Рубрика: "Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ", Без рубрики

Հայաստանի Հանրապետության հողային ծածկը

ՀՀ հողային ռեսուրսների պահպանումը — Teletype

Դասի հղումը։

1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության հողային ծածկը։

Չնայած Հայաստանի Հանրապետության սահմանափակ տարածքին՝ նրա հողային ծածկույթը աչքի է ընկնում բացառիկ բազմազանությամբ: Դա տարբեր գործոնների ազդեցության հետևանք է: Դրանք են մակերևույթի տարաբնույթ ապարները, կլիմայական պայմանները (ջերմություն, խոնավություն)բուսականությունը և տեղանքի ռելիեֆը: Հայաստանին՝ որպես լեռնային երկրի, բնորոշ է հողածածկույթի փոփոխությունը ոչ միայն հորիզոնական, այլև վերընթաց ուղղությամբ:
Վերընթաց գոտիականությունը, լեռնային երկրների համար լինելով ընդհանուր, ունի իր յուրահատկությունը: Եզրային լեռնաշղթաներում բնական պայմանների և դրա հետ կապված հողերի տիպերի վերընթաց հերթափոխությունը տարբերվում է ներքին շրջաններում դիտվող հերթափոխությունից:
Եթե եզրային լեռնաշղթաներում առկա է անտառային հողերի գոտին, ապա ներքին շրջաններում այն բացակայում է:

2. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ-ն հողային տիպերի բազմազանությունը:

Կիսաանապատային գորշ հողերը զբաղեցնում են հիմնականում Արարատյան գոգավորության ցածրադիր գոտու մինչև 1300 մ բարձրությունները։ Այս հողերը հարուստ են կրով, մեծ մասամբ քարքարոտ են և փոշիացած։

Լեռնային սևահողերը մեզանում ամենատարածվածն են։ Դրանք հանրապետության գյուղատնտեսության գլխավոր հարստությունն են, տարածվում են 1300-1400 մ  բարձրություննեերում։ Դրանց վերին շերտը լավ հումուսացված է։

Լեռնանտառային գորշ և դարչնագույն հողերը հիմնականում տարածված են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան լեռնալանջերի 900-2400մ բարձրություններում։ Այս հողերի զգալի մասը տափաստանացված է։ Այստեղ մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային բույսեր, պտղատու ծառեր։

Մարգագետնատափաստանային հողերը տարածվում են սևահողերից և լեռնանտառային հողերից բարձր՝ 2100-ից մինչև 2400-2500մ բարձրություններում։ Բարձր է հումուսի պարունակությունը 8-13%։ Այս հողերի ստորին մասն օգտագործվում է որպես խոտհարք, իսկ վերինը՝ արոտավայր։

Լեռնաշագանակագույն հողերը տարածվում են հանրապետության հյուսիս-արևելքում՝ մինչև 800մ, և հարավում՝ 1300-1700մ բարձրությոունների վրա։ Այս հողերը պիտանի են հացահատիկների մշակման, ծխախոտագործության և այգեգործության համար։

3.Առանձնացնել Հայաստանում՝ հողային ռեսուրսում առկա հիմնախնդիրները։

Հողերի պահպանման գլխավոր ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է:
Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին՝ առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները:
Հայաստանի Հանրապետությունում մշակովի հողատարածքների
սակավության պատճառով յուրացվում են նաև մեծ թեքության լանջեր, կտրտված ռելիեֆով, սելավավտանգ, ողողվող, ջրածածկման ենթակա հողամասեր, որի հետևանքով ուժեղանում է հողերի դեգրադացիան և ինտենսիվանում են սողանքային երևույթները: Արոտավայրերի ծանրաբեռնվածությունը, ճանապարհների բացակայությունը՝ կապված վաղ գարնանն անասուններին լեռնային արոտները բարձրացնելու հետ, բարելավման միջոցառումների գրեթե բացակայությունը, անսիստեմ արածեցումը բերում է լանջերի խիստ թեքության պայմաններում
բուսածածկույթի նվազմանը և հողերի աստիճանաբար քայքայմանը:

4.Թվարկե՛ք և քարտեզի վրա պատկերեք ՀՀ-ն հողային տիպերի տարածման շրջանները։

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image-1.png

Կիսաանապատային գորշ հողեր

Զբաղեցնում են հիմնականում Արարատյան գոգավորության ցածրադիր գոտու մինչև 1300մ բարձրությունները։

Չնայած ցածր որակական ցուցանիշների այս հողերն ինտենսիվ օգտագործվում են, ինչի շնորհիվ փոխել են իրենց բնական հատկանիշները՝հարստացել են հումուսով, ձեռք են բերել կնձիկային կառուցվածք և վերածվել արգավանդ կուլտուր ոռոգելի հողերի։

Լեռնաշագանակագույն հողերը

Տարածվում են հանրապետության հյուսիս-արևելքում` մինչև 800 մ, և հարավում` 1300-1700մ բարձրությունների վրա:

Ձևվորվում են շոգ և համեմատաբար չոր կլիմայական պայմաններում։

Լեռնային սևահողերը

Հայաստանի գյուղատնտեսության գլխավոր հարստությունն է։ Տարածվում է 1300-2400մ բարձրություններում։

Լեռնային գորշ և դարչնագույն հողերը

Տարածված են հանրապետության լեռնալանջերի 900-2400մ բարձրություններում։Գոյացել են խոնավ և չափավոր տաք կլիմայի պայմաններում։

Մարգագետնատափաստանային հողեր

Տարածվում են սևահողերից և լեռնանտառային հողերից բարձր՝2100ից մինչև 2400-2500մետր բարձրություններում։

Լեռնամարգագետային հողերը

Ձևավորվել են ցուրտ լեռնային կլիմայի՝ համեմատաբար բարձր խոնավության և ցար ջերմաստիճանի պայմաններում, մերձալպյան ու ալպյան բուսածածկույթի տակ։

Արտաշատ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Рубрика: "Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ"

Դաշտային լանդշաֆտային հանույթ, քարտեզագրում

Գիրք՝ Գ․ Ավետիսյան «Լանդշաֆտագիտություն» էջ 47-50

Այլ․  Հ․Կ Գաբրելյան «Լանդշաֆտագիտություն» էջ 125-132

Առաջադրանք.

Ներկայացնե՛լ լանդշաֆտային հետազոտության փուլային կառուցվածքը։

Լանդշաֆտագիտական-ֆիզիկաաշխարհագրական հետազոտությունների հիմնական մեթոդը դաշտային արշավախմբային ուսումնասիրություններն են, երբ կատարվում է դաշտային հանույթ և կազմվում է լանդշաֆտային քարտեզ։ Լանդշաֆտային հետազոտություններն ունեն 3 դաշտային հանույթի և կամերալ մշակման։

    Բնութագրե՛լ լանդշաֆտի նախապատրաստական և դաշտային հանույթի փուլերը։

    Նախապատրաստական փուլ Եթե հանձնարարված է դաշտային հանույթ կատարել, ապա այն պետք է նախապատրաստել։ Նշանակվում է արշավախմբի ղեկավար, կազմը։ Կազմվում է աշխատանքային ծրագիր, նախահաշիվ: Նախքան դաշտ դուրս գալը, արշավախմբի բոլոր անդամները պետք է ծանոթանան շրջանին վերաբերող գիտական աղբյուրներին կազմեն անհրաժեշտ գրականության ցանկ։ Կարևոր է ճշտել
    ուսումնասիրման մասշտաբը։ Այս փուլում ձեռք են բերվում տեղագրական քարտեզներ։
    Դաշտային հանույթի փուլ: Արշավախումբը դուրս է գալիս բնություն։  Դիտարկումը մասնագիտական բնույթ պիտի ունենա. նկարագրվում է խզվածքի բացվածքը, շերտերի հզորությունը, դրանց կազմը, չափերը: Երթուղիների ընթացքում պետք է հավաքել ապարների, բույսերի, հողի, ջրի նմուշներ և այլն։

    Բնութագրե՛լ կամերալ մշակման փուլը։

    Ի՞նչ է քարտեզագրությունը և լեգենդան։

    Քարտեզագրությունը հատուկ դասընթաց է, որտեղ տրվում են
    քարտեզներ կազմելու հիմնական սկզբունքները։ Հայտնի է, որ ցան-
    կացած տիպի քարտեզները կարող են լինել փոքր մասշտաբի, միջին
    մասշտաբի և մեծ մասշտաբի։ Դաշտային հանույթի պայմաններում ձեռքի տակ պետք է ունենալ մեծ մասշտաբի քարտեզի պատճեն, որի վրա կատարել նշումներ։ Կամերալ մշակման փուլում արդյունքները ընդհանրացվում են, կազմում են վերջնական տարբերակը։Քանի որ լանդշաֆտային թաղանթի տարբեր հատվածներում թաղանթը խիստ տարբեր համալիր ունի, պայմանական նշանները տարբեր են, ուստի գոյություն չունի մեկ միասնական լեգենդա: Ուսումնասիրությունների առաջին փուլում, երբ շրջադիտական դիտարկումներ են կատարում, պարզ է դառնում, թե լանդշաֆտի կամ լանդշաֆտների ձևաբանական տարրերի ինչ տարբերակներ են հանդիպում, ուստի կազմվում է նախնական լեգենդա: Հետագայում՝ երկրորդ փուլում, երբ կոնկրետ հանույթ է կատարվում, լեգենդայում հնարավոր են փո-
    փոխություններ, լրացումներ։

    Рубрика: "Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ"

    Բնական միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը

    1․ Ի՞նչ եք հասկանում բնություն ասելով:

    Բնությունը մարդուն շրջապատող ֆիզիկական միջավայրն է և սովորաբար ընդգրկում է ֆիզիկական տիեզերքի բոլոր առարկաներն ու երևույթները, բացի նրանցից, որոնք ստեղծված են մարդկանց կողմից։

    2․ Ինչ եք հասկանում բնական միջավայր ասելով:

    Բնական միջավայրը, բնության այն մասն է, որ շրջապատում է կենդանի օրգանիզմներին և նրանց վրա ունենում է ուղղակի կամ անուղղակի ազդեցություն։

    3․ Ի՞նչ եք հասկանում աշխարհագրական միջավայր ասելով:

    Աշխարհագրական միջավայրը աշխարհագրական թաղանթի մի մասն է ՝ բնական և մարդածին տարրերի ու երևույթների բարդ զուգորդություն, որն անմիջականորեն կապված է մարդկային կյանքի հետ։ Այն մարդկային հասարակության կողմից քիչ թե շատ յուրացված միջավայրն է և նրա գոյության նյութական հիմքը։

    4․ Ի՞նչ է նշանակում էկոլոգիական հավասարակշռությունը։ Ի՞նչ պատճառներով այն կարող է խախտվել։

    Էկոլոգիական հավասարակշռությունը գիտականորեն սահմանվում է որպես. օրգանիզմների մի համայնքի դինամիկ հավասարակշռության վիճակ, որում գենետիկայի, տեսակների և էկոհամակարգի բազմազանությունը մնում է համեմատաբար կայուն ` աստիճանական փոփոխությունների ենթակա:

    5․ Բնության մեջ ո՞րն է նյութի շրջապտույտի դերը։ Ո՞ր դեպքում այն կարող է խախտվել։

    Բնության մեջ տեղի է ունենում տարբեր նյութերի շրջապտույտ, դրանք երկրագնդի մի ոլորտից անցնում են մյուսը և նորից վերադառնում այդ ոլորտ: Այդ շրջապտույտը երկրագնդի վրա բազմաթիվ իրար հաջորդող տարբեր բնույթի գործընթացների արդյունք է:

    6․ Ի՞նչ է էկոլոգիական ճգնաժամը։

    Էկոլոգիական ճգնաժամը, մարդահարույց գործոնների ազդեցությամբ էկոհամակարգի կայունության և բնական հավասարակշռության խախտումն է, որը, որակապես փոխելով բնական միջավայրը, բացասական ազդեցություն է ունենում մարդու առողջության, բուսական և կենդանական պաշարների պահպանության ու վերարտադրության վրա և հանգեցնում բնական միջավայրի, մթնոլորտի, ջրի աղտոտման։

    Рубрика: "Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ", Без рубрики

    Հաշվետվություն

    Լանդշաֆտագիտություն առարկայի նպատակը, նրա խնդիրները
    Քարտեզագրություն
    Լանդշաֆտագիտության ուսումնասիրության մեթոդները
    Լանդշաֆտային աշխարհագրության ձևավորումը, որպես գիտություն
    Լանդշաֆտագիտության մեթոդական հիմքերը
    Մարդ-բնություն փոխհարաբերություն
    Բնօգտագործում և բնապահպանություն, նրա հիմնահարցերը
    Խաչբառ
    Բնօգտագործում և բնապահպանություն, նրա հիմնահարցերը
    Նախագծեր՝
    Հետազոտական աշխատանք
    «Երևան համայնքի վարչական շրջաններ»․ նախագիծ/ Դավիթաշեն․
    Իմ գյուղը(նախագիծ)

    Рубрика: "Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ"

    Լանդշաֆտների սոցիալ-տնտեսական ֆունկցիան

    Գիրք՝ Գ․ Ավետիսյան «Լանդշաֆտագիտություն» էջ 28-30

    Այլ․  Հ․Կ Գաբրելյան «Լանդշաֆտագիտություն» էջ 92-93

    Բոլոր այն լանդշաֆտները, որտեղ մարդը կարող է ապրել և աշխատանքային գործունեություն ծավալել, պետք է այնպես ձևավորել և վերափոխել, որ այն օպտիմացվի և առավել արդյունավետ դառնա: Տարբեր լանդշաֆտներ տարբեր ֆունկցիա պետք է ունենան։ Թվար կենք մի քանիսը:

    Գյուղատնտեսական։ Սա մարդածին կուլտուրական լանդշաֆտի այնպիսի տեսակ է, որի ֆունկցիան է գյուղատնտեսական մթերքների արդյունավետությամբ արտադրությունը։ Ենթադրենք ունենք ցածր արդյունավետությամբ մարգագետին։ Այս մարգագետինը հերկվում է, ցանում են բարձր բեր քատվության ցանովի խոտեր, անց են կացնում ոռոգիչ ջրանցք, ստա- նում են բարձր բերք: Մարգագետնի եզրին հնարավոր է կառուցել ա- նասնապահական ֆերմա, մշակել յուղ, պանիր և այլ մթերքներ:

    Անտառտնտեսական։ Դիցուք ընդարձակ տարածության վրա ան- տառատնկում է կատարվում, ոռոգման ցանց ստեղծվում, հիմնում են փայտամշակման մի ձեռնարկություն, որը խիստ պլանավորված եղա- նակով կատարում է սանիտարական ծառահատում, փայտանյութը օգտագործում առաջավոր եղանակներով։ Մեկ այլ տեղ, ասենք տայ- գայումբնակավայր է հիմնադրվել. անց են կացնում ճանապարհներ, ջրմուղ, կոյուղի, գետափին կառուցում են նավահանգիստ, բնակիչնե- րը զգաղվում են փայտամշակությամբ, որսորդությամբ և այլն:

    Լեռնաարդյունաբերական: Ասենք հայտնաբերվել է գունավոր մե- տաղների մի հարուստ հանքավայր։ Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետա- լուրգիական կոմբինատ: Նոր ստեղծված մարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությունը։ Սրա հետ կապված՝ զարգանում է սպասարկման ոլորտը, առողջապահությունը, կառուցվում են դպրոցներ, ստեղծվում է տրանսպորտի համակարգ և այլն:

    Թվարկե՛լ լանդշաֆտի սոցիալ-տնտեսական ֆունկցիաները։
    Գյուղատնտեսական, անտառտնտեսական, լեռնարդյունաբերական, ռեկրացիոն, տրանսպորտային, ռազմաստրատեգիական, ուսումնական, արդյունաբերական, մարդածին։

    Բնութագրե՛լ գյուղատնտեսական, անտառատնտեսական և լեռնաարդյունաբերական լանդշաֆտի ֆունկցիաները։

    Գյուղատնտեսական– մարդածին կուլտուրական լանդշաֆտի տեսակ է,որի ֆունկցիան է գյուղական մթերքների արտադրումը:
    Անտառտնտեսական– ընդարձակ տարածության վրա անտառատնկում է կատարվում,հիմնում են փայտամշակման ձեռնարկություն,որը կատարում է սանիտարական ծառահատում, իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակությամբ ու որսորդությամբ:
    Լեռնարդյունաբերական– Մարդածին լանդշաֆտի ֆունկցիան է մետաղի արտադրությոնը: 

    3․ Ի՞նչ է իրենից ներկայացնում ռեկրեացիոն լանդշաֆտը։ Առանձնացնել ՀՀ-ում առկա ռեկրեացիոն լանդշաֆտի մի քանի օրինակներ։

    Եթե լանդշաֆտը ունի առողջարար կլիմա,հանքային ջրեր,գեղեցիկ բնություն, ուրեմն ունի ռեկրացիոն ֆունկցիա:Կառուցվելու են առողջարանական տներ,առողաջարաններ,զբոսայգիներ,որոնք կապահովեն մարդկանց հանգիստը ու առողջությունը:
    ՀՀ-ում առկա ռեկրեացիոն լանդշաֆտներն են՝ Սևան, Սևանի ազգային պարկ, Ջերմուկ, Արփի լճի ազգային պարկ և այլն։

    4․ Արդյունաբերության շահագործման հետևանքով, ի՞նչ վնաս է կրում լանդշաֆտը։ Բերել մի քանի օրինակներ։

    Նման օբյեկտները պետք է կառուցվեն խոշոր քաղաքներից հեռու ավելի ապահով վայրերում,որպեսզի թափոնները քաղաք չհասնեն:

    Рубрика: "Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ"

    «Երևան համայնքի վարչական շրջաններ»․ նախագիծ/ Դավիթաշեն․

    Ճամփորդական նախագիծ․ Ճամփորդություն Երևան համայնքի Դավիթաշեն վարչական շրջանի տարածքում․

    Նպատակը․

    Կազմակերպել քայլարշավ և ծանոթանալ Դավիթաշեն վարչական շրջանին, առաջ բերել հիմնախնդիրները և գտնել լուծումները։

    Ընթացքը․

    Քայլարշավ Դավիթաշեն համայնքում, հնարավորության դեպքում համագործակցելով ԱԻՆ-ի շենքի տնօրինության հետ այցելել նրանց։ Քայլարշավի ընթացքում պատմել վարչական շրջանի հիմնախնդիրների մասին և առաջարկել լուծումներ։

    Արդյունքը․

    Արդյունքում ուսանողները կգրեն պատումներ, կկիսվեն իրենց տպավորություններով,կպատմեն մեր այցելած վայրերի մասին, կներկայացնեն լուսանկարներ և տեսահոլովակներ ճամփորդության ընթացքից։ Կունենան բավականին տեղեկություններ Դավթաշեն համայնքի հիմնախնդիրների մասին և քննարկան ժամանակ իրենք կառաջարկեն իրենց լուծումները։

    Տևողությունը՝ 2ից 3 ժամ

    Դավիթաշեն վարչական շրջանի հիմնախնդիրները․

    Ծանթանալով այս հիմնախնդիրներին մենք առաջարկում ենք մի քանի պարզ լուծումներ․

    1․ Մեծ ուշադրություն դարձնել աղբահանությանն ու շրջակա միջավայրի պահպանմանը ՝ որքան հնարավոր է շատ տարածքներ հատկացնել այգիներին, կանաչապատ տարածքներին, խաղահրապարակներին, կրթական շենքերին։ Կառուցել և վերանորոգել ճանապարհները/ասֆալտապատել, լուսավորել բակերն ու փողոցները։ Կառուցել հանրային զուգարաններ, կոյուղու վատթարացված վիճակը վերանորոգել

    2․ Ապահովել քաղաքացիների անվտանգ կյանքը, սահմանել խիստ հսկողություն,հետևել կարգուկանոնին,ապաստարան տրամադրել դրսի շներին,որպեսզի չխանգարեն քաղաքացիների անդորրը և լինեն ապահով ձեռքերում։

    Այս ամենից բացի ուզում եմ ներկայացնել վերջին տարիների փոփոխությունները,որոնք տեղի են ունեցել Դավիթաշենի վարչական շրջանում․

    2019-2023 թթ. շրջանում աշխատանքներ են կատարվել Դավթաշեն վարչական շրջանում։ Եվ այսպես՝ 

    • ստեղծվել և բարեկարգվել է տասնյակ բակային տարածքներ
    • կառուցվել են խաղահրապարակներ
    • կառուցվել են ֆուտբոլի դաշտեր
    • վարչական շրջանի խորհրդային տարիներից ժառանգած տասնյակ վերելակներ փոխարինվել են նորերով
    • առաջիկա տարիներին նախատեսվում է փոխել բոլոր վերելակները
    • հիմնանորոգվել և վերանորոգվել են շուրջ  բազմաբնակարան շենքերի տանիքներ
    • վերանորոգվել են բազմաբնակարան շենքերի 54 շքամուտքներ
    • Դավթաշեն վարչական շրջանում իրականացվել են մեծածավալ ասֆալտապատման և փողոցների նորոգման աշխատանքներ 
    • տեղադրվել են նոր եզրաքարեր
    • իրականացվել են մայթերի սալիկապատման աշխատանքներ
    • կառուցվում է Դավթաշեն 2-րդ թաղամասի վերջնամասը Աղաբաբյան փողոցին միացնող նոր ճանապարհ, որը կբեռնաթափի Տիգրան Պետրոսյան փողոցը
    • վերջին 5 տարիներին իրականացվել են ոռոգման, կոյուղատար ցանցերի և ջրագծերի կառուցման, նորոգման աշխատանքներ
    • բարեկարգվել է Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին
    • Դավթաշեն 2 թաղամասում գործող համար 200 հիմնական դպրոցի և համար 189 ավագ դպրոցի միջնամասում կառուցվում է մոտ 1 հեկտար տարածք ընդգրկող նոր այգի
    • հիմնանորոգվել է Դավթաշենի շտապօգնության համար 2 ենթակայանի շենքը
    • հիմնանորոգվել է համար 61 մանկապարտեզը
    • բարեկարգվել է համար 58 մանկապարտեզի բակը
    • Դավթաշեն վարչական շրջանն արդեն ունի նոր ժամանակակից լուսավորություն

    Մասնակիցներ՝

    1. Էլեն Այվազյան 
    2. Դավիթ Անժուր 
    3. Նանե Ասատրյան 
    4. Հայկ Բալյան 
    5. Միլենա Գևորգյան 
    6. Օֆելյա Առաքելյան
    7. Տիգրան Գրիգորյան 
    8. Սմբատ Եղոյան 
    9. Էմիլիա Զատիկյան 
    10. Մարինա Մարգարյան 
    11. Մերի Մեհրաբյան 
    12. Նարեկ Միրզոյան 
    13. Տիգրան Միրիջանյան 
    14. Գրիգոր Շեկոյան 
    15. Ալեքս Պետրոսյան 
    16. Լիլյա Սարուխանյան 
    17. Մարիյա Վարդանյան 
    18. Միքայել Քալանթարյան 
    19. Անգելինա Մանուկյան 

    Համակարգողներ՝ Էմիլյա Զատիկյան, Մարինա Մարգարյան