կարծիքով նա սխալ է անում և իրեն զրկում ;ավ ապագայից որը կարող էր հեշտացնել նրա կյանքը։

Рубрика: "Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ"

Լանդշաֆտագիտության մեթոդական հիմքերը

Գիրք՝ Գ․ Ավետիսյան «Լանդշաֆտագիտություն»

Այլ․  Հ․Կ Գաբրելյան «Լանդշաֆտագիտություն»

Հիմնական և առաջարկվող գրականություն.

  1. Սայադյան Հ,Յա.,Սայադյան Հ.Յա. Լանդշաֆտային պլանավորման մեթոդական
    ուղեցույց Հարավային կովկասի երկրների օրինակով- Երևան, 2009, 1-12 էջ:
  2. Գրիգորյան Գ.Բ. Լեռնային լանդշաֆտների պահպանման հիմունքները- Երևան, 1982,-
    152 էջ:

Առաջադրանքներ

Հանձնարարված գրականության մշակում և ուսումնական նյութի վերլուծություն․

  1. Ներկայացնել լանդշաֆտագիտության մեթոդական հիմքերը։

Լանդշաֆնագիտությունը որպես մեթոդաբանական հիմք ընդունում է մատերիալիզմը, այսինքև, որ աշխարհը նյութական է և գոյություն ունի մարդու կամքից, անկախ։ Ելնելով սրանից՝ մենք լանդշաֆտը դիտում ենք որպես մարդու կամքից անկախ նյութական համակարգ, որը պետք է ճանաչվի մարդու կողմից: Շատ կարևոր է, որ նյութական աշխարհում, կոնկրետ — լանդշաֆտներում, բոլոր բաղադրիչները՝ երկրաբանական հիմքը. ռելիեֆը, կլիման, ջրերը, հողը, բուսականությունը, կենդանական աշխարհը, մարդը իր գործունեությամբ միմյանց հետ կապված են, սերտ կապի ո փոխադարձ պայմանավորվածության մեջ են

Ըստ մեկ այլ դրույթի՝ նյութը բնության մեջ չի կարող անշարժ լինել, որ նյութի գոյության ձևը շարժումն է, և շարժումը կատարվում է զարգացմաև ուղիով: Զարգացումը հատկապես ակներև է օրգանական աշխարհում, իսկ անօրգանական աշխարհում նյութ զարգացումը չի նկատվում: Իրականում այդտեղ էլ կա զարգացում, սակայն շատ դանդաղ է ընթանում և մարդու համար աննկատելի է։ Օր. միլիարդավոր տարիների ընթացքւմ ուրանը բնականորեն տրոհվում է և դառնում կապար։

Կարևոր դրույթևերից մյուսը հակադրությունների միասնությունն է Օր երկրակեղևում տեկտոնական բարձրացում է կատարվում, իսկ արտածին ուժերը քայքայում են այն։ Այստեղ նշվում է նաև բացասման բացասումը: Այսինքն, հենց որ կենդանին ծնվում է նրա մեջ մահը նստած է որոշակի ցիկլ անցնելուց հետո նա մահանում է, մինչև այդ ստեղծելով նոր սերունդ։ Բացասման բացասումը լանդշաֆտայի թաղանթում անընդհատ ընթացող երևույթ է։

Դրույթներից մեկն էլ այն է, որ քանակական կուտակումը տալիս է նոր որակ, որը զարգացում է բերում: Օր. սովորական թուղ անձրևը կարող է գետի ծախսը մի փոքր ավելացնել, սակայն տեղատարափ անձրևը առաջացնում է սելավային երևույթ, որը նու որակ է Երկրի վրա գոյություն ունի երևույթների թռիչքային զարգացում, օր. երկրակեղևի ծալքավորման կամ հրաբխականության բուռն փուլերը: Երևույթների զարգացումը բնության մեջ կատարվում է ցիկլայնորեն, օր. տարվա սեզոնների առաջացումը և ցիկլը չի փակվում:

  1. Ի՞նչ է երկրահամակարգային սկզբունքը։

Լանդշաֆտագիտությունըիր հետագոտությունը կատարում է երկրահամակարգային սկզբունքով։ Վ.Բ.Սոչավան (1978) ծավալուն աշխատություն է նվիրել այդ սկզբունքին` օգտագործելով «երկրահամակարգ» տերմինը։

Համակարգը օբյեկտիվորեն գոյություն ունեցող առարկաների ու երևույթներիօրինաչափորեն միմյանց հետ կապված, ինչպես նաև բնության և հասարակության միջև գոյություն ունեցող կապերի մասին գիտելիքների միասնություն է, մեկ ամբողջ համակարգ: Օր Արեգակնային համակարգը, որտեղ Արևի շուրջը պտտվում են կանոնավոր դասավորություն ունեցող մոլորակները և նրանց արբանյակները: Համակարգ է նաև ասենք Եվրասիա մայրցամաքը։ Այստեղ երկրաբանական հիմքը, ռելիեֆը, կլիման, ջրերը, հողաբուսական ծածկը և մարդկային հասարակությունը մեկ ամբողջություն են և սերտորեն կապված են միմյանց հետ:

Լանդշաֆտագիտությունը ուսումնասիրում է աշխարհագրական լանդշաֆտը, որը ներկայացնում է բնության բաղադրիչների միմյանց հետ կապված համակարգ- երկրահամակարգ, որ գոյություն ունի լանդշաֆտային թաղանթում։ Փաստորեն միայն երկրահամակարգային մոտեցմամբ պետք է ուսումնասիրություններ կատարվեն, որպեսզի բացթողումներ չլինեն։

Օր. Թուրքմենական Մեծ ջրանցքի կառուցումից առաջ ջրանցքի ամբողջ երկարությամբ մանրակրկիտ հետազոտություններ կատարվեցին, թվում էր, թե ջրանցքի ուղին մանրամասնությամբ ուսումնասիրված է Ջրանցքի գործարկումից հետո աղուտներ առաջացան: Պարզվեց, որ հաշվի չէր առնվել ջրանցքի թրջված պարագծի ծծունակությունը՝ տարբեր գետնահողերում, որի հետևանքով ջրանցքից ներծծված ջուրը բարձրացրեց գրունտային ջրերի մակարդակը, այստեղից մազական բարձրացմամբ ջրերը հայտնվեցին հողի մակերևույթին և գոլորշացան, իսկ աղերը մնացին գետնի մակերևույթին։

Երկրի լանդշաֆտային թաղանթում տիպիկ երկրահամակարգ է բնական տարածքային համալիրը։ Մարդու ոչ խորը մտածված ներգործությամբ եթե այդ համալիրներից մեկի մի բաղադրիչը` փոխվում է, որից փոխվում է ամբողջ լանդշաֆտը, առաջանում են ևոր երևույթներ, որ մինչև այդ չկային: Օր. անապատի ոռոգման ջրի մեջ զարգանում ենհիվանդությունների հարուցիչներ՝ շիստոզեմոս հիվանդությունը: 1973թ. 250 մլն մարդ վարակված է եղել այդ հիվանդությամբ։

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Դասանյութը՝ Պետության և իրավունքի տեսություն /էջ 17-21, 23-26/

  • Պետության առաջացման ընդհանուր պատճառները:

Պետությունը առաջանում է որպես նախնադարյան հասարա- կության օրինաչափ, օբյեկտիվորեն պայմանավորված արդյունք։ Պետության ծագումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ հա- սարակության տնտեսական զարգացումը համսել է այնպիսի մակարդակի, որը հնարավորություն է տալիս պահելու պետական ապարատը։

  • Պետություն հասկացությունը և հիմնական հատկանիշները:

Առաջադրանք՝

  • Որո՞նք են պետության ծագման հիմնական պատճառները:

Պետությունը առաջանում է որպես նախնադարյան հասարակության օրինաչափ, օբյեկտիվորեն պայմանավորված արդյունք:

  1. Հասարակության բարդացմամբ պայմանավորված նրա կառավարումը կատարելագործելու անհրաժեշտությունը։ Հասարակության բարդացումն իր հերթին կապված է արտադրության զարգացման, նոր ճյուղերի երևան գալու, աշխատանքի հասարակա- կան բաժանման, սոցիալական կառուցվածքների առանձնացման և խոշորացման, բնակչության թվի մեծացման հետ: Հին կառավարման ապարատը չէր կարող իրականացնել այդ գործընթացների կառավարումը։
  2. Խոշոր հասարակական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը։ Դա առանձնապես դրսևորվում է այն տարածաշրջաններում որտեղ արտադրության հիմքը ոռոգելի հողագոր ծությունն է: Անհրաժեշտ էր կառուցել ջրանցքներ, ճանապարհ- ներ, շենքեր և այլն, որի համար անհրաժեշտ էր միավորել մեծ թվով մարդկանց ջանքերը։
  3. Շահագործվողների դիմադրությունը ճնշելու անհրաժեշտությունը։ Նախնադարյան կարգերի քայքայման հետևանքով առաջանում են հարուստներ և աղքատներ, հակամարտ շահեր ունեցող դասակարգեր, ունևոր փոքրամասնության կողմից մեծամասնության շահագործում և որպես հետևանք վերջիններիս դիմադ- րությունը շահագործման հանդեպ։ Տոհմացեղային իշխանության կազմակերպությունը չէր կարող ճնշել և հնազանդության մեջ պա- հել շահագործվողներին:
  4. Հասարակության մեջ կարգուկանոն պահպանելու անհրաժեշտությունը, հասարակական արտադրության կազմակերպու- մը, հասարակական կայունության պահպանումը։
  5. Պատերազմներ վարելու անհրաժեշտությունը` ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական նպատակներով:
  • Որո՞նք են պետության ծագման ձևերը:

Աթեական, հռոմեական, գերմանական

Աթենական պետության ծագումը անվանում են ամենամա- քուր, դասական ձևը: Այստեղ պետությունը ծագում է անմիջակա- նորեն տոհմական հասարակության ներսում առաջացող փոփո- խությունների և հակասությունների ձևավորման հետևանքով: Այստեղ բացակայում են արտաքին գործոնները պատերազմ, նվաճումներ/: Աթենքում արդեն զարգացման վաղ փուլում առա- ջացավ տնտեսական անհավասարություն, ձևավորվեց մասնա- վոր սեփականությունը: Սեփականատերերի բավականին ազդե- ցիկ խումբը ձգտում էր թուլացնել տոհմացեղային իշխանություն ունեցողների ազդեցությունը և իշխանությունը հանձնել իր ներկա- յացուցիչներին: Այդ խնդրի լուծման արդյունքում Աթենքում տեղի ունեցան երկու հեղափոխական նշանակություն ունեցող իրադար- ձություններՍոլոնի և Կլիսթենեսի ռեֆորմները: Դրանց արդյուն- քում վերջնականապես փլուզվեց հին տոհմացեղային իշխանու- թյան համակարգը և ձևավորվեց պետությունը իր պետական մարմիններով, բանակով, ոստիկանությամբ և այլն:

Պետության կազմավորումը Հին Հռոմում գրեթե ընթանում էր նույն ուղիով, ինչ Հունաստանում: Նրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այդ գործընթացն արագացավ պլեբեյնե- րի և պատրիկների միջև մղվող պայքարով: Պատրիկները Հռոմում տոհմային ազնվականներն էին: Պլեբեյները անձնապես ազատ մարդիկ էին, սակայն դուրս էին հռոմեական տոհմից և հռոմեա- կան ժողովրդի բաղկացուցիչ մասը չէին կազմում: Նրանք հողի սե- փականատերեր էին, պարտավոր էին վճարել հարկեր, ծառայել բանակում, սակայն զրկված էին որևէ պաշտոն զբաղեցնելու իրա- վունքից: Պլեբեյները պայքարում էին հասարակության կառա- վարմանը մասնակցելու համար: Նրանց այդ պայքարը պայքար էր նաև հռոմեական տոհմական կարգերի դեմ: Մի քանի հարյու- րամյակ տևող այդ պայքարը ի վերջո ավարտվեց պլեբեյների հաղթանակով: Դրա հետևանքով պայթեցվեց տոհմատիրական կարգը և ձևավորվեց պետություն, որը հիմնված էր տարածքային բաժանման և գույքային անհավասարության վրա:

Հին գերմանների մոտ պետության կազմավորման վրա մեծ ազդեցություն ունեցավ նրանց կողմից հռոմեական կայսրության վիթխարի տարածքների նվաճումը: Գերմանական ցեղերը գտն- վում էին տոհմատիրական կարգերի քայքայման և դասակարգե- րի կազմավորման պրոցեսում: Տոհմատիրական իշխանության մարմինների միջոցով նրանք չէին կարող հնազանդության մեջ պահել Հռոմի կողմից նվաճված տարածքները` պրովինցիաները: Հռոմեական պետական ապարատը պետք է փոխարինվեր մեկ այլ բանով, իսկ դա կարող էր միայն մեկ այլ պետություն լինել: Այդ պատճառով էլ հռոմեական կայսրության նվաճումից հետո գեր մանների տոհմացեղային իշխանության մարմինները արագորեն վերափոխվում են պետական մարմինների և ցեղի առաջնորդը դառնում է թագավոր: Իբրև առանձնահատկություն կարելի է նշել նաև այն, որ նոր ձևավորված պետությունը արդեն ոչ թե ստրկատիրական, այլ ֆեոդալական պետություն էր, քանի որ ստրկությունն արդեն իրեն սպառել էր:

  • Որո՞նք են պետության հիմնական հատկանիշները:

Рубрика: Գրականություն

Էվելին։ Ջեյմս Ջոյս

Նա նստել էր պատուհանի մոտ ու դիտում էր փողոց ներխուժող երեկոն։ Գլուխը սեղմել էր պատուհանի վարագույրին, ռունգերում՝ փոշոտ կրետոնի հոտն էր։ Հոգնած էր։

Անցորդները քիչ էին։ Տուն գնաց վերջին շենքի բնակիչը, լսվեցին նրա ոտնաձայները սալահատակին և քիչ հետո դրանք խշրտացին նոր, կարմիր շենքերի առջեւ ձգվող արահետի խարամի վրա։ Մի ժամանակ այդտեղ դաշտ էր, ուր նրանք ամեն երեկո խաղում էին ուրիշ երեխաների հետ։ Հետո մի բելֆասթցի գնեց դաշտը եւ տեղը կառուցեց տներ, ոչ թե իրենց մուգ շագանակագույն փայտե տների նման, այլ պայծառ աղյուսե տներ, փայլող տանիքներով։ Փողոցի երեխաները սիրում էին խաղալ այդ դաշտում։ Խաղում էին Դեվինսները, Ուոթերսները․ Դանսները, փոքրիկ կաղ Քեուն, ինքը և իր եղբայրներն ու քույրերը։ Իհարկե, Էռնեստը երբեք չէր խաղում։ Նա արդեն մեծ էր։

Հայրը սովորություն ուներ երեխաներին հաճախ դաշտից դուրս քշել, հալածելով իր սև գավազանով, բայց սովորաբար փոքրիկ Քեուն պահակ էր կանգնում եւ ձայն տալիս, երբ նկատում էր հորը։ Բայց կարծես բոլորն էլ բավական երջանիկ էին այն ժամանակ։ Հայրը դեռ մի կերպ դիմանում էր և գլխավորը՝ մայրը դեռ կենդանի էր։ Դա շատ վաղուց էր։ Հիմա ինքը, իր եղբայրներն ու քույրերը հասակ են առել, մահացել է մայրը։ Թիզդի Դանսը նույնպես չկա, իսկ Ուութերսները վերադարձել են Անգլիա։ Ամեն ինչ փոխվում է։ Եվ այժմ, ուրիշների նման, ինքը նույնպես կհեռանա, կլքի տունը։

Տո՛ւն։ Նա աչք ածեց սենյակը, զննելով բոլոր ծանոթ իրերը, որոնք մաքրում էր ամեն շաբաթ՝ այսքան տարիների ընթացքում, ամեն անգամ զարմանալով, թե որտեղից է այդքան փոշի հավաքվում։ Հավանաբար այլևս չտեսնի այդ ծանոթ իրերը, որոնցից երբևէ չէր մտածում, թե կբաժանվի։ Բայց այդ տարիների ընթացքում նա այդպես էլ չիմացավ այն քահանայի անունը, որի դեղնած լուսանկարը կախված էր կոտրված ֆիլհարմոնիայի վերևում, պատի վրա, սուրբ Մարգարիտ֊Մարիամ֊Ալաքոքին պատկերող գունավոր փորագրության կողքին։ Նա իր հոր դասընկերներից էր եղել և հայրը ցույց տալով նկարը հյուրերին, միշտ ավելացնում էր․ — Նա այժմ գտնվում է Մելբուռնում։

Աղջիկը համաձայնել էր հեռանալ, լքել իր տունը։ Արդյոք դա ճի՞շտ քայլ էր։ Նա փորձեց հարցը կշռադատել բոլոր կողմերից։ Տանը, ինչ էլ պատահեր, նա ուներ սնունդ, ապաստան եւ նրանց, ում միշտ տեսել էր իր շուրջը։ Իհարկե, այստեղ աշխատանքը անչափ շատ էր, և ոչ միայն տանը, այլև խանութում։

Հետաքրքիր է, ինչ կասեն խանութում, երբ իմանան, որ փախել է մի երիտասարդի հետ։ «Հիմարի մեկն էր»,— կասեն նրանք իր մասին, իսկ տեղը հայտարարությունից հետո իսկույն կզբաղեցնեն։ Միսս Գեւանը անչափ ուրախ կլիներ։ Նա միշտ կշտամբելու առիթ էր փնտրում, հատկապես, երբ շուրջը լսողներ կային։

— Միսս Հիլլ, մի՛թե չեք տեսնում, որ լեդիները ձեզ են սպասում։

— Խնդրեմ, բարեհաճ եղեք, միսս Հիլլ։

Խանութից հեռանալը այնքան էլ ցավալի չէր։

Բայց նոր տան մեջ, հեռավոր անծանոթ երկրում իր դրությունը կփոխվի։ Նա ամուսնացած կլինի, նա՝ Էվելինը։ Մարդիկ արդեն հարգանքով կվերաբերվեն իր հետ և նա մոր ճակատագիրը չի ունենա։ Անգամ հիմա, երբ նա տասնինն անց աղջիկ էր, իրեն անպաշտպան էր զգում հոր զայրույթից։ Նա գիտեր՝ սրտի անկանոն խփոցների պատճառը դա էր։ Երբ փոքր էր, հայրը չէր հարձակվում նրա վրա այնպես, ինչպես սովորություն ուներ հարձակվել Հենրիի կամ Էռնեստի վրա, որովհետև ինքը աղջիկ էր, բայց վերջերս սկսել էր սպառնալ և ասում էր, որ միայն հանգուցյալ մոր անունն է նրան փրկում։ Եվ այժմ չկար մեկը, որ պաշտպաներ։ Էռնեստը մահացել էր։ Հարրին, որ եկեղեցիներ էր նկարազարդում, միշտ զբաղված էր լինում որևէ գյուղում։ Իսկ փողի համար շաբաթ օրվա մշտական վեճերը նրան շատ էին ձանձրացրել։ Նա միշտ հորն էր տալիս աշխատավարձի յոթ շիլլինգը։ Նույնն էր անում և Հարրին, ուղարկելով ինչքան կարող էր։ Բայց ամենադժվարը այդ փողերը մի քիչ ետ գցելն էր։

Հայրն ասում էր, որ աղջիկը փողը շռայլում է, նա անխելք է, ինքը թույլ չի տա, որ դժվարությամբ վաստակած փողը կորչի և չէր հանգստանում այդ բոլորով, ասում էր դեռ ավելին, քանի որ շաբաթ երեկո հարբած էր լինում։ Վերջում նա աղջկան փող էր տալիս և հարցնում, թե արդյոք մտադիր չէ՞ կիրակնօրյա ճաշի համար գնումներ անել։ Հետո Էվելինը պետք է տնից դուրս վազեր, ձեռքին՝ սև կաշվե դրամապանակը, հրմշտեր ամբոխը աջ ու ձախ և տուն վերադառնար ուշ երեկոյան, կքված գնումների ծանրության տակ։ Ծայրը ծայրին հասցնելու համար նա աշխատում էր ամբողջ օրը և բացի այդ հետևում էր իր խնամքին թողնված երկու երեխաներին, որ ճաշեն ու դպրոց գնան ժամանակին։ Դա ծանր աշխատանք էր, ծանր կյանք, բայց հիմա, երբ նա որոշել էր լքել տունը, առօրյան այնքան էլ ծանր ու անցանկալի չէր։

Որոշել էր նոր կյանք սկսել Ֆրանկի հետ։ Ֆրանկը բարի էր, սրտաբաց ու արի։ Այս գիշեր ինքը կմեկնի նրա հետ գիշերային նավով, կլինի նրա կինը և կապրի նրա հետ Բուենոս֊Այրեսում, որտեղ Ֆրանկը տուն ուներ նրանց սպասող։ Որքան լավ էր հիշում առաջին հանդիպումը։ Ֆրանկը վարձով ապրում էր գլխավոր փողոցի վրա գտնվող տանը, ուր ինքը հաճախ էր այցելում։ Թվում էր դա մի քանի շաբաթ առաջ էր։ Ֆրանկը կանգնել էր դարպասի մոտ, կեպին ծոծրակին հետ ցցած, մազերը թափված էին բրոնզագույն դեմքին։ Հետո նրանք ծանոթացան։ Նա ամեն երեկո խանութի մոտ սպասում էր Էվելինին՝ տուն ուղեկցելու։ Ֆրանկը տարավ նրան դիտելու «Գնչուհին» և նա, նստելով տղայի կողքին, իր համար անսովոր տեղում, իրեն զգում էր յոթերորդ երկնքում։

Ֆրանկը սիրում էր երաժշտություն եւ մի քիչ էլ երգել գիտեր։ Մարդիկ ցիտեին նրանց փոխադարձ համակրանքի մասին, և երբ Ֆրանկը երգում էր նավաստու եւ աղջկա սիրո երգը, ինքը միշտ հաճելի շփոթմունք էր զգում։ Նա աղջկան կատակով Փոփենս էր անվանում։ Սկզբում պարզապես հաճելի էր երկրպագու ունենալ, իսկ հետո Ֆրանկը սկսեց դուր գալ նրան։ Նա գիտեր պատմություններ հեռու երկրների մասին եւ իր կարիերան սկսել էր որպես կրտսեր նավաստի «Ալլան Լայն» ընկերության նավի վրա, որը նավարկում էր Կանադա երթուղով։ Նա գիտեր այն բոլոր նավերի ու ընկերությունների անունները, որտեղ մի ժամանակ աշխատել էր։ Անցել էր Մագելանի նեղուցով եւ պատմություններ գիտեր սարսափելի պատագոնցիների մասին։ Ասում էր, որ իր գործերը հաջող են Բուենոս–Այրեսում, եւ, որ, այցի է եկել իր հայրենիքը միայն հանգստի համար։

Իհարկե, հայրն իմացավ ամեն ինչ և արգելեց աղջկան նրա հետ գործ ունենալ։

— Գիտեմ այդ նավաստիներին,— ասաց նա։

Եվ մի օր, հայրը վիճեց Ֆրանկի հետ, եւ Էվելինը ստիպված էր դրանից հետո գաղտնի հանդիպել։

Երեկոն թանձրացավ փողոցում։ Ծնկներին դրված նամակների սպիտակությունը անորոշացավ։ Նամակներից մեկը գրված էր հորը, մյուսը՝ Հարրիին։ Էռնեստը իր սիրելին է եղել, բայց Հարրիին նույնպես սիրում էր։ Վերջին ժամանակներս Էվելինը սկսել էր նկատել հոր ծերությունը։ Նա կզգար իր բացակայությունը։ Երբեմն նա կարող էր անչափ բարի լինել։ Մի քանի օր առաջ, երբ հիվանդ էր, հայրը կարդաց Նրա համար «Սարսափելի պատմություններից» մի պատմվածք և կրակի վրա հաց տաքացրեց։ Մի ուրիշ անգամ, երբ մայրը դեռ կենդանի էր, ողջ ընտանիքով գնացին Հաութի Հիլլ՝ պիկնիկի։ Էվելինը մինչեւ հիմա էլ հիշում էր, թե ինչպես հայրը երեխաներին ծիծաղեցնելու համար դրեց մոր գլխարկը։

Ժամանակն անցնում էր, իսկ նա դեռ նստած էր պատուհանի վարագույրի մոտ, շնչելով կրետոնի փոշոտ հոտը։ Ներքևից, փողոցի մյուս ծայրից, նրա ականջին հասավ փողոցային երգեհոնի նվագը։ Նրան ծանոթ էր այդ մեղեդին։ Տարօրինակ էր, որ երգը հնչում էր հենց հիմա, ասես նորից հիշեցնելով մորը տված խոստումը՝ չլքել տունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Հիշեց հիվանդ մոր վերջին գիշերը, նա պառկած էր դահլիճի մյուս կողմում գտնվող մութ սենյակում, իսկ դրսից լսվում էր իտալական մի թախծոտ մեղեդի։ Երաժշտին վեց պենս տվեցին ու ասացին, որ հեռանա։ Հիշեց, ինչպես հայրը ինքնավստահ քայլելով ետ վերադարձավ հիվանդի սենյակը, քրթմնջալով․

— Անիծվա՛ծ իտալացիներ։ Անգամ այստեղ են հայտնվում։

Եվ երբ պատկերացրեց, թե ինչպես մոր կյանքի խղճալի պահերը իրեն են փոխանցվում, կյանք, որը բաղկացած է եղել ամենօրյա աննկատ զոհաբերություններից և վերջացել կատարյալ խելագարության մեջ, Էվելինը դողաց, ասես նորից լսեց հիվանդ մոր ձայնը, որ բութ համառությամբ կրկնում էր․

— Դերեո՚ն Սերո՚ն, Դերեո՚ն Սերո՚ն։

Նա սարսափահար տեղից վեր թռավ։ Փախչե՛լ։ Պե՛տք է փախչել։ Ֆրանկը կփրկի իրեն։ Նա կտա նոր կյանք, գուցե և սեր։ Էվելինը ապրել է ցանկանում։ Ինչո՞ւ պետք է ինքն էլ դժբախտ լինի։ Նա նույնպես երջանկության իրավունք ունի։ Ֆրանկը կգրկի, կսեղմի կրծքին։ Նա կփրկի։

Էվելինը կանգնել էր ամբոխի մեջ՝ Նորդ Ուոլլ նավահանգստում։ Ֆրանկը բռնել էր նրա ձեռքը, եւ նա միայն զգում էր, որ տղան նորից ու նորից համոզում ու ինչ֊որ բան է պատմում ճանապարհորդության մասին։ Նավահանգիստը լիքն էր զինվորներով ու նրանց մոխրագույն ճամպրուկներով։ Նավամատույցի լայն դռան մեջ նա տեսավ խարիսխ նետած, վառ լույսերով նավի սև զանգվածը։ Էվելինը լուռ էր։ Այտերը սառն էին ու գունատ։ Նա հուսահատված աղոթում էր աստծուն խելքի բերել իրեն, ցույց տալ, թե որն է իր պարտքը։

Նավը սուլեց մառախուղի մեջ երկար և ողբալի սուլոցով։ Եթե մեկնի, առավոտյան բաց ծովում կլինի, Բուենոս֊Այրես տանող նավի վրա, Ֆրանկի հետ միասին։ Տոմսերն արդեն վերցրել են։ Մի՞թե այսքանից հետո, ինչ Ֆրանկը արել է, ինքը կարող է հրաժարվել։ Հուսահատությունից նա սրտխառնություն զգաց, բայց շրթունքները դեռ շարունակում էին շարժվել լուռ ու կրքոտ աղոթքից։

Հնչեց ղանգը, ասես իր սրտում։ Զգաց՝ ձեռքը բռնեցին։ — Գնա՛նք։

Աշխարհի բոլոր ծովերը փոթորկեցին Նրա սրտում։ Ֆրանկը նրան նետում է հորձանքի մեջ, ուզում է խեղդել։ Նա երկու ձեռքով կառչեց երկաթե ճաղաշարքից։ — Գնա՛նք։

Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Դա անհնար է։ Նրա ձեռքերը խելագար ջղաձգումով կառչեցին երկաթներից։ Եվ նրան կլանող հորձանուտի առաջ Էվելինը հուսահատ մի ճիչ արձակեց։ — Էվելի՛ն, Է՛վի։

Ֆրանկը անցավ արգելագիծը և այժմ կանչում էր մյուս կողմից, որ նա հետևի իրեն։ Նրա վրա գոռում էին, որ ճանապարհ տա մյուսներին, բայց նա շարունակում էր կանչել աղջկան։ Էվելինը իր գունատ, անտարբեր դեմքը շրջել էր դեպի Ֆրանկը, ասես մի անօգնական կենդանի լիներ։ Նրա աչքերը ոչինչ չէին ասում՝ ոչ սեր, ոչ հրաժեշտ, ոչ մտերմություն։

Այս պատմվածքը 19-ամյա աղջկա մասին է, նրա մտորումների, ցավի, կյանքի դժվարության։ Ես կարծում եմ, որ նրա կերպարով հեղինակը նաև ցույց են տալիս այդ ժամանակների բազում աղջիկների խնդիրներն ու մտածմունքները:

Ես փորձում եմ հասկանալ Էվելինին և նրա որոշումը : Աղջկա մայրը խելագարվել էր ու մահացել: Մահացել էր նաև Էվելինի եղբայր Էռնեստը, իսկ Հարրին՝ մյուս եղբայրը, զբաղված էր աշխատանքով: Նա դեռ մանուկ տարիքում տեսել էր հոր զայրույթը եղբայրների հանդեպ, բայց հայրը Էվելինի վրա ձեռք չէր բարձրացնում, քանի որ նա աղջիկ էր։ Իմ կարծիքով այդ վեճերն կարող էին հոգեբանական փոփոխություններ անել այդ մանկան ներսում: Այնուհետև գիտակցումը մոր ապրուստների մասին, որոնք էլ նրա խելագարության պատճառն էին դարձել: Էվելինն այդպիսի կյանք չէր ուզում: Նա ցանկանում էր երջանիկ լինել:

Ի դեպ՝ եթե ես լինեի Էվելինի փոխարեն, ես պարզապես խոստում չէի տա, որ չեմ լքի տունը, թեկուզև որքան կարող եմ: Ինձ առաջինը հենց այդ խոստումը կպահեր: Ես հայրիկիս չէի կարողանա լքել, բայց չէի էլ կարողանա ապրել այդպիսի կյանքով: Մենք չենք պատկերացնի, թե որքան բարդ որոշում կայացրեց Էվելինը:

Рубрика: "Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ"

Լանդշաֆտային աշխարհագրության ձևավորումը, որպես գիտություն

Գիրք՝ Գ․ Ավետիսյան «Լանդշաֆտագիտություն»

Այլ․  Հ․Կ Գաբրելյան «Լանդշաֆտագիտություն»

Հիմնական և առաջարկվող գրականություն.

  1. Սայադյան Հ,Յա.,Սայադյան Հ.Յա. Լանդշաֆտային պլանավորման մեթոդական
    ուղեցույց Հարավային կովկասի երկրների օրինակով- Երևան, 2009, 1-12 էջ:
  2. Գրիգորյան Գ.Բ. Լեռնային լանդշաֆտների պահպանման հիմունքները- Երևան, 1982,-
    152 էջ:

Առաջադրանքներ

Հանձնարարված գրականության մշակում և ուսումնական նյութի վերլուծություն.

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին այլևս անհայտ երկրներ չկային: Աշխարհագրությունը զբաղված էր երկրների ներքին հատվածների ուսումնասիրությամբ։ Լանդշաֆտային աշխարհագրությունը անցել է զարգացման փուլեր։

I փուլը սկսվում է 19-րդ դարի վերջից մինչն 1930-ական թվականները։ Այս փուլուն զոնայականության դոկուչանյան ուսմունքը համընդհանուր ճանաչում ստացավ և առաջ եկավ երևույթների մատերիալիստական ճանաչման սկզբունքը: Դոկուչաևը համարվեց լանդշաֆտագիտության հիմնադիր։ Այս փուլում լանդշաֆտների առանձին բաղադրիչների ուսումնասիրությունը մեծ առաջընթաց ունեցավ։

II փուլը ընդգրկում է 1930թ.-ից մինչև II համաշխարհային պատերազմը: Հետազոտությունները շարունակվում են: Այս փուլում ձևավորվում լանդշաֆտագիտական 2՝ տիպաբանական ն ռեգիոնալ ուղղությունները: Մյուս կարևոր իրադարձությունն այն էր, որ ԲԲՊոլինովը սկիզբ դրեց լաադշաֆտների երկրաքիմիա դիտությանը, փոքր անց զարգացավ նաև լանդշաֆտների` երկրաֆիզիկա ղիտությունը։ Այս փուլում մեծ դեր կատարեցին Լ.Գ.Ռամենսկին, Լ.Ս.Բերգը, Ա.Ա.Գրիգորևը, Ս.Վ.Կալեսնիկը, Ա.Գ, աամենկոն, Վ.Բ.Սոչավան:

փուլը հետպատերազմյան փուլն է մինչև 1970-ական թթ: Այս փուլում լանդշաֆտային հետազոտությունները բուռն թափով զարգանում են, ծաղկում են ապրում լանդշաֆտների երկրաքիմիան և երկրաֆիզիկան, կազմակերպվում են տեսական կոնֆերանսներ և սեմինարներ։ Այս փուլում մեծ ներդրում ունեցան Ա.Ի. Պերելման, Դ.Լ.Արմանդը, Ի.Պ. Գերասիմովը:

IV փուլը 1970- ական թթ.-ից հետո է, երբ լանդշաֆտագիտությունը թևակոխում է կոնստրուկտիվ փուլ: Զարգանում է կառուցվածքային — դինամիկական լանդշաֆտա- գիտությունը, ուսումնասիրությունները կրում են կիրառական բնույթ: Այս փուլում է ձևավորվում բնածին — մարդածին լանդշաֆտագիտությունը։

20–րդ դարի վերջին և 21-րդ դ. սկզբին գիտությունների համակարգում տեղի է ունենում գիտատեխնիկական հեղափոխություն, նկատվում է տեսության դերի մեծացում, երևույթների նկատմամբ համակարգային մոտեցում, ճշգրիտ գիտությունների մոդելների օգտագործում։ Լանդշաֆտագիտության ձևավորման հետ կապված ծագում

արտադրության և ակչության տեղաբաշխման պրոբլեմը, որն աստիճանաբար կարևորվում աշխարհագրական միջավայրի և բնական ռեսուրսների նկատմամբ պահանջարկի մեծացման հետևանքով:

Լանդշաֆտագիտությունը որպես նոր ուղղությունարտասահմանյաև աշխարհում ընդունելություն չգտավ։ Այն մասնակիորեն զարգացավ ԳԴՀ-ում, Լեհաստանում և Ռուսաստանի հարևան երկրներում: Սակայն արտասահմանում զարդարին նոր գիտություն էկոլոգիան, որը լանդշաֆտագիտության մի տարբերակն էր։ Փաստորեն էկոլոգիայի գործոնները նույնն են, ինչ որ լանդշաֆտագիտության նյութական բաղադրիչևերը։ 20-րդ դարի վերջին ամերիկյան աշխարհագետները համոզվեցին, որ այնուամենայնիվ անհրաժեշտ են լանդշաֆտների համալիր ուսումնասիրությունը։

ՀՀ-ում լանդշաֆտագիտության զարգացումը կապվում է ԳԱ Երկրաբանական ինստիտուտի աշխարհագրության սեկտորի հետ: Սեկտորն ստեղծեց Ա.Բ.Բաղդա- սարյանը, որտեղ կատարվում են լանդշաֆտային համակարգային հետազոտություններ: Լանդշաֆտագիտական ուսումնասիրություններ կատարվեցին ԵղՀ-ում, Մանկավարժ- կան ինստիտուտում (Կ.Ջանյան, Հ.Գաբրիելյան, Խ. Նազարյան, Դ. Պողոսյան և այլն)։

Վերջին ժամանակներս լանդշաֆտային թաղանթում առանձնացվում են նոր ոլորտներ, հետևաբար ուսումնասիրման նոր ուղություններ են ձևավորվում: Եթե առաջներում լանդշաֆտագիտության ուսումնասիրման օբյեկտ էր համարվում ԲԸ-ն, արդեն շատ հեղիևակներ առաջարկում են այն ըևդարձակել և անվանել բնական տարածքային անթրոպուե նորամուծություններ։ համալիր: Աաագայում հնարավոր են ևոր

Рубрика: Քաղաքագիտություն և Սոցիոլոգիայի հիմունքներ

Անհատ, անձ, անհատականություն

Մարդկային անձը հանդիսանում է բազմաթիվ լիբերալ արվեստների ուսումնասիրման առարկան `հոգեբանություն, փիլիսոփայություն, սոցիոլոգիա: «Անձ», «անհատական», «անհատականություն» հասկացությունը հաճախ հանդիպում է ինչպես գիտական, այնպես էլ ամենօրյա լեզվով: Ամենօրյա կյանքում այս բառերը համարվում են հոմանիշներ, բայց իրականում յուրաքանչյուրն ունի իր իմաստաբանական ավանդույթը: Փորձենք հասկանալ դա ավելի մանրամասն:

«Անձի-անհատ» սահմանումը սահմանում է մարդկության կոնկրետ կոնկրետ ներկայացուցչի գոյությունը: Ով է սա: Անկախ անհատը մարդկային ցեղի միավորն է, ամբողջ մարդկային համայնքին բնորոշ հոգեբանական եւ սոցիալական հատկանիշների որոշակի կրողը: Նրանց կողմից նախատեսված են կամք, պատճառ, սեփական շահեր եւ կարիքներ: Այս իմաստով անհատը կոնկրետ անձ է:

Այսպիսով, «անհատի» հայեցակարգի սահմանումը սահմանում է մի շարք հատկանիշներ եւ հատկություններ, ըստ որոնց յուրաքանչյուր մարդ տարբերվում է մյուսից: Դա ենթադրում է տարբեր մակարդակների տարբերություններ `նեյրոֆիզիոլոգիական եւ կենսաքիմիականից մինչեւ սոցիալ-հոգեբանական:

Рубрика: Без рубрики, Հասարակագիտություն

ՍԵՊՏԵՄԲԵՐ 19-25

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դասանյութը՝ Իրավագիտություն

Թեմաներ՝

  • Կառավարման ձև /էջ 20-25/
  • Կառուցվածքի ձև /էջ 25-27/

Առաջադրանք՝

  • Ըստ կառավարման ձևի պետությունները լինում են:

  • միապետություն և հանրապետություն:

Միապետությունը պետական կառավարման այնպիսի ձև է որ- տեղ իշխանությունը պատկանում է մեկ անձի, որն այն օգտագոր- ծում է սեփական հայեցողությամբ: Միապետությունը ծագել է հու- նարեն մոնարխիա (monarxia) բառից` մոնոս (monos) մեկ, արխե (arxe) իշխանություն: Միապետությունը ծագել է ստրկատիրական հասարակությունում

  • Ժամանակակից աշխարհում միապետությունները քանի՞ խմբերի են բաժանվում:

Ժամանակակից աշխարհում միապետությունները կարելի է բաժանել երկու խմբի. • բացարձակ և սահմանափակ:

Բացարձակ միապետությունում պետական ողջ իշխանությունը՝ օրենսդիր, գործադիր, դատական, կենտրոնացված է միապետի ձեռքում, օրինակ, Ֆրանսիան 17-18-րդ դարերում, որի թագավոր Լյուդովիկոս 14-րդն ասում էր. «Պետությունն այդ ես եմ»: Ժամանակակից աշխարհում այդպիսիք չորսն են, Սաուդյան Արաբ ան, Կատարը, Օմանը, Արաբական Էմիրությունները:

Սահմանափակ միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որի ժամանակ միապետի իշխանությունը ինչ որ չափով սահմանափակված է ընտրովի ներկայացուցչական մարմինների առկայությամբ։

  • Ժամանակակից աշխարհում հանրապետությունների տեսակները:

Հանրապետությունները ժամանակակից աշխարհում ունեն իրենց տեսակները:

Դրանք են,

  • նախագահական,
  • խորհրդարանական և
  • կիսանախագահական (խառը):

Նախագահական կառավարման համակարգի էությունը կայանում է նրանում, որ պետական իշխանության բարձրագույն մարմինների մեջ արմատական դիրք է զբաղեցնում նախագահը, որը միաժամանակ և պետության, և կառավարության գլուխն է։ Նա ընտրվում է կամ անմիջականորեն ժողովրդի կամ ընտրողների կո- լեգիայի միջոցով, հետևաբար, անկախ է խորհրդարանից: Նախագահը նշանակում և ազատում է կառավարության անդամներին: Կառավարությունը պատասխանատվություն է կրում նախագահի և ոչ թե խորհրդարանի առջև:

Խորհրդարանական հանրապետությունը պետական կառավարման ժամանակակից համակարգ է որտեղ պետական կյանքի կազմակերպման գործում գլխավոր դերը պատկանում է խորհրդարանին: Կառավարությունը ձևավորվում է խորհրդարանի կողմից՝ ընտրությունների ժամանակ խորհրդարանում ձայների մեծամասնություն ունեցող կուսակցությունների անդամներից: Կառավարությունը կոլեկտիվ պատասխանատվություն է կրում խորհրդարանի առաջ իր գործունեության համար: Նա իրականացնում է իր գոր- ծունեությունը այնքան ժամանակ, քանի դեռ վայելում է խորհրդարանի մեծամասնության պաշտպանությունը։

Կիսանախագահական (խառը) հանրապետություն: Այս հա- մակարգն իրենից ներկայացնում է խորհրդարանական և նախա- գահական համակարգերի առանձին հատկանիշների զուգակ- ցում:

  • Ըստ կառուցվածքի ձևի պետությունները լինում են:

Ըստ կառուցվածքի ձևի պետությունները լինում են.

  • ունիտար և • ֆեդերատիվ:

Ունիտար պետությունը միասնական ամբողջական կազմավորում է, բաղկացած վարչատարածքային միավորներից, որոնք ենթարկվում են իշխանության կենտրոնական մարմիններին և օժտված չեն ինքնիշխանությամբ: Ունիտար պետությունն ունի հետևյալ հատկանիշները. ողջ երկրի համար ընդհանուր բարձրագույն օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ, մեկ սահմանադրություն, միասնական օրենսդրական համակարգ, մեկ բաղա- քացիություն, գործում է միասնական դրամական համակարգ, իրականացվում է ընդհանուր հարկային և վարկային քաղաքականություն:

Ֆեդերատիվ (դաշնային) պետությունը բարդ միութենական պետություն է, որը բաղկացած է իրավաբանական և քաղաքական որոշակի ինքնուրույնություն ունեցող մի քանի պետական կազմավորումներից: Ֆեդերատիվ պետությանը բնորոշ են հետևյալ հատկանիշները. ֆեդերացիայի տարածքը բաղկացած է նրա առանձին սուբյեկտների տարածքներից, որը չի կարող փոխվել առանց վեր- ջիններիս համաձայնության