Рубрика: Без рубрики, English

Exercise

1) were traveling

2) was liveing

3) was wearing

4) was shineing

5) were doing

6) wasn’t listening

7) weren’t watching

8) were running

b)

1) broke, was playing

2) were, driveing, stoped

3) was snowing, left

4) didn’t see, was working

5) called, was talking

6) were studying, met

7) were living hade

Рубрика: Հայոց պատմություն

ՀՈԿՏԵՄԲԵՐ 23-29

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 7/
Առաջադրանք՝

  • Գրականության ցանկից ընտել մեկը ուսումնասիրության համար, վերլուծել:

ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին. 1914-1917 թթ. իսկ նյութը վերցրել եմ՝ հղում, հղում, հղում

Ռուս-թուրքական 1914 թվականն է, Առաջին համաշխարհային պատերազմ, որից հետո Հայոց ցեղասպանություն։ Հայոց ցեղասպանության ժամանակ ոչ միայն խնդիրը եղել է հայ թուրքական հարաբերությունները այլ նաև Ռուս -թուրքական նաև արևմտյան տերությունների միջև՝ մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հարաբերությունները։1914 թ ուշ աշուն էր երբ սկսվում են ռուս թուրքական հերթական պատերազմը ու երբ բոլորը սպասում էին արագ ռուսական հաղթանակների այդպես չի լինում քանի որ ռուս-գերմանական ճակատում ռուսները պարտություններ էին կրում և ռուսական հիմնական մեծ ուժերը գտնվում էին այնտեղ։ 1915 թ- ին ռուսները ավելի մեծ պարտություններ էին կրում Արևմտյան ճակատում՝ Գերմանիայի, Լեհաստանի, Ուկրաինայի տարածքում ունենում է մեծ խնդիրներ զենքի հետ կապված և դեպի կովկաս միայն 2-ական ուժեր էին գնում։Ռուսաստանի իրավիճակը կայունանում է Գերմանիայի տարածքում որովհետև Գերմանիան իր հիմնական ուժերը 1916թ կենտրոնացնում է դեպի Ֆրանսիա։ Սա մեր համար կարևոր իրադարձություններ է քանի, որ Ռուսաստանը կարող էր իր հիմնական ուժերը կենտրոնացնել թուրքական ճակատում։ 1916 թ-ին ռուսները անցնում են հարցակման փետրվարին գրավում են Կարինը որը համարվում էր ստրատեգիական կենտրոններից մեկը հետո Վանը իսկ գարնանը գրավում նաև Տրապիզոնը։ Ռուսաստանը գրավեց Արևմտյան Հայաստանը 1916թ-ին, բայց այնտեղ չէր մնացել ոչմի հայ։
Հայ ժողովուրդը Թուրքիայում երբեք լավ չի ապրել միայն լավ են ապրել Հայկական վերնախավերը, իսկ գյուղացիները այսինքն մեծամասնությունը ապրել է վատ, որի պատճառով դիմել է զինված պայքարի։

  • Պարտադիր դիել տեսանյութը:

Գրականություն՝

Рубрика: Без рубрики, Հայոց պատմություն

ՀՈԿՏԵՄԲԵՐ 16-22

Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում
Տեսանյութը՝ այստեղ /մաս 6/

Առաջադրանք՝

  • Դուրս հանե՛լ կարևոր իրադարձություններ, նոր բացահայտումներ:

Ռուսաստանի իրավիճակը կայունանում է Գերմանիայի տարածքում որովհետև Գերմանիան իր հիմնական ուժերը 1916թ կենտրոնացնում է դեպի Ֆրանսիա։ Սա մեր համար կարևոր իրադարձություններ է քանի, որ Ռուսաստանը կարող էր իր հիմնական ուժերը կենտրոնացնել թուրքական ճակատում։ 1916 թ-ին ռուսները անցնում են հարցակման փետրվարին գրավում են Կարինը որը համարվում էր ստրատեգիական կենտրոններից մեկը հետո Վանը իսկ գարնանը գրավում նաև Տրապիզոնը։ Ռուսաստանը գրավեց Արևմտյան Հայաստանը 1916թ-ին, բայց այնտեղ չէր մնացել ոչմի հայ։
Հայ ժողովուրդը Թուրքիայում երբեք լավ չի ապրել միայն լավ են ապրել Հայկական վերնախավերը, իսկ գյուղացիները այսինքն մեծամասնությունը ապրել է վատ, որի պատճառով դիմել է զինված պայքարի։(Մնացածը գնացեք բացեք հղումը և լսեք այնտեղ ցույց տված տեսահոլովակը):

Գրականություն՝

Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

Արևմտահայերենից փոխադրիր արևելահայերեն․

Այս քարերուն, լեռներուն բուսականությունը մեր բարձրավանդակի սարերունը չէ։ Խոտավետ չեն։ Խիտ ու բազմաճյուղ չեն։ Նոսր են ու երկայն ցողուններով։ Համեմավոր են։ Ծաթրին կբուրեն, կգրգռեն ռունգերդ։

Վայրի սխտորներ կան, այնքան կծու են, որ բերանդ կայրեն։ Անոնց մեկ պճեղը մեր ածուները մշակած սխտորներուն տասը պճեղին դեմ են։ Այս տեղերու խոտերեն այծերը շատ կախորժին։ Կվազեն դարվեր, դարվար, խոտ մը, ցողուն մը, ծիլ մը, կամ ծառի մը տերևները ուտելու համար։ Եվ կամ՝ թուփի մը հասնելու համար անանկ գահավեժի մը եզերքը կկենան, ուր մենք կզարհուրինք։ Երբեմն ալ կսոսինձեն, կարծես, իրենց կճղակները՝ ժայռերուն։ Ինչպես արիշի մը ողկույզները՝ կկախվին պարապին մեջ, կռնակնին վար, բերաննին, փորերնին վեր, կապույտ ծաղիկներով ծաթրին մը փրցնելու, խըբըռ-խըբըռ ծամելու, կուլ տալու համար։

Այդ քարերի, լեռների բուսականությունը մեր բարձրավանդակի սարերինը չէ։ Խոտավետ չեն։ Խիտ ու բազմաճյուղ չեն։ Նոսր են ու երկար ցուղուններով։ Հոտավետ են։ Ծոթրին են բուրում, կգրգռեն ռունգերդ։

Վայրի սխտորներ կան, այնքան կծու են, որ բերանդ այրում են։ Նրանց մեկ պճեղը մեր մարգերի մշակած սխտորների տասը պճեղի դեմ է։ Այս տեղերի խոտերը այծերը շատ են հավանում։ Վազում են դեպի վեր ու ներքև, խոտը, ցողունը, ծիլը, կամ ծառի տերևները ուտելու համար։ Եվ թփին հասնելու համար այնպես գահավեժ եզերքի վրա են կանգնում, որ մենք զարհուրում ենք։ Երբեմն էլ իրենց կճղակները սոսնձվում են ժայռերին։ Ինչպես թառմայի ողկույզները, այծերը կախվում են օդի մեջ, ձեռքերը դեպի ներքև, բերաններն ու փորը դեպի վեր՝ կապույտ ծաղիկներով ծոթրինը բռնելու, խրթ-խրթ ծամելու, կուլ տալու համար։

Рубрика: Հայոց լեզու

Առաջադրանքներ

Արևմտահայերենից փոխադրիր արևելահայերեն․

Այս քարերուն, լեռներուն բուսականությունը մեր բարձրավանդակի սարերունը չէ։ Խոտավետ չեն։ Խիտ ու բազմաճյուղ չեն։ Նոսր են ու երկայն ցողուններով։ Համեմավոր են։ Ծաթրին կբուրեն, կգրգռեն ռունգերդ։

Վայրի սխտորներ կան, այնքան կծու են, որ բերանդ կայրեն։ Անոնց մեկ պճեղը մեր ածուները մշակած սխտորներուն տասը պճեղին դեմ են։ Այս տեղերու խոտերեն այծերը շատ կախորժին։ Կվազեն դարվեր, դարվար, խոտ մը, ցողուն մը, ծիլ մը, կամ ծառի մը տերևները ուտելու համար։ Եվ կամ՝ թուփի մը հասնելու համար անանկ գահավեժի մը եզերքը կկենան, ուր մենք կզարհուրինք։ Երբեմն ալ կսոսինձեն, կարծես, իրենց կճղակները՝ ժայռերուն։ Ինչպես արիշի մը ողկույզները՝ կկախվին պարապին մեջ, կռնակնին վար, բերաննին, փորերնին վեր, կապույտ ծաղիկներով ծաթրին մը փրցնելու, խըբըռ-խըբըռ ծամելու, կուլ տալու համար։

Այդ քարերի, լեռների բուսականությունը մեր բարձրավանդակի սարերինը չէ։ Խոտավետ չեն։ Խիտ ու բազմաճյուղ չեն։ Նոսր են ու երկար ցուղուններով։ Հոտավետ են։ Ծոթրին են բուրում, կգրգռեն ռունգերդ։

Վայրի սխտորներ կան, այնքան կծու են, որ բերանդ այրում են։ Նրանց մեկ պճեղը մեր մարգերի մշակած սխտորների տասը պճեղի դեմ է։ Այս տեղերի խոտերը այծերը շատ են հավանում։ Վազում են դեպի վեր ու ներքև, խոտը, ցողունը, ծիլը, կամ ծառի տերևները ուտելու համար։ Եվ թփին հասնելու համար այնպես գահավեժ եզերքի վրա են կանգնում, որ մենք զարհուրում ենք։ Երբեմն էլ իրենց կճղակները սոսնձվում են ժայռերին։ Ինչպես թառմայի ողկույզները, այծերը կախվում են օդի մեջ, ձեռքերը դեպի ներքև, բերաններն ու փորը դեպի վեր՝ կապույտ ծաղիկներով ծոթրինը բռնելու, խրթ-խրթ ծամելու, կուլ տալու համար։

Рубрика: Без рубрики

ՀՈԿՏԵՄԲԵՐ 23-29

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 85-99/
ՀՀ Սահմանադրություն
Առաջադրանք՝

  • Սահմանադրություն, հիմնական հատկանիշները

Սահմանադրության կարևոր հատկանիշներից է նրա կարգավորման առարկան, այսինքն հասարակական հարաբերությունների այն շրջանակը, որ նա ամրապնդում է և կարգավորում։ Սահմանադրությունն ունի համընդգրկուն բնույթ: Եթե առանձին նորմատիվ իրավական ակտերը կարգավորում են հասարակական հարաբերությունների առանձին բնագավառներ կամ տեսակներ, ասա սահմանադրությունն այնպիսի օրենք է, որը կարգավորում է հասարակական կյանքի բոլոր բնագավառները՝ տնտեսական, քաղաքական, մշակութային և այլն: Սակայն, Սահմանադրությունը դրանք կարգավորում է ոչ թե մանրամասնորեն, այլ ամրապնդում է այդ հարաբերությունների հիմունքները, այսինքն, հիմնական, առանցքային հարաբերությունները և սկզբունքները, որոնց վրա էլ ձևավորվում են մնացած հասարակական հարաբերությունները։ Օրինակ, սահմանում է սեփականության ձևերը, ձեռ-նարկատիրության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցության սկզբունքը և այլն, որոնց հիման վրա էլ կազմավորվում են քաղաքացիաիրավական հարաբերությունները:

  • Ինքնիշխան պետություն

ՀՀ Սահմանադրության I–ին հոդվածի համաձայն Հայաստա- նի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է։ Պետության ինքնիշխանությունը (սուվերենությունը) դա սետական իշխանության գերակայությունն է և անկախությունը երկրի ներսում և այլ պետությունների հետ ունեցած հարաբերություններում։ Իշխանության գերակայությունը նշանակում է, որ միայն պեստական իշխանության ակտերն են ներազդում տվյալ երկրի քա- ղաքացիների և կազմակերպությունների վրա, պետական իշխա- նությունն օժտված է ցանկացած հասարակական իշխանության դրսևորումները անվավեր ճանաչելու առանձնաշնորհով, պետական իշխանությունն օժտված է ազդեցության հատուկ միջոցներով, որ չի կարող ունենալ որևէ հասարակական ուժ: Պետական իշխանության գերակայությունը դրսևորվում է նաև նրանում, որ այն սահմանում է իրավական հարաբերությունների ողջ կարգը, ընդհանուր իրավակարգը, պետական մարմինների, հասարակական միավորումների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների իրավունակությունը, իրավունքներն ու պարտականությունները: Պետության անկախությունը պետության ինքնուրույնությունն է այլ պետությունների հետ ունեցած հարաբերություններում: Եթե ներպետական հարաբերություններում պետությունն օժտված է իր տարածքում գտնվող բոլոր անձանց և միավորումների նկատմամբ բացառիկ իրավասությամբ, ապա ի հակադրություն դրա, միջազգային հարաբերություններին բնորոշ է այն, որ պետությունից վեր չկան կանգնած իշխանություններ, որոնք օժտված են նրան վարքագծի կանոններ թելադրելու իրավասությամբ։

  • Ժողովրդավարական պետություն

ՀՀ Սահմանադրության համաձայն Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է: Ժողովրդավարական է այնպիսի պետությունը, որտեղ ողջ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ժողովուրդն ինքն է իրականացնում իրեն պատկանող իշխանությունը իր ինքնիշխան կամբին և արմատական շահերին համապատասխան: ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում նշվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովր դին: Դա նշանակում է, որ ՀՀ իրեն հռչակում է ժողովրդաիշխանության պետություն` «Ժողովրդավարություն» և «ժողովրդաիշխանություն» եզրույթները հոմանիշներ են։ Ժողովրդավարությունը ծագում է հունարեն դեմոկրատիա եզրույթից՝ «դեմոս» ժողովուրդ և «կրա տոս» իշխանություն: Ժողովրդաիշխանություն հասկացության մեջ մտնող ժողովուրդ և իշխանություն հասկացությունները կարիք ունեն հատուկ քննարկման: Իրավական տե- սանկյունից ժողովուրդը քաղաքացիների համակցությունն էորոնք միավորվելով տվյալ պետության շրջանակներում կազմում են նրա հիմքը։ Իշխանությունն իրենից ներկայացնում է հնարավորություն կառավարել ինչ որ մեկին, կամ որևէ բան, ենթարկել սեփական կամքին այլոց։ Ժամանակակից աշխարհում ներկայացուցչական ժողովրդավարությունը ժողովրդաիշխանության իրականացման հիմնական ձևն է։

  • Սոցիալական պետություն

ՀՀ սոցիալական պետություն է: Այս բառակապակցությունն առաջին անգամ արևմտաեվրոպական երկրների Իտալիա, Ֆրանսիա ԳՖՀ սահմանադրություններում հայտնվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Դրան նախորդել է իրավական պետության գաղափարն ու պրակտիկան իրավական պետության գաղափարը պրակտիկան կապված է մարդու և քաղաքացու իրավունքների առաջին սերնդի՝ քաղաքացիական և քաղաքական իրավունքների երևան գալու հետ, ապա սոցիալական պետության տեսությունն ու պրակտիկան կապված է իրավունքների երկրորդ սերնդիսոցիալական և տնտեսական իրավունքների հետ։ Ընդորումն եթե իրավական պետության հիմքում ընկած էր իրավունքի գերակայության ժողովրդավարության, անձնական ազատության քաղաքացիական և քաղաքական իրավունքների գաղափարները ապա սոցիալական պետության հայեցակարգի հիմքում նրա գաղափարախոսների կողմից դրվել են մարդասիրության սոցիալական արդարության հասարակության սոցիալական բոլոր խմբերի համերաշխությանսոցիալական հավասարությանսոցիալ-տնտեսական իրավունքների պետական պաշտպանության գաղափարները։

Рубрика: Русский язык

23-27 октября/2 к./

ЧТЕНИЕ И ОБСУЖДЕНИЕ ТЕКСТА

В 1913, или 1914, или 1915 году, в какой именно день – неизвестно, русский художник польского происхождения Казимир Малевич взял небольшой холст: 79,5 на 79,5 сантиметров, закрасил его белой краской по краям, а середину густо замалевал черным цветом. Эту несложную операцию мог бы выполнить любой ребенок – правда, детям не хватило бы терпения закрасить такую большую площадь одним цветом. Подобную картину мог бы нарисовать душевнобольной – да вот не нарисовал, а если бы нарисовал, вряд ли у нее были бы малейшие шансы попасть на выставку в нужное время и в нужном месте.

Проделав эту простейшую операцию, Малевич стал автором самой знаменитой, самой загадочной, самой пугающей картины на свете – «Черного квадрата». Несложным движением кисти он раз и навсегда провел непереходимую черту, обозначил пропасть между старым искусством и новым, между человеком и его тенью, между розой и гробом, между жизнью и смертью, между Богом и Дьяволом. По его собственным словам, он «свел все в нуль». Нуль почему-то оказался квадратным, и это простое открытие – одно из самых страшных событий в искусстве за всю историю его существования.

Малевич и сам понял, что он сделал. За год-пол-тора до этого знаменательного события он участвовал вместе со своими друзьями и единомышленниками, в первом всероссийском съезде футуристов – на даче, в красивой северной местности, – и они решили написать оперу «Победа над Солнцем» и там же, на даче, немедля принялись за ее осуществление. Малевич оформлял сцену. Одна из декораций, черно-белая, чем-то напоминающая будущий, еще не родившийся квадрат, служила задником для одного из действий. То, что тогда вылилось из-под его кисти само собой, бездумно и вдохновенно, позже в петербургской мастерской вдруг осозналось как теоретическое достижение. Шаря руками в темноте, гениальной интуицией художника, пророческой прозорливостью Создателя он нащупал запрещенную фигуру запрещенного цвета – столь простую, что тысячи проходили мимо, переступая, пренебрегая, не замечая…

В конце того же 1915 года – уже вовсю шла Первая мировая война – зловещее полотно было представлено среди прочих на выставке футуристов. Все другие работы Малевич просто развесил по стенам обычным образом, «Квадрату» же он предназначил особое место. На сохранившейся фотографии видно, что «Черный квадрат» расположен в углу, под потолком – там и так, как принято вешать икону.

По сравнению с квадратом все его вещи странно блекнут. У него есть серия полотен с геометрическими, яркими крестьянами, у которых вместо лиц – пустые овалы, как бы прозрачные яйца без зародышей. Это красочные, декоративные полотна, но они кажутся мелкой, суетливой возней радужных цветов, перед тем как они, задрожав последний раз, смешаются в пеструю воронку и уйдут на бездонное дно Квадрата. У него есть пейзажи, розоватые, импрессионистические, очень обычные, – такие писали многие, и писали лучше. 

Обсуждение текста. Вопросы.

  • Что собой представляет полотно К. Малевича?

Нуль почему-то оказался квадратным, и это простое открытие – одно из самых страшных событий в искусстве за всю историю его существования.

  • Что именно художник изобразил на полотне и почему именно оно привлекло всеобщее внимание?

Малевич стал автором самой знаменитой, самой загадочной, самой пугающей картины на свете – «Черного квадрата». Несложным движением кисти он раз и навсегда провел непереходимую черту, обозначил пропасть между старым искусством и новым, между человеком и его тенью, между розой и гробом, между жизнью и смертью, между Богом и Дьяволом.

Рубрика: Անվտանգության ապահովում, Առաջին օգնություն

Թունավորումներ

Թունավորումները հիվանդագին վիճակներ են, որոնք զարգանում են մարդու մարմին թույների ներթափանցման հետևանքով։ Թույնն այն նյութն է, որը թափանցելով մարդու մարմին, խաթարում է նրա գործու­նեությունը և կարող է բերել մահվան։ Որպես թույն կարող են հանդես գալ որոշ քիմիական միացություններ, որոնք օգտագործվում են արդյու­նաբերության մեջ և կենցաղում, կենսաբանական ծագում ունեցող որոշ նյութեր (մանրէների, օձերի, կարիճների և միջատների թույներ), ինչպես նաև դեղանյութեր և այլն։ Թույները կարող են լինել պինդ նյութեր, հեղուկներ կամ գազեր։ Որոշ դեպքերում թունավորումները զարգանում են շատ արագ և պահանջում են անհապաղ առաջին օգնություն։ Թույները մարդու մարմին ներթափանցում են չորս ուղիներով՝ կլման, ներշնչման, ներծծման ու ներարկման միջոցով, և ըստ ներթափանցման ուղու համապատասխանաբար բաժանվում են չորս ենթախմբերի։

Կլվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են մարսողական համակարգի միջոցով։ Կլվող թույներ են ալկոհոլը, դեղամիջոցները, կենցաղում օգտագործվող մի շարք նյութեր (լվացող միջոցներ, պարարտանյութեր և այլն)։ Այս ենթախմբի թույները կարող են պարունակվել նաև սննդամթերքում։ Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Ներշնչվող թույներ են որոշ նյութերի գոլորշիներ, գազեր, ինչպես օրինակ՝ շմոլ և ածխաթթու գազերը, քլորի գոլորշիները և այլն։ Ներծծվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթա­փանցում են մաշկի և լորձաթաղանթների միջոցով։ Ներծծվող թույներ են, օրինակ՝ որոշ բույսերի մեջ պարունակվող թույները, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերը և թունա­վոր նյութերը։ Ներարկվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին թափանցում են անմիջապես արյան կամ հյուսվածքների մեջ ներարկման միջոցով։ Ներարկվող թույները կարող են ներթափանցել մարմին կենդանիների, օրինակ՝ օձերի կծելու, կարիճների կամ միջատների խայթելու (մեղու, իշամեղու և այլն) և դեղորայքի սխալ ներարկման հետևանքով։

Թունավորման ծանրությունը կախված է մի շարք գործոններից՝

  • թույնի տեսակից,
  • թույնի քանակից,
  • թույնի՝ մարմին ներթափանցման ուղուց,
  • թույնի՝ մարմին ներթափանցման պահից անցած ժամանակից,
  • տուժածի տարիքից, մարմնի զանգվածից, առողջական վիճակից։

Շատ կարևոր է ժամանակին ճանաչել թունավորումները։ Դեպքի վայրի զննումը, պատահարի վերաբերյալ տուժածի կամ ներկաների տված տեղեկությունները և տուժածի զննումը կօգնեն ձեզ ճանաչել թունավո­րումները։ Ուշադիր զննեք շրջապատը։ Տարօրինակ հոտերը, վառվող կրակը, տուժածի կողքին ընկած բաց և դատարկ դեղատուփերը, ներարկիչները, ասեղները և այլն, կարող են շատ բան հուշել։ Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք շտապ օգնություն։

Advertisement

about:blank

ՆՇԱՆՆԵՐԸ

Թունավորումների դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ընդհանուր նշանները՝

  • հիվանդագին տեսք,
  • սառը քրտինք,
  • մաշկի գույնի փոփոխություն,
  • սրտխառնոց, փսխում,
  • լուծ,
  • որովայնի և կրծքավանդակի ցավեր,
  • շնչառության դժվարացում,
  • անոթազարկի փոփոխություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • գիտակցության խանգարումներ,
  • ցնցումներ։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Եթե ենթադրում եք, որ տուժածը թունավորված է, վարձեք գտնել հետևյալ հարցերի պատասխանները՝

  • ի՞նչ թույն է ներթափանցել մարմին,
  • թույնի ի՞նչ քանակություն է ներթափանցել,
  • ինչպե՞ս է թույնը ներթափանցել մարմին,
  • ե՞րբ է տեղի ունեցել թունավորումը,
  • ինչպիսի՞ն էր տուժածի առողջական վիճակը մինչև թունավորումը (հիվանդություններ, հղիություն և այլն)։

Այս հարցերի պատասխանները կօգնեն ձեզ կողմնորոշվել և ճիշտ առաջին օգնություն ցուցաբերել տուժածին։

Թունավորման դեպքում պետք է հետևել առաջին օգնության ցուցա­բերման հետևյալ հիմնական քայլերին.

  • Զննեք շրջապատը և համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ Է։ Աշխատեք հասկանալ, թե ինչ է պատահել։ Հավաքեք բաց դեղա­տուփերը, արկղերը, սրվակները և այլն։
  • Անհրաժեշտության դեպքում տուժածին տեղափոխեք թունավոր միջավայրից։
  • Հնարավորինս նվազեցրեք թույնի ազդեցությունը։
  • Կատարեք տուժածի զննում և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։
  • Ահազանգեք շտապ օգնություն։ Շտապ օգնության հերթապահին հայտնեք դեղատուփերի կամ սրվակների վրա գրված անվանում­ները և բոլոր այն տեղեկությունները, որոնք գիտեք պատահարի մասին։
  • Մինչև շտապ օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:
  • Եթե տուժածը փսխում Է, ապա պահեք փսխուքի մի մասը և հանձնեք այն շտապ օգնության անձնակազմին՝ հետագայում հիվանդանոցում հետազոտման և թույնի տեսակի որոշման համար:

Տարբեր ենթախմբերի պատկանող թույներով թունավորումների ժամանակ առաջին օգնության ցուցաբերման այս հիմնական քայլերին ավելանում են մի շարք այլ գործողություններ։

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Սա շատ պարզ սկզբունք է, որը ցավոք, մարդիկ հաճախ անտեսում են։ Հետևելով ստորև բերված մի շարք պարզ կանոնների՝ դուք կարող եք կանխել թունավորումների հետ կապված դժբախտ պատահարները։

  • Պահեք դեղամիջոցները, այն բոլոր կենցաղային իրերը և նյութերը, որոնք կարող են վնասակար լինել երեխաների համար, փակվող պահարաններում կամ որևէ այլ՝ երեխաներին անհասանելի տեղում։ Պահեք դեղամիջոցները և վտանգավոր նյութերը դժվար բացվող, բացելու համար հատուկ հմտություն պահանջող տափերում։
  • Ցանկալի է թունավոր նյութերը պահել գործարանային սրվակների և տուփերի մեջ։ Թունավոր նյութերի սրվակների վրա ունեցեք նախա­զգուշացնող պիտակներ, որոնք ցույց են տալիս, որ տվյալ նյութերը թունավոր են։ Բացատրեք այդ նշանների իմաստը երեխաներին։
  • Երբեք մի՛ պահեք թունավոր նյութերը կերակրի համար նախատեսված տուփերի և տարողությունների մեջ։
  • Երեխաներին դեղ տալիս երբեք այն կոնֆետ մի՛ կոչեք, այլ ճշտեք, որ սա դեղ է, ոչ թե քաղցր հյութ կամ կոնֆետ։ Երեխայի ներկայությամբ դեղորայք մի՛ ընդունեք, որովհետև նա կարող է ձեզ նմանակել և խմել դեղը։
  • Մի՛ օգտագործեք ժամկետանց դեղորայք կամ սննդամթերք։ Մի՛ գցեք դրանք կոյուղու մեջ։
  • Եթե ստիպված եք աշխատել թունավոր նյութերի հետ, ապա արեք դա լավ օդափոխվող վայրերում, առանց երեխաների ներկայության և ըստ օգտագործման հանձնարարականի (հրահանգի)։
  • Թունավոր քիմիական նյութեր կիրառելիս ընտրեք համեմատաբար անվտանգ նյութեր, աշխատեք ոչ քամոտ եղանակին։
  • Թունավոր նյութերի հետ աշխատելիս օգտագործեք ձեռնոցներ, դեմքը և աչքերը պաշտպանող դիմակ և ակնոց։ Համոզվեք, որ ճշգրիտ հետևում եք վտանգավոր նյութի օգտագործման կանոններին։

ԿԼՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Կլվող թույները լինում են քայքայիչ և ոչ քայքայիչ։ Ոչ քայքայիչ նյու­թերով թունավորումների խմբում առանձնացնում են նաև սննդային թունավորումները։

ՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐ

Քայքայիչ թույներ են ուժեղ թթուներն ու հիմքերը, որոնք վնասում և քայքայում են հյուսվածքները։ Նման դեպքերում տուժածի շրթունքների շրջանում և բերանի խոռոչում կարող եք նկատել այրվածքներ։ Քայքա­յիչ թույնով թունավորման դեպքում կարելի է նոսրացնել քայքայիչ նյութը՝ տուժածին ջուր խմեցնելով։ Քայքայիչ թույնի նոսրացումը նվա­զեցնում է հյուսվածքների քայքայման հնարավորությունը։ Փսխումը տվյալ դեպքում ցանկալի չէ, որովհետև քայքայիչ թույնը փսխման ժամանակ կրկին վնասում է կերակրափողի, ըմպանի և բերանի խոռոչի հյուսվածքները։ Այդ պատճառով արգելվում է արհեստական փսխում առաջացնել։ Հիշե՛ք, քայքայիչ թույները վնասում են հյուսվածքները ինչպես կլման, այնպես էլ փսխման ժամանակ։

ՈՉ ՔԱՅՔԱՅԻՉ ՆՅՈՒԹԵՐ

Այս տեսակի թունավորումներից ավելի հաճախ հանդիպում են սննդա­մթերքով, ալկոհոլով և դեղամիջոցներով թունավորումներ։ Ոչ քայքայիչ թույնի կլման դեպքում առաջին օգնության ամենաարդյունավետ քայլը տուժածի մոտ արհեստական փսխում առաջացնելն է։

Արհեստական փսխում.

Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։


Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։


Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ

  • տուժածն անգիտակից վիճակում է,
  • թույնը նավթային հիմք ունի (կերոսին, բենզին),
  • թույնը քայքայիչ նյութ է (թթու կամ հիմք),
  • տուժածը հղի կին է,
  • տուժածը սրտային հիվանդ է,
  • տուժածի մոտ լինում են ցնցումներ։

Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար։ Փսխուքը հավաքելիս զգուշացեք դրան ձեռքերով անմիջական դիպչելուց, հնարավորության դեպքում աշխատեք ձեռնոցներով։ Տուժածին հիվանդանոց տեղափո­խելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ՝ պահածոն, փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։

ՆԵՐՇՆՉՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը կարող են լինել ինչպես հոտով, այնպես էլ անհոտ։ Ներշնչվող թույներ են մեթանը (օգտագործվում է կենցաղում, կարող է կուտակվել հանքաքարերում), քլորի գոլորշիները (օգտագործվում է լողավազանների ջուրը ախտահանելու նպատակով), որոշ թմրադեղերի գոլորշիները (օրինակ՝ կոկաին) և այլն։

Առավել վտանգավոր ներշնչվող թույն է շմոլ գազը, որն առաջանում է վառելիքի թերայրումից (շարժիչների, վառարանների անսարքության հետևանքով և այլն)։

ՆԵՐԾԾՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Ներծծվող թույները մարդու մարմին ներթափանցում են մաշկի միջոցով։ Այդ թունավոր նյութերը կարող են լինել և՛ պինդ, և՛ հեղուկ վիճակում։ Ներծծվող թույներ են, օրինակ՝ որոշ բույսերում պարունակվող թույները, ինչպես նաև գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյու­թերը և թունավոր քիմիական նյութերը։ Առավել վտանգավոր է, եթե վնասվածքը տեղակայված է դեմքի, պարանոցի կամ սեռական օրգանների շրջանում։

ՆՇԱՆՆԵՐԸ

Թույնի հետ շփման հետևանքով կարող է նկատվել մաշկի գույնի փոփոխություն, ցանավորում, այտուց։ Տուժածը կարող է զգալ ցավ, քոր և այրոց այդ հատվածում։ Որոշ ժամանակ անց կարող են ի հայտ գալ թունավորման ընդհանուր նշանները։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

  • Օգնություն ցուցաբերելիս օգտագործեք ռետինե ձեռնոցներ կամ այլ պաշտպանիչ միջոցներ, օրինակ՝ պլաստիկ տոպրակ։ Խուսա­փեք թունավոր նյութի հետ անմիջական շփումից:
  • Վնասված հատվածից զգուշորեն հեռացրեք հագուստը՝ առանց դիպչելու աղտոտված հագուստին և տարածելու նյութը։ Հնարավորության դեպքում կտրեք այն մկրատով։ Այդ հագուստը դրեք ապահով տեղ և աշխատեք չդիպչել դրան մինչև լվանալը։
  • Եթե թույնը փոշու կամ բյուրեղների տեսքով է, ապա հեռացրեք այն մաշկի վրայից խոզանակի կամ չոր գործվածքի օգնությամբ։
  • Անմիջապես լվացեք թունավոր նյութի հետ շփված մաշկի հատվա­ծը հոսող ջրի տակ, առնվազն 20 րոպեի ընթացքում (թունավոր նյութը մաշկից հեռացնելու, ցավը և այրոցը նվազեցնելու նպատակով)։ Վնասված հատվածը լվանալիս ջրի շիթը չպետք է լինի շատ ուժեղ, որպեսզի թունավոր նյութր չցայտի կամ չտարածվի մաշկի վրա։ Շարունակեք պահել վնասված հատվածը ջրի տակ՝ մինչև բժշկական օգնության ժամանումը։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

Մի՛ մշակեք վնասված մասը քսուքներով և այլ դեղամիջոցներով։ Մի՛ վիրակապեք վնասված հատվածը։

ՆԵՐԱՐԿՎՈՂ ԹՈՒՅՆԵՐ

Ներարկվող թույներն այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթա­փանցում են արյան կամ հյուսվածքների մեջ անմիջական ներարկման միջոցով։ Դա կարող է տեղի ունենալ օձերի կծելու, կարիճների կամ միջատների խայթելու (մեղու, իշամեղու և այլն) կամ դեղամիջոցների սխալ ներարկման հետևանքով։

Ավելի հաճախ հանդիպում են օձերի կծածների և կարիճների, միջատ­ների խայթոցների դեպքեր։

ԱՄՓՈՓՈՒՄ

Թույները մարդու մարմին ներթափանցում են չորս ուղիներով՝ կլման, ներշնչման, ներծծման և ներարկման միջոցով, և ըստ ներթափանցման ուղու համապատասխանաբար բաժանվում են չորս ենթախմբերի։ Շատ կարևոր է ժամանակին ճանաչել թունավորումները և ցուցաբերել համապատասխան օգնություն։ Թունավորման դեպքում պետք է հետևել առաջին օգնության ցուցաբերման հետևյալ հիմնական քայլերին.

  • Զննեք շրջապատը և համոզվեք, որ դեպքի վայրն անվտանգ է։
  • Անհրաժեշտության դեպքում տուժածին տեղափոխեք թունավոր միջավայրից կամ հնարավորինս նվազեցրեք թույնի ազդեցու­թյունը։
  • Կատարեք տուժածի զննում։
  • Ահազանգեք շտապ օզնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

Տարբեր ենթախմբերի պատկանող թույներով թունավորումների ժամա­նակ առաջին օգնության ցուցաբերման այս հիմնական քայլերին ավելանում են մի շարք այլ գործողություններ։ Թունավորումները շատ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել։ Հետևելով մի շարք պարզ կանոնների՝ դուք կարող եք կանխել թունավորումների հետ կապված դժբախտ պատահարները։

Рубрика: Без рубрики

Դիտման ձևեր, Գիտափորձ

Դիտարկումը սոցիալական երևույթի նպատակաուղղված և սիստե- մավորված ընկալումն է, որի միջոցով արձանագրվում է ուսումնասիրվող երևույթի վարքագիծը, համակարգվում ն դասակարգվում է այն: Արձա- նագրման ձևերն ու եղանակները կարող են տարբեր լինել՝ դիտարկման բլանկ կամ օրագիր, ֆոտո կամ կինոապարատ, տեսատեխնիկա և այլն: Դիտարկման՝ որպես նախնական ինֆորմացիայի հավաքագրման մեթոդի, յուրահատկությունը կայանում է նրանում, որ նրա միջոցով հնարավոր է երևույթը վերլուծել, ուսումնասիրել իր ամբողջության մեջ։ Դիտարկման մեթոդին սոցիոլոգները դիմում են շատ հաճախ: Դիտարկման ժամանակ գիտնականը անմիջականորեն ընկալում է իրադարձությունը, սոցիալական երևույթը, արձանագրում է նրա դրսևորման առանձնահատկությունները: Եթե այդ արձանագրությունը կատարվում է «դրսից», այսինքն՝ ուսումնասիրողը չի խառնվում ուսումնասիրվող գործընթացներին, իրադարձություններին, ապա նման դիտարկումը կոչվում է չմիացած: Ընդհակառակը, երբ գիտնականը մտնում է ուսումնասիրվող միջավայրի մեջ, իրեն ներկայացնում է իբրև այդ միջավայրի մաս և իրադարձությունները նկարագրում է «ներսից», ապա նման դիտարկումը կոչվում է միացած։ Դիտարկման ընթացքում կարելի է նկարագրել սոցիալական երևույթի այնպիսի հատկություններ, որոնք այլ եղանակներով բացահայտել հնարավոր չէ, օրինակ՝ վարքաձնը, կեցվածքը, միմիկան, անհատների և խմբերի շարժումները և այլն։ Դիտարկումը հաճախ կիրառվում է տեղեկությունների հավաքագրման մյուս եղանակների հետ հա- մատեղ, դրանով իսկ հարստացնելով չոր վիճակագրությունը ընկալման կենդանի նյութերով: Դիտարկումը տալիս է ուսումնասիրվող երևույթի ավելի դինամիկ, կենդանի պատկերը, սակայն այն շատ քիչ ներկայացուցչական է, ավելի հեռու է ընդհանրականի, օրինաչափի բացահայտումից, քան անկետավորումը: Այս երկու մեթոդների՝ դիտարկման և անկետավորման, համատեղ կիրառումը տալիս է բավականաչափ ճշգրիտ արդյունքներ, օրինակ՝ ընտրությունների ժամանակ տեղի ունեցող հանրահավաքներում բնակչության ակտիվության աստիճանի և այլ երևույթների ուսումնասիրման դեպքերում: Բովանդակային վերլուծությունը (կոնտանտ-անալիզ), տեքստի բովանդակության տվյալների հավաքագրման և վերլուծության մեթոդն է։ «Կոնտանտ» (բովանդակություն տերմինն առնչվում է խորհրդանիշ, նկար, հասկացություն, թեմա, հաղորդագրություն և այլ հասկացությունների հետ, որոնք կարող են դառնալ հաղորդակցման առարկաներ: «Տեքստ» բառը նշանակում է գրավոր կամ տեսանելի (պատկերային) մի համակարգ, որը հանդես է գալիս որպես հաղորդակցման տարածություն: Այդ տարածության մեջ կարող են մտնել գրքերը, թերթերի կամ ամսագրերի հոդվածները, հայտարարությունները, ելույթները, զեկուցումները, պաշտոնական փաստաթղթերը, կինո և տեսաձայնագրությունները, երգերը, ֆոտոնկարները, ապրանքանիշերը և այլն: Սոցիոլոգիայում բովանդակային վերլուծության մեթոդը կիրառվում է շուրջ 100 տարի: Նրա կիրառման ոլորտների մեջ մտնում են գրականությունը, արվեստը, մամուլը, քաղաքականությունը, կրթությունը, հոգեբանությունը և այլն: Դեռ 1910 թ. գերմանական սոցիոլոգիական միության առաջին համագումարում Մաքս Վեբերն առաջարկեց բովանդակային վերլուծության մեթոդը կիրառել լրագրային տեքստերի վերլուծության համար։ Այս մեթոդը սոցիոլոգիայում օգտագործվում է տարբեր նպատակներով՝ կրոնական սիմվոլիկայի, հանրահայտ երգերի տարածվածության, թերթերի առաջնորդող հոդվածների, գենդերային կարծրատիպերի, հեռուստատեսային ծրագրերում տարբեր սոցիալական խմբերի և ռասաների ներգրավվածության, պատերազմի ժամանակ թշնամական քարոզչության և բազմաթիվ այլ երնույթների ուսում- նասիրությունների համար։
Գիտափորձը՝ էքսպերիմենտը (լատին. experimentum նմուշ, փորձ, գիտափորձ) իմացության մեթոդ է, որի միջոցով վերահսկվող կարգավորվող պայմաններում ուսումնասիրվում են բնության և հասարակության երնույթները: Գիտափորձերը բաժանվում են մի քանի տարատեսակների՝ իսկական գիտափորձ (true experiment), քվազիէքսպերիմենտ, բնական (natural) գիտափորձ և այլն: Սրանք իրենց հերթին ունեն բավական տարբեր դրսևորումներ, իրագործման առանձին փուլեր: Պետք է նշել, որ սոցիոլոգիայում գիտափորձերի անցկացումը այնքան էլ մեծ տեղ չի զբաղեցնում, ինչպես, օրինակ, հոգեբանության, ֆիզիկայի կամ քիմիայի մեջ: Գիտափորձի մեթոդաբանությունն ու մեթոդիկան սոցիոլոգիա են մուտք գործել հոգեբանությունից: Երբ առաջադրված է հետազոտության նպատակը, օրինակ` ուսումնասիրել աշխատանքի վարձատրության նոր համակարգը, և կազմված է աշխատանքի ծրագիրը, ստեղծվում են երկու խմբեր՝ էքսպերիմենտալ և վերահսկվող։ էքսպերիմենտալ խմբում աշխատում են ըստ նորաստեղծ ծրագրի, իսկ վերահսկվող խումբը շարունակում է աշխատել ինչպես հնում։ Այս էքսպերիմենտը կատարվում է ուսումնասիրելու համար, թե աշխատանքի վարձատրության նոր ձևը ինչպես պետք է ազդի աշխատանքի արտադրողականության բարձրացման վրա: Երկու խմբերում եղած արդյունքների համեմատությունները, վերլուծությունները թույլ են տալիս հասնելու գիտափորձի անցկացման նպատակի իրագործմանը։

Աղբյուր՝ Կրավչենկո, սոցիոլոգիայի հիմունքներ