Рубрика: Հայոց պատմություն

ԱՊՐԻԼ 8-12

Գարեգին Նժդեհ
Առաջադրանք՝

Ներկայացնել Գարեգին Նժդեհի կյանքը և գործունեությունը։
Գարեգին Նժդեհը եղել է ցարական բանակի սպա, հայազգի ռազմական և պետական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, իմաստասեր Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ։
Գարեգին Նժդեհ / կենսագրական ակնարկ/

Հայոց պատմության ալեծուփ օվկիանում, մեր նվիրական հերոսների շարքում, իբրեւ գաղափարական եւ կազմակերպական առաջնորդ, վեր է հառնում Գարեգին Նժդեհի կերպարը: Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը եւ որն իր հիրավի պատմաստեղծ կյան-
քով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը:
Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվա- րի 1-ին, Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղում։ Մանուկ հասակում կոր- ցրել է հորը (հայրը Եղիշեն, գյուղի քահանան էր) եւ մնացել մոր Տիրուհու խնամքին։ Ընտանիքում եղել են չորս երեխա, ինքը փոքրն էր: Սկզբնական կրթությունը ստացել է Նախիջեւան քաղաքի ռուսա- կան դպրոցում, ապա՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովո- րելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միացել է հայ ազատագրա- կան շարժմանը։ Այնուհետեւ անցել է Պետերբուրգ եւ երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով լքել է համալսա- րանը ու ամբողջովին նվիրվել հայ հեղափոխության գործին ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, ուր Ռոստոմի աջակցությամբ եւ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավար- ների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը եւ այն հաջողությամբ ավարտելով 1907թ.-ին վերադառնում է Կովկաս։


  • Ընտրել Նժդեհի 3 ստեղծագործություն և վերլուծել

էջ-44- Պատճառ և հետևանք

Գրականություն՝

Оставьте комментарий